Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:16
20.07.22
99

Ավստրիայի, Սլովակիայի և Չեխիայի ԱԳՆ ղեկավարները չհայտարարված այցով ժամանել են Կիև

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը նախապես չհայտարարված այցով ժամանել Է Կիև, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է Puls 24 հեռուստաալիքը:

Հեռուստաաալքի տվյալներով՝ Շալենբերգի հետ Ուկրաինա են ժամանել Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորոչոկը և Չեխիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Յան Լիպավսկին: Նախարարների ծրագրում նշված Է հանդիպում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի և Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ:

Այլ տեղեկատվություն հեռուստաալիքը չի հայտնել: