Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:04
20.07.22
125

Ղարաբաղի հարցը՝ Պուտին-Էրդողան օրակարգում. Թեհրանի բանակցությունները

 

Ղարաբաղյան հարցի մասին է խոսել Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ: Նրանք հանդիպել են երեկ երեկոյան Թեհրանում:

«Մեր տեսադաշտում է նաև մեկ այլ կարևոր հարց՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը»,- ասել է Ռուսաստանի նախագահը, երբ Էրդողանի հետ քննարկել են ռուս-թուրքական օրակարգին վերաբերող թեմաներ:

Հայ-իրանական սահմանի հնարավոր փակման հարցն է հիմա խիստ անհանգստացնում Թեհրանին: Այդպիսի ենթադրություններ են արել վերլուծաբանները Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի հայտարարություներից: