Լրահոս
Սպորտ
14:30
20.07.22
99

«Բարսելոնան» ջախջախիչ հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Բարսելոնան» հաղթել է «Ինտեր Մայամիին» նախամրցաշրջանային խաղում, որը կայացել է հուլիսի 20-ին Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլի մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվել է 6:0 հաշվով։ Գոլի հեղինակ են դարձել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Ռաֆինյան, Անսու Ֆատին, Գավին, Մեմֆիսը և Ուսման Դեմբելեն։

Կատալոնական ակումբի նորեկ Ռոբերտ Լևանդովսկին ընդգրկված չի եղել հանդիպման հայտացուցակում։ Հուլիսի 24-ին ԱՄՆ-ում տեղի կունենա «Ռեալ»-«Բարսելոնա» ընկերական հանդիպումը։