Լրահոս
Իրավական
13:22
20.07.22
138

Իրանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Img default alt hy

Հուլիսի 19-ին ժամը 03։30-ին Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողները բաժին են բերել 69-ամյա Աֆշին Ք.-ին, որը 2020 թ. դեկտեմբերի 30-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: