Լրահոս
2022-07-20
-
ՀայաստանՀայլուր 12:30 Պուտինն ու Էրդողանը Ղարաբաղի հարցն են քննարկել՝ Թեհրանում | 20.07.2022Ավելին12:3020.07.22 -
ՀայաստանՀրդեհ՝ Նորամարգ գյուղումՀուլիսի 19-ին, ժամը 23:11-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 23-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել 20 կգ-անոց գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչից փլուզվել է տան ճակատային հատվածը (մոտ 6 քմ): Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 20-ին` ժամը 00։15-ին, մարվել՝ 02:02-ին: Այրվել են տան տանիքի (450 քմ) կառուցատարրերը (մոտ 300 քմ), առաստաղը (մոտ 15 քմ) և կենցաղային իրեր: Դեպքի վայրում ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն։Ավելին12:2520.07.22 -
ԻրավականՄեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 74 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 19-20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք: Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 21, հարկերից խուսափելու՝ 12, խարդախության՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 5, գույքը դիտավորությամբ վնասելու, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտանեկան բռնության և հոգեկան ներգործության՝ 2-ական, անձի առևանգման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, համակարգչային հանցագործության, կաշառակերության, թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի կերպով զենք պահելու, ֆիզիկական ներգործության, սեռավարակով անզգուշությամբ վարակելու և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, կողոպուտի և վրաերթի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին12:1820.07.22 -
Իրավական«Չհատել կոռեկտության սահմանները». ԲԴԽ-ն Գլխավոր դատախազությանը կոչ է անում լինել հնարավորինս զուսպՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել՝ Գլխավոր դատախազությանը կոչ անելով «լինել հնարավորինս զուսպ»: «18.07.2022թ.-ին ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում հրապարակվել է «Կրկնահանցագործը նոր հանցագործություններ է կատարել՝ դատարանների անհիմն որոշումների արդյունքում պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակվելու արդյունքում» խորագրով հաղորդագրություն, որում կասկածի տակ է դրվել Առաջին, Վերաքննիչ և Վճռաբեկ ատյանների կողմից միևնույն գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիմնավորվածությունն ու օրինականությունը: Բարձրագույն դատական խորհուրդն անթույլատրելի և դատապարտելի է համարում հատկապես պետական մարմինների կողմից նման գործելաոճը, քանի որ այդ արատավոր երևույթը ոչ միայն անհիմն հեղինակազրկում է դատական իշխանությանը, այլև ստեղծում է տպավորություն, որ պետական մարմինները չեն հարգում օրենքը, ինչն անելը հենց առաջնահերթ վերջիններիս պարտականությունն է: Կոչ ենք անում մեր գործընկերներին իրենց արտահայտություններում լինել հնարավորինս զուսպ, չհատել կոռեկտության սահմանները և հարգանք դրսևորել օրենքի և դատական իշխանության նկատմամբ»«-ասվում է հայտարարությունում:Ավելին12:1220.07.22 -
Սպորտ«Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է ՆեյմարիցՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ծառայություններն առաջարկվել են «Մանչեսթեր Սիթիին»։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Աղբյուրի փոխանցմամբ սակայն, անգլիական ակումբը հրաժարվել է ՊՍԺ-ի հետ բանակցություններից: «Մանչեսթեր Սիթիում» չեն ցանկանում ձեռք բերել բրազիլացուն, քանի որ գոհ են իրենց հարձակման գծից։ Հաղորդվում է նաև, որ անգլիական թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի ցանկանում հավասարակշռությունից գցել թիմն այնպիսի աստղային ֆուտբոլիստի տեղափոխությամբ, ինչպիսին Նեյմարն է։ Ավելի վաղ նշվել էր, որ Նեյմարը չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեի ծրագրերում։ Նեյմարը 2017 թվականին է դարձել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ։Ավելին12:0620.07.22 -
