Լրահոս
2022-07-20
-
ՏեսանյութերԹրքախոս երիտասարդը, շրջելով Ծիծեռնակաբերդի տարածքում, հայերի հասցեին ծաղրական արտահայտություններ է հնչեցրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹՏեսանյութի սկզբնամասում թուրքն ասում է, թե Հայաստանում քայլում է Թուրքիայի դրոշով շապիկն հագին ու իրեն որևէ մեկը ոչինչ չի կարողանում ասել։ Տեսանյութի երկրորդ հատվածում էլ նշում է, թե Հայաստանի ամենամեծ թատրոնում է, որը եվրոպացիները ճանաչում են ինչպես Ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան:Ավելին16:0520.07.22 -
Արտաքին քաղաքականությունԲայրամովը և Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումԱդրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Sputnik Азербайджан-ը: Հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը Հարավային Կովկասում:Ավելին16:0020.07.22 -
ՀայաստանԵրևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվելՀուլիսի 20-ին՝ ժամը 12։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են։ Ուղևորներն ու աշխատակազմը տարահանվել են։ ԱԻՆ և ոստիկանության կինոլոգիական և սակրավորական խմբերը ավարտել են որոնողական աշխատանքները Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում․ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ որոնողական աշխատանքները շարունակվում են։Ավելին15:5620.07.22 -
Կրթություն և գիտությունՄեքսիկայի կառավարությունը կրթաթոշակներ կտրամադրի երկրի կրթական հաստատություններում սովորելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներինՄեքսիկայի կառավարությունը տրամադրում է կրթաթոշակներ Մեքսիկայի կրթական հաստատություններում սովորելու ցանկություն ունեցող օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրին պետք է դիմել առցանց՝ մինչև 2022 թվականի հուլիսի 24-ը Մեքսիկայի ժամանակով մինչև ժամը 23:59-ը (Հայաստանի ժամանակով՝ 14:59): Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ: Լրացուցիչ հարցերի դեպքում հետաքրքրվողները կարող են գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:Ավելին15:5420.07.22 -
ԱշխարհՏասնյակ մարդիկ են մահացել Եվրոպայում՝ տապի պատճառով բռնկված հրդեհների հետևանքովԵվրոպայում անոմալ տապի հետևանքով դաժան հրդեհներ են բռնկվում: Կրակը տասնյակ մարդկանց կյանք է խլել: Պորտուգալիայում մեկ շաբաթում 70 մարդ է մահացել, այդ թվում փրկարարներ: Մոտ մեկ տասնյակ փրկարար էլ մահացել է իսպանական ԶամՈրա քաղաքում: Հաղորդվում է նաև 69-ամյա մի հովվի մահվան մասին: Գերմանական Սաքսոնիայում կրակը մարելիս երկու հրշեջ է տուժել: Ֆրանսիայում երեք տարբեր շրջաններում տարածված կրակի դեմ պայքարում է ավելի քան 2 հազար հրշեջ: 15 ինքնաթիռով, 9 ուղղաթիռով ու հարյուրավոր հրշեջներով Հունաստանում են փորձում մեկուսացնել կրակը:Ավելին15:4820.07.22 -
ՀայաստանՍաստիկ շոգը դեռ շարունակվում է ՀայաստանումՀայաստանում սաստիկ շոգ ամառը շարունակվում է: Այսօր ցերեկը կրկին մինչև 41 աստիճան շոգ կլինի մայրաքաղաքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում: Վաղվանից հանրապետության հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը Հայաստանում կնվազի հուլիսի 22-ից 23-ը՝ 4-ից 5 աստիճանով:Ավելին15:4220.07.22 -
ՀայաստանԱմբողջ աշխարհում դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումըՀայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով դեսպանատան կայքում տեղ գտած «Հաղորդագրություն ԱՄՆ քաղաքացիների համար» վերտառությամբ հրապարակմանը: Դեսպանությունից պարզաբանում են՝ ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման և այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։ «Սա հյուպատոսական ծառայությունների առօրյա աշխատանքի մաս է»,- ասված է դեսպանության պարզաբանման մեջ: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, հիշեցնենք, հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։Ավելին15:3620.07.22 -
Արտաքին քաղաքականությունԷրդողանի «ռևանշը» Պուտինի հետ հանդիպմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹՈւշագրավ դեպք է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թեհրանյան հանդիպման ընթացքում: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, նախատեսված հանդիպումից ու ձեռքսեղմումից առաջ ՌԴ նախագահը տեսախցիկների առաջ սպասել է իր թուրք գործընկերոջը մոտ 45 վայրկյան՝ այդ ընթացքում անհանգիստ շարժումներ անելով։ Այս դրվագը չի վրիպել թուրքական և ռուսական լրատվամիջոցների ուշադրությունից: Որոշ թուրքական լրատվամիջոցներ սա համարել էն «Էրդողանի վրեժը» այն բանի համար, որ 2020 թվականի մարտին Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը 2 րոպե սպասեցրել էր Կրեմլում դահլիճի դռան մոտ: Այդ իրադարձությունը նույնպես մեծ աղմուկ էր առաջացրել: Եվ այժմ Թեհրանում Թուրքիայի նախագահը կարծես դիտմամբ 45 վայրկյան ուշանալով, սպասեցրել է Պուտինին, ռևանշի հասել նրա նմատմամբ՝ փորձելով այդ կերպ վերականգնել իր «արժանապատվությունը» և մոսկովյան հանդիպման ժամանակ խարխլված հեղինակությունը:Ավելին15:2420.07.22 -
ՀայաստանԱԱԾ-ն չի մեկնաբանում, թե երբ և ինչ հիմքով է Մուրադ Փափազյանը Հայաստանի համար ճանաչվել անցանկալի անձNEWS.am-ը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայությունը չի մեկնաբանում, թե երբ եւ ինչ հիմնավորմամբ է Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը Հայաստանի համար ճանաչվել անցանկալի անձ։ NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից հայտնում են, որ հայցվող տեղեկությունը խախտում է Մուրադ Փափազյանի անձնական կյանքի գաղտնիությունը, հետեւաբար այն չի կարող տրամադրվել։ Մեր հարցին, թե կա՞ն այլ սփյուռքահայ գործիչներ, որոնք եւս Հայաստանի համար ճանաչված են անցանկալի անձ, ԱԱԾ-ն եւս չի պատասխանում՝ նշելով, որ այդ մասին հաշվառում չի իրականացվում։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն ընտանիքի հետ հուլիսի 14-ին ժամանել էր Հայաստան, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ աշխատակիցներն արգելել էին Փափազյանի մուտքը Հայաստան՝ պատճառաբանելով, թե ինքն անցանկալի անձ է Հայաստանի համար։ Մուրադ Փափազյանը ստիպված է եղել ընտանիքի հետ վերադառնալ Ֆրանսիա»։Ավելին15:1820.07.22 -
Սպորտ«Բարսելոնան» պաշտոնապես հայտնեց Լևանդովսկու տեղափոխության մասին«Բարսելոնայի» մամուլի ծառայությունն իր կայքում պաշտոնապես հայտնել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխության մասին։ Լեհ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է 4 տարով։ Պայմանագրում նշված է նաև տրանսֆերի փոխհատուցման կետը, որը կազմում է 500 մլն եվրո։ Ավելի վաղ «Բարսելոնան» հաստատել էր, որ Լևանդովսկին կդառնա կատալոնական ակումբի ֆուտբոլիստ։ «Բավարիայի» հարձակվողի համար կատալոնական ակումբը կվճարի 45 միլիոն եվրո ու ևս 5 միլիոն եվրո բոնուսների տեսքով։Ավելին15:1220.07.22 -
