Լրահոս
2022-07-20
-
ՔաղաքականԼՂ հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի խաղաղ ճանապարհով. Արարատ Միրզոյանուլիսի 19-ին Վարշավայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Տոմաշ Գրոձկիի հետ: Զրուցակիցները համակարծիք էին, որ խորհրդարանական ձևաչափով սերտ համագործակցությունը կարևոր դեր ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու և բարեկամական կապերը առավել խորացնելու գործում: Այս առումով շեշտվել է տարբեր մակարդակներով ակտիվ փոխայցելությունների և շփումների դինամիկայի պահպանման կարևորությունը: Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից անցկացվող բարեփոխումները՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և իրավունքի գերակայության ապահովմանը։ Տոմաշ Գրոձկին նշել է, որ լիովին աջակցում են Հայաստանին՝ ժողովրդավարական առաջընթացի ճանապարհին։Ավելին10:5820.07.22 -
ՔաղաքականՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը մտահոգված է իր քաղաքացիների անվտանգությամբՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։ Համայնքային կապի կամավորից պահանջվում է հասանելի դարձնել ԱՄՆ քաղաքացիների համար վարչական տեղեկատվությունները, ինֆորմացիա տրամադրել նաև նրանց թաղամասերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, արտակարգ իրավիճակներում օգնել անհետ կորած ամերիկացիներին կամ այցելել ԱՄՆ քաղաքացիերին բանտում, հիվանդանոցում և այլն։ Կամավորների աշխատանքի մեջ ներառվում են հետևյալ կետերը. Համայնքային կամավորների տարածքում բնակվող ԱՄՆ քաղաքացիների հեռախոսահամարների և հասցեների (ներառյալ էլփոստի հասցեների) ցուցակի պատրաստում, թարմացում և պահպանում: Աջակցել ԱՄՆ դեսպանատան Ամերիկայի քաղաքացիների սպասարկման բաժնին հավաքման վայրերի և շարժման ուղիների ընտրության հարցում: Կամավորները կարող են նաև կատարել որոշ գործառույթներ դեսպանատան անունից՝ օգնելու դժվարության մեջ գտնվող ամերիկացիներին: Օրինակ, եթե հյուպատոսական բաժինը հաղորդում է ստանում, որ մի ամերիկացի վիրավորվել է մայրաքաղաքից հեռու, ապա հյուպատոսական բաժինը կարող է խնդրել տարածքում գտնվող կամավորին այցելել հիվանդանոցում գտնվող վիրավորին և զեկուցել նրա վիճակի մասին: Այսքանից հետո հարց է առաջանում․ ինչ վտանգների մասին է ակնարկում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում, ինչ է հայտնի ԱՄՆ-ի դեսպանատանը, որ այսքան մտահոգված են իրենց քաղաքացիների անվտանգությամբ։Ավելին10:5720.07.22 -
ՀասարակականՊայթյուն-հրդեհ՝ Արարատի մարզում. պայթել է 20 կգ-ոց գազաբալոնըՀուլիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մասիս խոշորացված համայնքի Նորամարգ վարչական շրջանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 2 կանչ, և լրացուցիչ ժամանել են ևս 2 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչից առաջացել է հրդեհ և տան կառուցատարրերի փլուզում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պայթյուն-հրդեհի հետևանքով վնասվել է բնակելի տան մի հատվածը և անասնագոմը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տունը գազաֆիկացված չէ, այլ պայթել է 20 կգ-անոց գազաբալոնը։Ավելին10:5220.07.22 -
ՄիջազգայինՀարավային Կորեայի հետախուզության ղեկավարը չհայտարարված այց է կատարել ԱՄՆԿորեայի Հանրապետության Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Կիմ Գյու Հյոնին տեղական ժամանակով հուլիսի 19-ի նկատել են Վաշինգտոնի միջազգայն օդանավակայանում: Հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության տվյալներով՝ Ազգային հետախոզական ծառայությունն ավելի վաղ չի հայտարարել իր ղեկավարի՝ ԱՄՆ այցելելու պլանների մասին, օդանավակայանում հատուկ ծառայության աշխատակիցները, հավանաբար, փորձել են թաքցնել տնօրենին հովանոցների միջոցով: Ինչպես գրում Է Yonhap-ը, թեեւ այցի ծրագիրը մնում Է անհայտ, Կիմ Գյու Հյոնն, ամենայն հավանականությամբ, կհանդիպի ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հենսի եւ Կենտրոնական հետախուզական վաչության ղեկավար Ուիլյամ Բյոռնսի հետ: Ազգային հետախուզական ծառայությունում չեն մեկնաբանել ուղեւորության փաստը: «Մենք չենք հավաստում մեր տնօրենի գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը»,- գործակալությանն ասել Է Հարավային Կորեայի հետախուզության՝ անունը չհայտնած աշխատակիցը: Հետախուզական ծառայության ղեկավարի այցն ԱՄՆ տեղի ունենում ԿԺԴՀ-ում հերթական միջուկային փորձարկում անցկացնելու հնարավորության մասին՝ Վաշինգտոնի եւ Սեուլի պնդումների ֆոնին: Հնարավոր Է, Կորեական թերակղզու հիմնախնդրի շուրջ համագործակցությունը եւ Փենյանի դիմադարձումը կդառնան բանակցությունների գլխավոր թեման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին10:4720.07.22 -
ՀայաստանՄարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ Դ․ Վարուժան թաղամաս 4, 5, 6, 7, 8 շենքեր, Ավան՝ 7-րդ փողոցի սեփական տներ, Ավան՝ 7-րդ փողոց 2-րդ և 3-րդ նրբանցքների սեփական տներ, Ա․Շահինյան փողոցի սեփական տներ, Ավան՝ 5-րդ փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Մուրացանի փ. 11-17 սեփական տներ և 113/3 շենք, Նոր Արեշ 3փ. 1-17; 12փ. 20-41 սեփական տներ, 11:00-17:00 Աղայան փ. 7, 9-19 շենքեր, Աբովյան փ. 25 շենք, Տերյան փ. 56, 62, 62ա շենքեր, Սայաթ-Նովայի փ. 15ա շենք, Արամի փ. 72, 74, 76 շենքեր, Բուզանդի փ. 1 շենք, ֆիրդուսի փ. 52-801 սեփական տներ, Այվազովսկու փ. 15, 30, 34 սեփական տներ, Տիգրան Մեծի պող. 27, 27ա, 29, 29ա շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա․Խաչատրյան փ. 30, 32 շենքեր, Ա․Խաչատրյան 1-ին նրբ․ 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատության պող. 2, 2Ա, 2Բ, 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գարեգին Նժդեհի փ․ 27/1, 27/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11։00-15։00 Բազմաղբյուր և Ուշի գյուղեր մասնակի, 11։00-17։00 Թալին քաղաք մասնակի, Ակունք, Եղնիկ, Ոսկեթաս, Կարմրաշեն, Շղարշիկ և Իրինդ գյուղերն ամբողջությամբ, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Լուսառատ գյուղ և Փոքր Վեդի գյուղ մասնակի, 10:00-14:00 Գեղանիստ գյուղ մասնակի, 10:00-16:00 Ավշար և Այգավան գյուղեր մասնակի, 14:00-16:00 Սիսավան գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 11:00-16:00 Ծաղկաձոր քաղաք մասնակի, «Գրողների տուն», «Զվարթնոց», «Ոսկու աշխարհ» հանգստյան տներ, մանկապարտեզ, դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, 12:00-15:00 Քանաքեռավան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի գյուղի Ե-2 թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Վեոլիա ջուր» ՓԲԸ, «Նորմա կաթ» ՍՊԸ, «ՌԷԴ գրուպ» ՍՊԸ, «ՆՆ միաձույլ» ՍՊԸ, «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ, սեփականատեր «Հ․ Շահինյան», սեփականատեր «Ա․ Մանուկյան», Գինու գործարան, Զովունի այգեգործական ընկերություն, 12:00-16:00 Քասախ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի գյուղի 34, 35, 36, 37 փողոցների բաժանորդներ, «Գրանիտ» դուստր ձեռնարկություն, «Երևանի Ջրմուղ» ՓԲԸ, Զին/մաս, սեփականատեր «Ս․ Հակոբյան», սեփականատեր «Մ․ Իսագուլյան», սեփականատեր «Գ․ Իսունց», սեփականատեր «Հ․ Հարությունյան», սեփականատեր «Է․ Հովհաննիսյան», սեփականատեր «Ա․ Հակոբյան», սեփականատեր «Ա․ Մկրտչյան», սեփականատեր «Զ․ Սիմոնյան», սեփականատեր «Ա․ Սամսոնյան», սեփականատեր «Ա․ Պետրոսյան», սեփականատեր «Հրաչյա Գալստյան», սեփականատեր «Արամ Աղամալյան», սեփականատեր «Վ․ Մելոյան», սեփականատեր «Ա․ Մելքոնյան», սեփականատեր «Խ․ Խաչատրյան», «Արգիշտի» ՍՊԸ, Մուշ թաղամաս, Վ․ Մովսիսիյան թաղամաս, Քոթեջներ թաղամաս, Նոր դպրոց թաղամաս, Ծիրաանոց թաղամաս, Հյուսիսային թաղամաս, Հին մանկապարտեզ թաղամաս, Նևրոզների հիվանդանոց թաղամաս, Գաղութ թաղամաս, Արուսյակ մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզում՝ 11։00-16։30 Դրախտիկ, Շորժա, Աղբերք գյուղեր և ափամերձ բաժանորդներ, ՀՀ ԶՈՒ զորամաս, Ասֆալտի գործարան:Ավելին10:4120.07.22 -
Ահազանգ՝ Տեղ համայնքից«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Տեղ համայնքում բնակիչներն ամառվա տապին զրկված են խմելու ջրից, լավագույն դեպքում՝ 5 օրը մեկ մի քանի ժամով ջուր են տալիս»,- այս մասին երեկ մեր լրագրողին ահազանգել է համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը՝ նշելով, որ ամիսներ շարունակ իր պայքարն այդպես էլ արդյունք չի տալիս, համայնքի ղեկավարը հարցն անուշադրության է մատնել: «Էլ չեմ խոսում, որ ՄԱԿ-ի պարենի, Կարմիր խաչի եւ համայնքապետարանի բյուջեից հատկացված գումարով ապրիլից սկսած առայսօր ոռոգման ջուր չի հասել բնակիչներին»,- ասում է Զեյնալյանն ու դիմում տեղացիներին․ «Սիրելի Տեղ համայնքի բնակիչներ, դեկտեմբերի 31-ի գիշերը՝ Ամանորին ընդառաջ, կարող եք ջրել ձեր այգիները»։ Համայնքի ղեկավարից պարզաբանում լսել չհաջողվեց»:Ավելին10:3520.07.22 -
ԻրավականԱպարանի սպանությունների գործով կասկածյալը որոշել է ոչ մեկի անունը չտալ«Իրավունք» թերթը գրում է. «Ապարանի աղմկոտ սպանությունների գործով նախաքննությունը այս պահին ակտիվ փուլում է: Մեր հարցին, թե ինչ ընթացքի մեջ է քննությունը, հենց նման պատասխան տվեցին ՔԿ-ից, այլ մանրամասներ նախաքննության շահերից ելնելով՝ չհայտնելով: Բազում վկաների ներկայությամբ իրականացված նման աղմկոտ դեպքը, որը, Սեդրակիչի ասած՝ «մեկ ուչաստկովիի մակարդակի» է, դեռ նախաքննո՞ւմ են: Ու տեսնես ե՞րբ կքննեն-վերջացնեն: Երբ կհասկանան, որ հանրային հետաքրքրությունը մարե՞լ է: Իսկ ահա ապարանյան աղբյուրներն էլ պնդում են, որ գործով միակ կասկածյալը որոշել է «տղայականով գնալ», ոչ մեկի անունը չի տալիս, ինչքան էլ քննությունը փորձում է փաստերով ապացուցել, որ հանցագործությունը միայն իր ձեռքերով չի արվել: Սակայն, վերջինս, ապարանցիների շրջանում շրջանառվող լուրերի համաձայն, որոշել է «փուռը» չտալ իր ախպեր-ընկերներին: Ինչէ, այդ միակ կասկածյալի «հարցը ամեն ձեւ լուծվա՞ծ է». երեւի: Չնայած՝ մեր նույն աղբյուրները պնդում են, որ քննությունը գնում է հնարավորին սօբյեկտիվ` «համենայնդեպս մինչ այս պահը»,-ասաց մեր աղբյուրը»:Ավելին10:3020.07.22 -
ՔաղաքականՏավուշի նախկին մարզպետի գույքի վրա կալանք է դրվել«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի համերկրացի, Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը եւս անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Տավուշի նախկին մարզպետի եւ նրա ընտանիքի անդամների գույքի վրա դատախազությունն արդեն կալանք է դրել։ Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց, որպեսզի մինչեւ դատարանի վերջնական վճիռը նա չկարողանա օտարել այն: Աբովյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն՝ ծանոթանալու իրենց գույքերի վերաբերյալ իրականացված ուսումնասիրության նյութերին եւ այդ կապակցությամբ դիրքորոշում ներկայացնելու։ Թե խոսքը մասնավորապես որ գույքերի մասին է՝ դատախազությունը դեռ չի մանրամասնում»:Ավելին10:2420.07.22 -
ՔաղաքականՍևանա լճի ափին նոր շքեղ շինություն է կառուցվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է«Ժողովուրդ»-ը գրում է․ «Սեւանա լիճն ունի բազմաթիվ պրոբլեմներ: Երբ վարչապետ ընտրվեցի, տեղեկացա, որ «Սեւան» ազգային պարկի տարածքները ինչ-որ պաշտոնյաների բաժան-բաժան են արված, ծիծաղելի գումարներով վարձակալության են տրված: Իմ առաջին հանձնարարականներից մեկն այն էր, որ տրամաբանական վարձավճարներ սահմանվեն: Սեւանա լիճը պետք է դարձնել բարձրակարգ տուրիստական գոտի: Առաջին պայմաններից մեկը Սեւանը այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափառ է դրված»,- դեռ 2018 թվականի նոյեմբերի 29-ին՝ իր նախընտրական ելույթի ժամանակ, այսպիսի խոսքեր է հնչեցրել ՀՀ վարչապետ, ՔՊ ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: Նրա այս հայտարարությունից գրեթե չորս տարի անց Սեւանը դեռ չի դարձել բարձրակարգ տուրիստական գոտի, Սեւանա լիճը չի ազատվել ցանցային ցանկապատերից։ Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը Սեւանա լճի ափին՝ դեպի Շորժա տանող ճանապարհին, լուսանկարել է մի նոր շինություն, որը լայն թափով կառուցվում է: Նոր առանձնատունը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան մերձակայքում է, այսինքն՝ ճիշտ այն հատվածում, որը Նիկոլ Փաշինյանի կառավարության նախարարներից մեկը՝ Ռոմանոս Պետրոսյանը, փորձում էր ապամոնտաժել, ու այդպես էլ հաջողության չհասավ: Ո՞ւմն է Սեւանա լճի ափին կառուցվող նոր շինությունը: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն երկար ժամանակ է ՝ փորձում է պարզել, թե ով է այն մարդը, որի համար Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Սեւանա լիճը «չափառներից ազատելու» իր խոստումից: Հետաքրքիր է, որ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ու «Սեւան» ազգային պարկի տնօրենի ժ/պ Կարեն Մնացականյանը խնամքով թաքցնում են, թե ով է կառուցում այդ գերշքեղ շինությունը: Ամեն դեպքում, պետք է արձանագրենք, որ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը եւ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մնացականյանը չեն կատարել եւ շրջանցել են Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, օդում թողել Փաշինյանի նախընտրական խոստումը: Ստացվում է՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին։Ավելին10:2020.07.22 -
ՔաղաքականԱԳՆ-ում տարակուսած են Արարատ Միրզոյանի պահվածքից«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարությունում տարակուսած են Արարատ Միրզոյանի պահվածքի կապակցությամբ: Սովորաբար ԱԳ նախարարների յուրաքանչյուր քայլն ու հանդիպումն արձանագրվել են, քարտուղարությունը մանրամասն տեղյակ է եղել, թե նախարարը որ ժամին ուր է մեկնում, քանի ժամ է անցկացնելու տվյալ երկրում, յուրաքանչյուր ժամի ինչով է զբաղված լինելու՝ հանդիպումների ամբողջ գրաֆիկը, եւ որ ժամին է վերադառնալու: Միրզոյանը միակ նախարարն է, որի ուղեւորություններից առաջ եւ հետո սեւ խոռոչներ կան, ու ոչ ոք տեղյակ չէ, թե նա ինչով է զբաղվում՝ գործուղումից 1-2 օր առաջ մեկնելով անհայտ ուղղությամբ եւ գործուղումն ավարտելուց հետո անհետանալով 1-2 օրով: ԱԳՆ-ում կարծում են, որ Միրզոյանը դրսում, հատկապես` Եվրոպայում, կասկածելի գաղտնի հանդիպումներ է ունենում ինչ-որ մարդկանց հետ եւ գաղտնի հրահանգավորվում է ԱԳՆ աշխատակազմի համար անհայտ անձանց կողմից»:Ավելին10:1620.07.22 -
ՔաղաքականԴատավորները կբոյկոտեն. ընդհանուր ժողովին չեն մասնակցի«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի դատական համակարգում էլի խառնաշփոթ է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ շատ դատավորներ որոշել են բոյկոտել եւ չգնալ հուլիսի 27-ին կայանալիք դատավորների ժողովին: Իսկ ի՞նչն է վրդովել Հայաստանի իշխանության երրորդ՝ դատական ճյուղին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջիններիս խիստ վրդովել են Ազգային ժողովի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորների, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությունների արդյունքները։ Բացի այդ, շատ դատավորների զայրացրել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանքը բավարարած դատավորների գործելաոճը, երբ հանգիստ նստած հետեւել են, թե ինչպես մարդը մահկանացուն կնքեց դատարանի դահլիճում: Ավելին՝ դատավորների մի մասն էլ նշել է, որ արձակուրդում է եւ ներկա չի լինելու ժողովին: Հուլիսի 27-ին հրավիրված ժողովը, ամենայն հավանականությամբ, չի կայանա քվորում չլինելու պատճառով: Նշենք, որ ժողովը հրավիրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, իսկ ժողովի նպատակը ԲԴԽ անդամների թափուր մնացած տեղերում նոր անդամներ ընտրելն է: Ինչպես հայտնի է, ԲԴԽ անդամ Լիպարիտ Միրիջանյանն ընտրվեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, նրա տեղը թափուր է, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին, իսկ գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական տվեց:Ավելին10:1120.07.22 -
ՔաղաքականՎահագն Հովակիմյանը` ԿԸՀ նախագահի թեկնածու«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը նույնպես իրենով կանի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում 11 տարի պաշտոնավարող Տիգրան Մուկուչյանին փոխարինելու կգա նախկին լրագրող, այժմ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանը: Տեղեկությունը փորձեցինք նաեւ Հովակիմյանից ճշտել, նա, սակայն, անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները: «ժողովուրդ» օրաթերթի աղբյուրը վստահեցրեց, որ թեեւ սեփական թիմում Հովակիմյանի թեկնածությանը ոչ միանշանակ են վերաբերվում, այնուամենայիվ, քաղաքական որոշում կա, որ հենց նա է լինելու ԿԸՀ հաջորդ նախագահը: Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ԿԸՀ-ն նոր նախագահ պետք է ունենա մինչեւ հոկտեմբերի 12-ը. այդ ժամանակ է լրանում գործող նախագահ Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետը: Մինչեւ այդ, սակայն, Ազգային ժողովի խմբակցությունները կարող են թեկնածուներ առաջադրել, ներկայացնել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, որտեղ հաստատում անցնելուց հետո նախագահի թեկնածուի հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստերի ժամանակ: Եվ քանի որ առաջադրումների վերջնաժամկետը մոտ օրերս ավարտվում է, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ԱԺ «ՔՊ» խմբակցությունը շուտով կհայտարարի Հովակիմյանի թեկնածությունն առաջադրելու մասին: Նշենք, որ նախկին իշխանություններին Հայաստանը կուսակցականապետության վերածելու համար մեղադրող Փաշինյանի իշխանությունը, փաստորեն, հակված է պետության բոլոր ոլորտները կուսակցականացնել, պաշտոններն էլ՝ սեփական կուսակիցների միջեւ բաժանել: ԿԸՀ-ն, որ շուրջ 30 տարի կուսակցական նախագահ չի ունեցել, այժմ փաստացի ՔՊ-ական ղեկավար է ունենալու: Ու առաջին անգամն է նաեւ, որ գործող պատգամավորն ու քաղաքական թիմի անդամը գործուղվելու են ընտրական հանձնաժողով: Սա ոչ այլ ինչ է, քան ժողովրդավարական նորմերի ու կարգերի ուղիղ ոտնահարում, երբ ընտրական քաղաքականություն մշակողն ու իրականացնողը ոչ թե անկախ մասնագետներն են լինելու, այլ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները: Ի դեպ, հաշվի առնելով հանգամանքը, որ ԿԸՀ-ում կան իրապես իրենց գործի գիտակ, խիստ փորձառու ու արհեստավարժ մասնագետներ, չի բացառվում, որ Մուկուչյանի հետ նրանք էլ կհավաքեն իրենց ճամպրուկն ու կլքեն ԿԸՀ-ն:Ավելին10:0720.07.22 -
ՔաղաքականՀՀ իշխանությունն ակտիվորեն շփվում է Իրանի հետ կապող միակ ճանապարհը Ադրբեջանին հանձնած Թուրքիայի հետ․ Իրանի հոգևոր առաջնորդԻրանի պետության գլուխ Խամենեին այն ուղերձը, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի (մասնավորապես` Սյունիքի տարածքի) նվաճում, որը կհանգեցնի Իրան-Հայաստան սահմանի փակման, կրկնել է ոչ միայն Էրդողանի և Պուտինի հետ առանձնազրույցներում, այլև առանձին գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում` հստակ շեշտադրումներով: Եվս մեկ անգամ փաստենք, որ Սյունիքը շարունակում է մնալ հայկական առաջին հերթին Իրանի շնորհիվ: Ուստի հայ-իրանական հարաբերությունները պետք է բարձրացվեն ռազմավարական նոր մակարդակի` դա դարձնելով մեր անվտանգային նոր ճարտարապետության հիմքերից մեկը: Մինչդեռ ՀՀ կապիտուլյանտների իշխանությունը փոխանակ Իրանի հետ խորացնելու համագործակցությունը, հանձնել են Իրանի հետ կապող միակ ճանապարհը Ադրբեջանին, իսկ նոր ճանապարհ չկա, բայց դրա փոխարեն ակտիվորեն շփվում է ու դրական ազդակներ փոխանակում այդ նույն ճանապարհի փակումը կազմակերպած Թուրքիայի հետ: Թուրքամետությունը հոնց այսպես է լինում:Ավելին10:0320.07.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» ԱԳՆ-ում կարծում են, որ Միրզոյանը դրսում, հատկապես` Եվրոպայում, կասկածելի գաղտնի հանդիպումներ է ունենում ինչ-որ մարդկանց հետ եւ գաղտնի հրահանգավորվում է ԱԳՆ աշխատակազմի համար անհայտ անձանց կողմից: «Ժողովուրդ» ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին փոխարինելու կգա նախկին լրագրող, այժմ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանը: «Հրապարակ» Սյունիքի մարզի Տեղ համայնքում բնակիչներն ամառվա տապին զրկված են խմելու ջրից: «Ժողովուրդ» Սեպտեմբերից արդեն բողոքի ակցիաների նոր փուլը կմեկնարկի: «Ժողովուրդ» Շատ դատավորներ որոշել են բոյկոտել եւ չգնալ հուլիսի 27-ին կայանալիք դատավորների ժողովին: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի հետ:Ավելին10:0020.07.22 -
ՀասարակականԵրևանի և չորս մարզերի որոշ հասցեներում հոսանքազրկումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից տեղեկացնում են, որ հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին00:0020.07.22
2022-07-19
-
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարում մնացել է երեք թեկնածուՄեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարում ներկուսակցական քվեարկության չորրորդ փուլի արդյունքներով մնացել է երեք թեկնածու: Այդ մասին հայտնել է խորհրդարանի 1922 կոմիտեի ղեկավար Գրեմ Բրեյդին, որը պատասխանատու է կուսակցության առաջնորդի ընտրության գործընթացի համար:Ավելին23:5019.07.22 -
ՀասարակականHonda-ն բախվել է կովին և հայտնվել դաշտում, կա 5 վիրավոր, կովը սատկել էՀուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ժամը 21։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում Honda Elison մակնիշի ավտոմեքենան բախվել է խոշոր եղջերավոր անասունի։Ավելին23:4519.07.22 -
ՀասարակականԿրթության անկումն անվտանգային հիմնախնդիր է դարձել. ֆակուլտետներ կան, որոնք դիմորդ չունենՀայաստանում ավարտվել է բուհական ընդունելության քննությունների առաջին փուլը և թափուր են մնացել հարյուրավոր անվճար, հազարավոր վճարովի տեղեր:Ավելին23:3819.07.22 -
ՄիջազգայինԱքարն արձագանքել է F-16-երի վաճառքը վերահսկելու մասին ԱՄՆ-ում ընդունված օրենքի լրացմանըԹուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու դեմ Հունաստանի գործողություններին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ազգային անվտանգության հատկացումների օրենքի (NDAA) լրամշակմանը, փոխանցում է Ermenihaber-ը”Ավելին23:2519.07.22