Հայաստան6 ահազանգ, 5 տուժած. որտե՞ղ են տեղի ունեցել ՃՏՊ-ներըՀուլիսի 17-20-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Նորատուս, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղերում և Երևան-Սևան ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 5 տուժած։Ավելին12:0020.07.22 -
ՀայաստանԱվտոճանապարհների վիճակը՝ Հայաստանում և ԼարսումԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ավելին11:5220.07.22 -
Հայաստան10 ահազանգ՝ 3 օրում. ԱԻՆ-ը օգնություն է ցուցաբերելՀուլիսի 17-20-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Արտաշատ, Վեդի, Լոռու մարզի Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։Ավելին11:3920.07.22 -
Լոռու և Սյունիքի մարզերում գազամատակարարումը կդադարեցվիՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին ժամը 09:00-20:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նորավան գյուղի գազասպառողների, ժամը 10:00-16:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Հուշարձան» թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-18:00-ն՝ Մաշտոցի, Աղյուսագործների, Ռաֆֆու փողոցներով պարփակված առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-19:00-ն՝ Ճոճկան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:Ավելին11:3220.07.22 -
Իրավական16-ամյա աղջկան վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել էՁեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ Ալվարդ Արզումանյանին վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Սարի թաղի 44-ամյա մի բնակիչ՝ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ, 44-ամյա տղամարդը հուլիսի 19-ին, ժամը 20.00-ին, Երևան քաղաքի Սարի թաղի փողոցներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին: Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 16-ին, ժամը 05.45-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ Ոսկետափ գյուղի կամրջի մոտ դիակ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 05.00-ի սահմաններում Երասխ-Երևան ճանապարհի 25-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 16-ամյա Ալվարդ Արզումանյանին, որը մահացել էր:Ավելին11:2520.07.22 -
ՔաղաքականՓաշինյանն իրավունք չունի արգելել որևէ հայի մուտքը Հայաստան. Հարութ ՍասունյանՖրանսիայի հայկական համայնքի ղեկավար Մուրադ (Ֆրանկ) Փափազյանին և նրա կնոջն անցյալ շաբաթ թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո։ Փափազյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության համաշխարհային ղեկավարության (Բյուրոյի) անդամ է և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը: Նա նաեւ նշել է. «Անձնագրային ստուգման ժամանակ Փափազյանին ասել են, որ սպասի, մինչև իր տվյալները ճշտեն: Նա ուներ պատշաճ ֆրանսիական անձնագիր և Հայաստան մուտք գործելու համար վիզայի կարիք չուներ։ Մինչ նա սպասում էր, մաքսավորները հեռախոսով խորհրդակցում էին վերադասների հետ։ Այնուհետև Փափազյանին տարել են օդանավակայանի մի մեկուսացված սենյակ, որտեղ նրան պահել են մի քանի ժամ: Ի վերջո, ԱԱԾ աշխատակիցները հայտնել են, որ նրան թույլ չի տրվում մուտք գործել Հայաստան։ Չնայած Փափազյանի պահանջներին՝ նրան երբեք չեն հայտնել Հայաստան մուտքի արգելքի պատճառը։ Նրան վտարել են երկրից՝ ուղարկելով հաջորդ չվերթով դեպի Փարիզ։ Սա բարոյական, իրավական, դիվանագիտական և ազգային լուրջ հետևանքներով միջադեպ է։ Բարոյական առումով․ եթե հայ պաշտոնյաները ցանկանում են արգելել որևէ մեկի մուտքը Հայաստան, նրանք պետք է ունենան նվազագույն քաղաքավարություն՝ անհատին հայտնելու նման լուրջ որոշման պատճառը: Այցելուն իրավունք ունի իմանալու, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել երկիր։ Հայաստանի օրենսդրության առումով․ անկախ Փափազյանի մուտքը երկիր արգելելու պատճառից, հայ պաշտոնյաներն իրավունք չունեն ինքնուրույն նման քայլի դիմել՝ լինեն օդանավակայանի աշխատակիցներ, ԱԱԾ գործակալներ, թե վարչապետ։ Որևէ այցելուի, առավել ևս հայրենակցի մուտքը երկիր արգելելը շատ լուրջ որոշում է։ Եթե Փափազյանը խախտել էր Հայաստանի որևէ օրենք, օդանավակայանի աշխատակիցները կարող էին նրան կալանավորել, մեղադրանք ներկայացնել դատավորին, որը երկու կողմերին լսելուց հետո ապացույցների հիման վրա օրինական որոշում կկայացներ։ Հայաստանը մի երկիր է, որը կառավարվում է օրենքո՞վ, թե՞ վարչապետի վրիժառու որոշումներով։ Եթե մի մարդ կարող է հանդես գալ որպես իշխանության գործադիր, օրենսդիր և դատական մարմիններ, ապա Հայաստանը հեռու է ժողովրդավարական երկիր լինելուց։ Ցավալի է, որ չորս տարի առաջ որպես ժողովրդավար ներկայանալով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն անտեսում է ժողովրդավարական բոլոր նորմերը։ Փափազյանի միակ մեղավորությունը Փաշինյանի ձախողված վարչակարգի քննադատությունն է։ Եվրոպական օրենքների առումով․ Հայաստանը այս դեպքում խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի մի քանի սկզբունքներ, որոնց պարտավորվել էր հետևել։ Պահանջվող ընթացակարգն այն է, որ Փափազյանը նախ վիճարկի իր վտարումը Հայաստանի ներքին դատարաններում: Եթե նա այնտեղ հաջողության չհասնի, ապա Փափազյանը կարող է իր բողոքն ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Համոզված եմ, որ Եվրոպական դատարանը կգտնի, որ Հայաստանի կառավարությունը խախտել է Փափազյանի «արդար դատաքննության իրավունքը», «արտահայտվելու ազատությունը» և «տեղաշարժի ազատությունը»։ Ավելին, Փափազյանի վտարումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի խախտում էր։ Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերությունների վրա այս միջադեպի հնարավոր բացասական ազդեցության վերաբերյալ. որպես Ֆրանսիայի քաղաքացի, Փափազյանը բողոք է ներկայացրել Երևանում Ֆրանսիայի դեսպանատուն և Փարիզում Ֆրանսիայի արտգործնախարարություն։ Որպես հայտնի քաղաքական գործիչ՝ Փափազյանը սերտ կապեր ունի Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ֆրանսիացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Արդեն այս տարվա մայիսին մեկ այլ տհաճ միջադեպ էր տեղի ունեցել, երբ Հայաստան այցելության ժամանակ Փափազյանն ուղեկցում էր Փարիզի հայամետ քաղաքապետ Անն Իդալգոյին։ Քանի որ Փափազյանը Փաշինյանի քննադատն է, նա վարչապետի աշխատակազմին տեղեկացրել է, որ չի միանալու Փաշինյանի հետ քաղաքապետի նախատեսվող հանդիպմանը՝ հանդիպման ընթացքում անցանկալի տեսարան չստեղծելու համար։ Առանց որևէ բացատրության, վերջին պահին վարչապետը որոշել է չեղարկել Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումը։ Սա մեծ դիվանագիտական սխալ էր։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ վանել ֆրանսիացի պաշտոնյաներին, որոնք նրա ամենաջերմ կողմնակիցներից են։ Հայաստանի կառավարության կողմից Հայ ժողովրդի հավաքական շահերը խարխլելը հակաարդյունավետ է. մինչ Հայաստանը շրջապատված է արյունարբու թշնամիներով, իսկ նրա գոյությունը՝ վտանգված, նրա ղեկավարները զբաղված են Սփյուռքի դեմ ինքնաոչնչացման գործողություններով, ինչը միայն ավելի է նպաստում Հայաստանի թուլացմանը։ Ադրբեջանն ունի հսկայական նավթադոլարներ, բայց Հայաստանն ունի մեծ սփյուռք, որը չօգտագործված հարստություն է: Վախենում եմ, որ Փափազյանի վտարումը, եթե արագ չբեկանվի, ապա բացասական ազդեցություն կունենա յոթ միլիոնանոց սփյուռքի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։ Հայաստանի ղեկավարությունը, ավելի շատ սփյուռքահայերին Հայաստան այցելելու, ներգաղթելու և ներդրումներ անելու նախաձեռնություններու փոխարեն, անխոհեմաբար հեռացնում է նրանց: Քանի որ Փափազյանի միակ մեղքն այն է, որ նա եղել է Փաշինյանի քննադատը, նրա վտարումը կարող է պատճառ հանդիսանալ, որ շատ այլ սփյուռքահայեր, որոնք դեմ են վարչապետին, խուսափեն Հայաստան այցելելուց՝ մտավախություն ունենալով, որ իրենց նույնպես կկանգնեցնեն Երևանի օդանավակայանում և թույլ չեն տա այցելել իրենց հայրենիքը։ Խիստ ցավալի է, որ Փափազյանը՝ մի մարդ, որն իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի և Հայ դատի շահերի պաշտպանությանը, նման վիրավորական վերաբերմունքի է արժանանում։ Մեծ տխրությամբ նա հայտարարել է. «Գիտեի, որ Ադրբեջան և Թուրքիա մուտքս արգելված է։ Այսօր ինձ արգելում են մուտք գործել Փաշինյանի Հայաստան»։Ավելին11:1720.07.22 -
ՔաղաքականՖրանսիան ողջունել է Միրզոյան-Բայրամով հանդիպումըՖրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կայացած հանդիպմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից, մասնավորապես, հայտնել են. «Ֆրանսիան ողջունում է այս հանդիպումը, քանի որ մենք վճռական ենք՝ խթանելու Հարավային Կովկասում տևական խաղաղությունը: Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների շարունակմանը, որպեսզի այդ երկրները բարենպաստ միջավայր ստեղծեն հարաբերությունների կարգավորման համար»:Ավելին11:1120.07.22 -
ԱշխարհՆերքնազգեստով տղամարդը հայտնվել է CNBC-ի ուղիղ եթերումԱմերիկյան CNBC հեռուստաալիքի Squawk Box բիզնես լրատվական ծրագրի ուղիղ հեռարձակման ժամանակ ներքնազգեստով անծանոթ տղամարդ է հայտնվել կադրում։ Տեսանյութը հրապարակվել է Twitter-ում, որտեղ նա հավաքել է ավելի քան երկու միլիոն դիտում։ Հաղորդավար Էնդրյու Ռոսս Սորկինը Aureus Asset Management ներդրումային ընկերության ղեկավար Կարեն Ֆայրսթոունի (Karen Firestone) հետ քննարկել է ֆինանսական շուկաներում իրերի վիճակը: Ինչ-որ պահի Firestone-ի ետևում հայտնվել է կապույտ ներքնազգեստով կիսամերկ տղամարդ։ Հաղորդավարուհին և հյուրը չեն մեկնաբանել կատարվածը, սակայն Ֆայրսթոունը ժպտացել է, երբ նկատել է տղամարդուն։ «Գոնե անդրավարտիքով է: Եկեք դրական մտածենք», «Բայց նրա շորտը համապատասխանում է ինտերիերի գույնին»,- գրել են սոցցանցերի օգտատերերը։ Նրանք նաև կատակով անծանոթին համեմատել են յեթիի հետ՝ քայլվածքի պատճառով և ենթադրել են, որ տղամարդուն շտապ զուգարան է հարկավոր։Ավելին11:0520.07.22 -
ՔաղաքականԼՂ հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի խաղաղ ճանապարհով. Արարատ Միրզոյանուլիսի 19-ին Վարշավայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Տոմաշ Գրոձկիի հետ: Զրուցակիցները համակարծիք էին, որ խորհրդարանական ձևաչափով սերտ համագործակցությունը կարևոր դեր ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու և բարեկամական կապերը առավել խորացնելու գործում: Այս առումով շեշտվել է տարբեր մակարդակներով ակտիվ փոխայցելությունների և շփումների դինամիկայի պահպանման կարևորությունը: Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից անցկացվող բարեփոխումները՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և իրավունքի գերակայության ապահովմանը։ Տոմաշ Գրոձկին նշել է, որ լիովին աջակցում են Հայաստանին՝ ժողովրդավարական առաջընթացի ճանապարհին։Ավելին10:5820.07.22 -
ՔաղաքականՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը մտահոգված է իր քաղաքացիների անվտանգությամբՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։ Համայնքային կապի կամավորից պահանջվում է հասանելի դարձնել ԱՄՆ քաղաքացիների համար վարչական տեղեկատվությունները, ինֆորմացիա տրամադրել նաև նրանց թաղամասերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, արտակարգ իրավիճակներում օգնել անհետ կորած ամերիկացիներին կամ այցելել ԱՄՆ քաղաքացիերին բանտում, հիվանդանոցում և այլն։ Կամավորների աշխատանքի մեջ ներառվում են հետևյալ կետերը. Համայնքային կամավորների տարածքում բնակվող ԱՄՆ քաղաքացիների հեռախոսահամարների և հասցեների (ներառյալ էլփոստի հասցեների) ցուցակի պատրաստում, թարմացում և պահպանում: Աջակցել ԱՄՆ դեսպանատան Ամերիկայի քաղաքացիների սպասարկման բաժնին հավաքման վայրերի և շարժման ուղիների ընտրության հարցում: Կամավորները կարող են նաև կատարել որոշ գործառույթներ դեսպանատան անունից՝ օգնելու դժվարության մեջ գտնվող ամերիկացիներին: Օրինակ, եթե հյուպատոսական բաժինը հաղորդում է ստանում, որ մի ամերիկացի վիրավորվել է մայրաքաղաքից հեռու, ապա հյուպատոսական բաժինը կարող է խնդրել տարածքում գտնվող կամավորին այցելել հիվանդանոցում գտնվող վիրավորին և զեկուցել նրա վիճակի մասին: Այսքանից հետո հարց է առաջանում․ ինչ վտանգների մասին է ակնարկում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում, ինչ է հայտնի ԱՄՆ-ի դեսպանատանը, որ այսքան մտահոգված են իրենց քաղաքացիների անվտանգությամբ։Ավելին10:5720.07.22 -
ՀասարակականՊայթյուն-հրդեհ՝ Արարատի մարզում. պայթել է 20 կգ-ոց գազաբալոնըՀուլիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մասիս խոշորացված համայնքի Նորամարգ վարչական շրջանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 2 կանչ, և լրացուցիչ ժամանել են ևս 2 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչից առաջացել է հրդեհ և տան կառուցատարրերի փլուզում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պայթյուն-հրդեհի հետևանքով վնասվել է բնակելի տան մի հատվածը և անասնագոմը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տունը գազաֆիկացված չէ, այլ պայթել է 20 կգ-անոց գազաբալոնը։Ավելին10:5220.07.22 -
ՄիջազգայինՀարավային Կորեայի հետախուզության ղեկավարը չհայտարարված այց է կատարել ԱՄՆԿորեայի Հանրապետության Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Կիմ Գյու Հյոնին տեղական ժամանակով հուլիսի 19-ի նկատել են Վաշինգտոնի միջազգայն օդանավակայանում: Հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության տվյալներով՝ Ազգային հետախոզական ծառայությունն ավելի վաղ չի հայտարարել իր ղեկավարի՝ ԱՄՆ այցելելու պլանների մասին, օդանավակայանում հատուկ ծառայության աշխատակիցները, հավանաբար, փորձել են թաքցնել տնօրենին հովանոցների միջոցով: Ինչպես գրում Է Yonhap-ը, թեեւ այցի ծրագիրը մնում Է անհայտ, Կիմ Գյու Հյոնն, ամենայն հավանականությամբ, կհանդիպի ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հենսի եւ Կենտրոնական հետախուզական վաչության ղեկավար Ուիլյամ Բյոռնսի հետ: Ազգային հետախուզական ծառայությունում չեն մեկնաբանել ուղեւորության փաստը: «Մենք չենք հավաստում մեր տնօրենի գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը»,- գործակալությանն ասել Է Հարավային Կորեայի հետախուզության՝ անունը չհայտնած աշխատակիցը: Հետախուզական ծառայության ղեկավարի այցն ԱՄՆ տեղի ունենում ԿԺԴՀ-ում հերթական միջուկային փորձարկում անցկացնելու հնարավորության մասին՝ Վաշինգտոնի եւ Սեուլի պնդումների ֆոնին: Հնարավոր Է, Կորեական թերակղզու հիմնախնդրի շուրջ համագործակցությունը եւ Փենյանի դիմադարձումը կդառնան բանակցությունների գլխավոր թեման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին10:4720.07.22 -
ՀայաստանՄարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ Դ․ Վարուժան թաղամաս 4, 5, 6, 7, 8 շենքեր, Ավան՝ 7-րդ փողոցի սեփական տներ, Ավան՝ 7-րդ փողոց 2-րդ և 3-րդ նրբանցքների սեփական տներ, Ա․Շահինյան փողոցի սեփական տներ, Ավան՝ 5-րդ փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Մուրացանի փ. 11-17 սեփական տներ և 113/3 շենք, Նոր Արեշ 3փ. 1-17; 12փ. 20-41 սեփական տներ, 11:00-17:00 Աղայան փ. 7, 9-19 շենքեր, Աբովյան փ. 25 շենք, Տերյան փ. 56, 62, 62ա շենքեր, Սայաթ-Նովայի փ. 15ա շենք, Արամի փ. 72, 74, 76 շենքեր, Բուզանդի փ. 1 շենք, ֆիրդուսի փ. 52-801 սեփական տներ, Այվազովսկու փ. 15, 30, 34 սեփական տներ, Տիգրան Մեծի պող. 27, 27ա, 29, 29ա շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա․Խաչատրյան փ. 30, 32 շենքեր, Ա․Խաչատրյան 1-ին նրբ․ 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատության պող. 2, 2Ա, 2Բ, 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գարեգին Նժդեհի փ․ 27/1, 27/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11։00-15։00 Բազմաղբյուր և Ուշի գյուղեր մասնակի, 11։00-17։00 Թալին քաղաք մասնակի, Ակունք, Եղնիկ, Ոսկեթաս, Կարմրաշեն, Շղարշիկ և Իրինդ գյուղերն ամբողջությամբ, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Լուսառատ գյուղ և Փոքր Վեդի գյուղ մասնակի, 10:00-14:00 Գեղանիստ գյուղ մասնակի, 10:00-16:00 Ավշար և Այգավան գյուղեր մասնակի, 14:00-16:00 Սիսավան գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 11:00-16:00 Ծաղկաձոր քաղաք մասնակի, «Գրողների տուն», «Զվարթնոց», «Ոսկու աշխարհ» հանգստյան տներ, մանկապարտեզ, դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, 12:00-15:00 Քանաքեռավան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի գյուղի Ե-2 թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Վեոլիա ջուր» ՓԲԸ, «Նորմա կաթ» ՍՊԸ, «ՌԷԴ գրուպ» ՍՊԸ, «ՆՆ միաձույլ» ՍՊԸ, «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ, սեփականատեր «Հ․ Շահինյան», սեփականատեր «Ա․ Մանուկյան», Գինու գործարան, Զովունի այգեգործական ընկերություն, 12:00-16:00 Քասախ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի գյուղի 34, 35, 36, 37 փողոցների բաժանորդներ, «Գրանիտ» դուստր ձեռնարկություն, «Երևանի Ջրմուղ» ՓԲԸ, Զին/մաս, սեփականատեր «Ս․ Հակոբյան», սեփականատեր «Մ․ Իսագուլյան», սեփականատեր «Գ․ Իսունց», սեփականատեր «Հ․ Հարությունյան», սեփականատեր «Է․ Հովհաննիսյան», սեփականատեր «Ա․ Հակոբյան», սեփականատեր «Ա․ Մկրտչյան», սեփականատեր «Զ․ Սիմոնյան», սեփականատեր «Ա․ Սամսոնյան», սեփականատեր «Ա․ Պետրոսյան», սեփականատեր «Հրաչյա Գալստյան», սեփականատեր «Արամ Աղամալյան», սեփականատեր «Վ․ Մելոյան», սեփականատեր «Ա․ Մելքոնյան», սեփականատեր «Խ․ Խաչատրյան», «Արգիշտի» ՍՊԸ, Մուշ թաղամաս, Վ․ Մովսիսիյան թաղամաս, Քոթեջներ թաղամաս, Նոր դպրոց թաղամաս, Ծիրաանոց թաղամաս, Հյուսիսային թաղամաս, Հին մանկապարտեզ թաղամաս, Նևրոզների հիվանդանոց թաղամաս, Գաղութ թաղամաս, Արուսյակ մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզում՝ 11։00-16։30 Դրախտիկ, Շորժա, Աղբերք գյուղեր և ափամերձ բաժանորդներ, ՀՀ ԶՈՒ զորամաս, Ասֆալտի գործարան:Ավելին10:4120.07.22