Արտաքին քաղաքականությունՇոյգուն հրամայում է մեծացնել ԱԹՍ-ների ոչնչացման օպերատիվությունը՝ ՌԴ սահմանին«Մեծացնել Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում անօդաչուների ոչնչացման օպերատիվությունը»,- ռուսական զինուժին այսպիսի հրաման է տվել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Սրանից ժամեր անց հայտնի է դարձել, որ Ուկրաինան հրետանիով գնդակոծում է Կրուպեց սահմանային անցակետը։ Տեղեկությունը հայտնել է Կուրսկի մարզպետ Ռոման Ստարովոյտը։ Ռուսական կողմը նաև հայտնել է, որ Դոնեցկի շրջանի Գորլովկա քաղաքում մեկ մարդ զոհվել է ուկրաինացի զինվորականների գնդակոծության հետևանքով: Այսօր ռուս-ուկրաինական պատերազմի 147-րդ օրն է:Ավելին15:0620.07.22 -
ՍպորտՀունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մարտական կազմով կմասնակցի Լեհաստանի միջազգային մրցաշարինՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի Լեհաստանում կայանալիք միջազգային մրցաշարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Հայտնի է հուլիսի 20-24-ը Լեհաստանում կյանալիք միջազգային մրցաշարին մասնակցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու կազմը` 55 կգ Ռուդիկ Մկրտչյան, Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Կարապետ Չալյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ), Դավիթ Օվասապյան (130 կգ): Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև ազատ ոճային թիմի կազմը` Վարշավա կմեկնեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74կգ) և Արման Ավագյանը (79 կգ):Ավելին15:0020.07.22 -
ԻրավականԱրաբկիրի քրեական հետախույզները կողոպուտների դեպքեր են բացահայտելԿողոպուտի վերաբերյալ առաջին ահազանգը ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց հունիսի 30-ին, երեկոյան ժամը 11-ին: Մայրաքաղաքի Օրբելու փողոցում 42-ամյա մի կնոջից բացահայտ հափշտակել էին կախազարդով ոսկյա շղթան և դիմել փախուստի: Բաժնից մեկնել էր օպերատիվ խումբը, ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ, սակայն կողոպուտը թարմ հետքերով բացահայտել չէր հաջողվել: Հարուցվել էր քրեական գործ: Արաբկիրի քրեական հետախույզերն աշխատում էին հափշտակությունն օպերատիվ ճանապարհով բացահայտելու ուղղությամբ, երբ հուլիսի 10-ին ստացվեց նոր ահազանգ: Երեկոյան ժամը 10-ին մոտ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնում էր, որ անհայտ անձը Կոմիտասի պողոտայում բացահայտ հափշտակել է մի կնոջ վզնոցն ու դիմել փախուստի: Այս դեպքում էլ, չնայած ահազանգը քիչ ուշացած էր, օպերատիվ խումբը շտապ մեկնում է դեպքի վայր, փորձում թարմ հետքերով բացահայտել կողոպուտը: Բայց օրվա մութ ժամին կատարված այս հանցագործության բացահայտումն էլ մնում է օպերատիվ միջոցառումների հույսին: Դեպքի առթիվ նախաձեռնվում է քրեական վարույթ։ Արաբկիրի քրեական հետախույզներն արդեն ունեին եղած չնչին տվյալները համադրելու և վերլուծություններ անելու հնարավորություն, ինչն էլ նրանք արեցին ճշգրտորեն: Պարզվեց, որ երկու կողոպուտն էլ կատարել է նույն անձը` Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ, որը հուլիսի 15-ին, ժամը 18.30-ին, հայտնաբերվեց մայրաքաղաքի Մովսես Խորենացու փողոցում, ձերբակալվեց և ներկայացվեց քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:Ավելին14:5420.07.22 -
Բացահայտվել է Պուգաչովայի և Գալկինի առանձնատան բոլոր գաղտնիքները. իրականում ո՞ւմ է պատկանում Գրյազ գյուղի ամրոցըԲացահայտվել է Պուգաչովայի և Գալկինի առանձնատան բոլոր գաղտնիքները. իրականում ո՞ւմ է պատկանում Գրյազ գյուղի ամրոցըԱվելին14:4820.07.22 -
Կրթություն և գիտությունԵրեք բրոնզե մեդալ, երկու գովասանագիր ֆիզիկայի միջազգային օլիմպիադայիցՀուլիսի 10-17-ն առցանց ձևաչափով տեղի ունեցած Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմում ընդգրկված էր 5 աշակերտ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նրանցից 3-ը նվաճել են բրոնզե մեդալներ, երկուսն արժանացել են գովասանագրերի: Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել են 79 երկրների ավելի քան 300 աշակերտներ: Հայաստանյան թիմից բրոնզե մեդալների են արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանը, Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մարիա Առաքելյանը և Արեգ Բարսեղյանը: ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովսեփ Կարապետյանը և Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վյաչեսլավ Պետրոսյանը ստացել են գովասանագիր։ Թիմը ղեկավարել են Գագիկ Գրիգորյանը («ԱՅԲ» դպրոց, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց) և Բիլոր Կուրղինյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց)։ Օլիմպիադան անցկացվել է երկու` փորձնական և տեսական փուլերով, առցանց մասնակցությունն ապահովել է Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը։ Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադայի (պաշտոնական կայքը՝ ipho2022.com ) կազմակերպիչ երկիրը Շվեյցարիան է:Ավելին14:4220.07.22 -
ՍպորտՀայ մրցավարները կսպասարկեն պորտուգալական ու հունգարական ակումբների հանդիպումըՀուլիսի 21-ին Պորտուգալիայի Գիմարաեշ քաղաքում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Վիտորիա» (Պորտուգալիա) – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) հանդիպումը: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ խաղը կսպասարկեն հայ մրցավարները` Հենրիկ Նալբանդյանը, Մեսրոպ Ղազարյանն ու Սարգիս Հովհաննիսյանը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Շահեն Աղայանը:Ավելին14:3620.07.22 -
Սպորտ«Բարսելոնան» ջախջախիչ հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ«Բարսելոնան» հաղթել է «Ինտեր Մայամիին» նախամրցաշրջանային խաղում, որը կայացել է հուլիսի 20-ին Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլի մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվել է 6:0 հաշվով։ Գոլի հեղինակ են դարձել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Ռաֆինյան, Անսու Ֆատին, Գավին, Մեմֆիսը և Ուսման Դեմբելեն։ Կատալոնական ակումբի նորեկ Ռոբերտ Լևանդովսկին ընդգրկված չի եղել հանդիպման հայտացուցակում։ Հուլիսի 24-ին ԱՄՆ-ում տեղի կունենա «Ռեալ»-«Բարսելոնա» ընկերական հանդիպումը։Ավելին14:3020.07.22 -
ԱռողջապահականՎանաձորի ԲԿ է ընդունվել 4-ամյա երեխա՝ մարմնի 22 տոկոս ջերմային այրվածքովՕրեր առաջ շտապ բուժօգնության մեքենայով «Վանաձորի բժշկական կենտրոն» է ընդունվել 4-ամյա երեխա՝ մարմնի 22 տոկոս ջերմային այրվածքով, տեղեկացնում են «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունից։ «Անմիջապես կատարվել են հակաշոկային միջոցառումներ, իրականացվում են վերքերի ընդհանուր և տեղային բուժումներ: Բուժող բժիշկ, մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի փոխանցմամբ՝ վիճակը գնահատվում է կայուն բավարարար: Փոքրիկը շարունակում է ստանալ ստացիոնար բուժում»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին14:2420.07.22 -
ՍպորտԶավեշտալի ինքնագոլ խաղադաշտի կենտրոնից․ ՏԵՍԱՆՅՈՒԹՇոտլանդական «Դանդի Յունայթեդի» և անգլիական «Սանդերլենդի» միջև ընկերական խաղում զավեշտալի գոլ է գրանցվել: 62-րդ րոպեին «Դանդի Յունայթեդի» ֆուտբոլիստ Չարլի Մալգրյուն դաշտի կենտրոնից գնդակն անզգուշորեն ուղարկել է սեփական դարպասը: Շոտլանդական ակումբի դարպասապահը լքել է տուգանային հրապարակն ու չի հասցրել կասեցնել գնդակը: Արդյունքում գնդակը հայտնվել է դարպասում: «Սանդերլենդը» հաղթել է 2-0 հաշվով:Ավելին14:1820.07.22