Լրահոս
Հայաստան
12:50
20.07.22
95

2022-ը տիեզերքի տարի է Հայաստանի համար. Հակոբ Արշակյան

Img default alt hy

2022-ը տիեզերքի տարի է Հայաստանի համար. սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելու է աշխարհահռչակ «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» գիտական փառատոնը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, փառատոնի համանախագահող Հակոբ Արշակյանը: Նա տեղեկացրել է, որ փառատոնին կմասնակցեն ՝

 
-Charlie Bolden, NASA-ի նախկին ղեկավար, տիեզերագնաց, մասնակցել է չորս տիեզերական առաքելությունների,

-Charlie Duke, տիեզերագնաց, որպես «Ապոլոն 16»-ի լուսնային մոդուլի օդաչու 1972 թվականին, նա դարձավ տասներորդ և ամենաերիտասարդ մարդը, ով քայլեց Լուսնի վրա,

-Tony Fadell, iPod-ի և iPhone-ի համաստեղծող և Nest Labs-ի հիմնադիրն ու նախկին գործադիր տնօրենը: Ֆադելը միացել է Apple-ին 2001 թվականին՝ որպես ավագ փոխնախագահ,

-Jim Bagian, Ինժեներ, NASA-ի տիեզերագնաց՝ հայկական ծագումով, - Kip Thorne, 2017 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառում,

-ինչպես նաև տասնյակ այլ գիտնականներ, աստղաֆիզիկոսներ, նոբելյան մրցանակակիրներ, տիեզերագնացներ։

Երաժշտությունը՝

-Սերժ Թանկյան

-Տիգրան Համասյան

-Ռիք Վեյքման

-Անդրեյ Մակարևիչ

-Դերեկ Շերինյան:

Ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ starmus.com/program:

Փառատոնին մասնակցության գրանցման համար՝ https://starmus.com/tickets: