Լրահոս
Առողջապահական
12:44
20.07.22
163

Չինաստանում բուբոնային ժանտախտի դեպք է հայտնաբերվել

Xinhua լրատվական գործակալությունը հայտնում է, որ Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Նինսյա Հուի ինքնավար շրջանի Ինչուան քաղաքային թաղամասում բուբոնային ժանտախտով վարակվելու դեպք է հայտնաբերվել։

հիվանդը Ինչուան է վերադարձել Ներքին Մոնղոլիայի ինքնավար մարզից։ Նինսյա Հուի շրջանում ժանտախտի դեմ պայքարի և կանխարգելման արտակարգ միջոցառումների չորրորդ մակարդակ է սահմանվել:

Ժանտախտը սուր վարակիչ հիվանդություն է՝ բարձր մահացությամբ։ Բուբոնային ժանտախտը տարածվում է արջամկների ցեղին պատկանող կաթնասունների միջոցով։