Լրահոս
2022-07-22
-
ՀասարակականԿարմիր Շուկա համայնքի տարածքում հրդեհ է բռնկվելՀրշեջ-փրկարարները լիկվիդացրել են Կարմիր Շուկա համայնքի տարածքում բռնկված հրդեհը: Հուլիսի 22-ին՝ ժամը 13:36-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 13:37-ին Կարմիր Շուկա համայնքում տեղակայված հրշեջ-փրկարար ջոկից մեկ մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:10-ին, մարվել` ժամը 14:30-ին: Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 3 հա չոր խոտատարածք և հնձած դաշտ: Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:Ավելին18:0222.07.22 -
ԻրավականՈստիկանությունը կոչ է անում հաշվառել շահագործվող մեքենաներըՀատկապես հանրապետության մարզերում նկատվում են առանց համարանիշերի շահագործվող մեքենաներ։ Դրանք, ըստ վարորդների, օգտագործվում են գյուղատնտեսական աշխատանքների համար։ Սակայն եթե մեքենան շահագործվում է, ապա այն պետք է լինի հաշվառված և ունենա համարանիշ։ 2021 թվականին ճանապարհային ոստիկանության մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումներում խոտանվել է 11 685 տրանսպորտային միջոց, իսկ 2022 թվականի առաջին կիսամյակում մարզերում խոտանված տրանսպորտային միջոցների թիվը 4964 է։ Հստակ հնարավոր չէ ասել, թե խոտանված այս մեքենաներից քանիսն են շահագործվում, բայց, վստահաբար, շահագործվում են։ Առանց համարանիշի մեքենաների մասնակցությամբ վթարներն էլ քիչ չեն։ 2021 թվականին մարզերում առանց համարանիշի մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել 164 վթար, ինչի հետևանքով 9 մարդ զոհվել է, 208-ը՝ վիրավորվել, իսկ 2022-ի առաջին կիսամյակում տեղի է ունեցել 91 պատահար. 2 մարդ զոհվել է, 104-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին շատերը նկատած կլինեն առանց համարանիշի մեքենայի, որի վարորդը թույլ է տալիս ճանապարհատրանսպորտային տարբեր կանոնների խախտումներ։ Եվ հիմնականում այդ մեքենաների լուսարձակներն ու թարթիչներն անսարք են։ Առանց հաշվառման համարանիշի մեքենան շահագործելը օրենքի խախտում է։ Այդպիսիք հայտնաբերելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը և պարեկային ծառայությունը մարզերում իրականացնում են միջոցառումներ։ Նրանք այսուհետ ևս լինելու են հետևողական։ Առանց համարանիշի մեքենաները հայտնաբերվելու են և, անկախ ներկայացվող պատրվակից, տեղափոխվելու են պահպանվող հատուկ տարածք։ Այդ փաստերով էլ կազմվելու են համապատասխան արձանագրություններ։ «Կոչ ենք անում հաշվառել շահագործվող մեքենաները, ստանալ համարանիշ և մեքենան վարել առանց խախտումների։ Գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պատրվակի տակ խախտումներով, առանց համարանիշի մեքենա վարելն անթույլատրելի է»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։Ավելին17:5522.07.22 -
Քաղաքական«Սուտ է խոսում Հայաստանի վարչապետի աշխատակազմը». Փափազյանն արձագանքել է կառավարության պարզաբանմանըՄուրադ Փափազյանը հերքում է Հայաստանի կառավարության աշխատակազմի հայտարարությունը, թե ինքը Փարիզում Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակում է կազմակերպել: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահի խոսքով՝ «Հայաստանի վարչապետի աշխատակազմը սուտ է խոսում»: Փափազյանը՝ «Հայլուր»-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի իշխանությունը պատճառ է փնտրում՝ իրեն հայրենիք մուտք գործելու արգելքը արդարացնելու համար:Ավելին17:4722.07.22 -
ՔաղաքականՀայաստանը երախտապարտ է Եվրոպային՝ «անկողմնակալ դիրքորոշման համար»Հայաստանը երախտապարտ է Եվրոպային՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի և անկողմնակալ դիրքորոշման համար: Ազգային ժողովի նախագահն այս մասին ասել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահին: Դեյվիդ Մքալիսթերը տարածաշրջանային այցով է Երևանում: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Սիմոնյանն ու Մքալիսթերը նաև Հայաստանի ընդդիմությանն առնչվող հարցեր են շոշափել:Ավելին17:4022.07.22 -
ԱշխարհՀունաստան են ուղևորվում նորվեգացի մասնագետների երկու բրիգադներ անտառային հրդեհների մարման համարՆորվեգիայի Հասարակական անվտանգության եւ արտակարգ իրավիճակների դիրեկտորատը մասնագետների երկու բրիգադ Է ուղակում Հունաստան՝ անտառային հրդեհների դեմ պարքրում օգնություն ցույց տալու համար: Այդ մասին հաղորդվում Է գերատեսչության՝ հուլիսի 22-ին տրածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նորվեգական հրշեջ բրիգադները հույն գործընկերներին կօգնեն հրդեհների մարման գործում, ինչպես նաեւ փորձի փոխանակում կկատարեն նրանց հետ»,- ասված Է տեքստում: Խոշոր բնական հրդեհ Է բռնկել Աթենքի արվարձանում: Դրա մարմամբ զբաղվում են 485 հրշեջներ 120 ավտոմոբիլներով: Երկու օրում այրվել են Էլեկտրահաղորդման մի քանի ենթակայաններ, 120 հաղորդագծի աշտարակային հենարաններ եւ մի քանի կիլոմետր մալուխ: Վտանգավոր շրջաններից տարհանվել Է 600 մարդ, առանց լույսի են մնացել 5 հազար ձեռնարկություններ եւ տնային տնտեսություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը :Ավելին17:3322.07.22 -
ՀայաստանԻնչպես դիմակայել շոգին. ԱՀ առողջապահության նախարարության խորհուրդներըԱմառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունը ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող բացասական գործոններն են` օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար Արցախի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս` ✅խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում, արևահարումը ևս պետք է կատարել թույլատրվող առավոտյան և երեկոյան ժամերին, ✅հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ, անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից, ✅ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը, ✅օգտագործել սովորականից շատ հեղուկ /մոտավորապես 3 լիտր օրական/ (սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո), ✅չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում, ✅արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում, արգելել երեխաներին դեկորատիվ ջրավազաններում լողանալուց, քանի որ վերջինները նախատեսված չեն լողի համար, չունեն համապատասխան կառուցվածք՝ ջուրը մաքրելու համար: Լող չկազմակերպել նաև գետերի, աղտոտված ափերով և ջրով հատվածներում:Ավելին17:2622.07.22 -
ՍպորտՀայտնի են վոլեյբոլի Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցներըՀայտնի դարձան տղամարդկանց վոլեյբոլի Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի վերջին երկու մասնակիցները։ Քառորդ եզրափակիչի խաղում Ֆրանսիայի հավաքականը 3:0 հաշվով (26:24, 25:16, 25:20) հաղթել է Ճապոնիայի ընտրանուն, իսկ Լեհաստանի թիմը՝ Իրանի հավաքականին՝ 3:2 հաշվով (25:21, 24:26, 25:18, 16:25, 15:7)։ Այժմ կիսաեզրափակչում ֆրանսիացիները կխաղան Իտալիայի ընտրանու հետ, որը 1/4 եզրափակիչում հաղթեց Հոլանդիային (3-1), իսկ Լեհաստանի ընտրանին կհանդիպի Բրազիլիայի թիմին պայքարից դուրս թողած ԱՄՆ-ի հավաքականի հետ։ Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները նախատեսված են հուլիսի 23-ին: Ինչպես հայտնի է՝ պատժամիջոցների պատճառով ՌԴ հավաքականը չի մասնակցում մրցաշարին:Ավելին17:1922.07.22 -
ԱշխարհԱնոմալ տապից ավելի քան 1,7 հազար մարդ է մահացել Իսպանիայում և ՊորտուգալիայումԻսպանիայի և Պորտուգալիայի ավելի քան 1,7 հազար բնակիչ է մահացել օդի անոմալ բարձր ջերմաստիճանից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեի հայտարարության մեջ, որը հուլիսի 22-ին հրապարակվել Է կազմակերպության կայքում: «Հարյուր հազարավոր մարդիկ են մահացել արտակարգ բարձր ջերմաստիճաններից վերջին տասնայակներում, իսկ տապի երկարատեւ շրջաններին հաճախ զուգադիպում են նաեւ անտառային հրդեհները: Այս տարի միայն Իսպանիայում եւ Պորտուգալիայում մենք արդեն դարձել ենք շոգ եղանակի պատճառով ավելի քան 1,7 հազար անհեթեթ մահվան վկաներ», - ասված Է փաստաթղթում: Կլյուգեի խոսքով՝ անառային հրդեհները «Եվրոպայի հարավից տարածվել են դեպի նույնիսկ Սկանդինավիայի հյուսիս»: Նա հիշեցրել Է, որ այս շաբաթ հրդեհները 41 տուն են ոչնչացրել Լոնդոնում, թեեւ «ամառային կիզիչ տապի սեզոնը» հասել Է սոսկ իր կեսին: ԱՀԿ-ն իշխանության բոլոր ազգային եւ տեղական մարմիններին կոչ Է արել պատրաստվել ջերմաստիճանային ռեկորդների: «Ապացուցվել Է, որ շոգի դեմ պայքարի գործողությունների օպերատիվ եւ համալիր պլանները փրկում են կյանքեր եւ բարձրացնում են կենսակայունությունն արտակարգ ջերմաստիճանների պայմաններում», - ընդգծված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին17:1122.07.22 -
ՏնտեսականՈւկրաինան, Թուրքիան և ՄԱԿ-ը համաձայնագիր են ստորագրել հացահատիկի արտահանման վերաբերյալՈւկրաինան, Թուրքիան և ՄԱԿ-ը համաձայնագիր են ստորագրել հացահատիկի արտահանման վերաբերյալ Փաստաթղթի տակ ստորագրել են Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Նման փաստաթուղթ այսօր պետք է ստորագրեն նաև Թուրքիան, ՄԱԿ-ը և Ռուսաստանը։Ավելին17:0522.07.22 -
ՀայաստանԹուրքիայի սահմանը հատելու փորձ է արել 3 անչափահաս տղա՝ ծիրան հավաքելու նպատակովԹալինի Արագածավան համայնքից հայ-թուրքական սահմանը հատելու փորձ են արել անչափահաս 3 տղա: Այդ մասին Արագածավանում «Հայլուր»-ի թղթակիցներին համայնքի ղեկավարն է ասել: Արթուր Հովսեփյանի խոսքով` տղաները Արագածավանից չեն եղել, Արթիկից էին եկել սահմանամերձ գյուղ՝ ծիրան հավաքելու: Ծիրանի այգիները հայ-թուրքական սահմանի չեզոք գոտում են գտնվում: Հովսեփյանի խոսքով` տղաները հետաքրքրությունից դրդված՝ մոտեցել են թուրքական սահմանին, տեսնելու համար, թե ինչ կա հակառակ կողմում:Ավելին16:5922.07.22 -
ԻրավականԿասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հերմինե Ղահրամանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, ք. Կապան): Որոշման հիմքը Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Մասնավորապես՝ այդ արտադրամասում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ վիճակում չեն եղել, տարածքը գտնվել է ոչ պատշաճ վիճակում, պատերին առկա են եղել ճաքեր, բորբոս, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքներն ու պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, փաթեթավորման գործընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում՝ ապահովելով փաթեթավորման ամբողջականությունն ու մաքրությունը, աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։ Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:Ավելին16:5222.07.22 -
ԱռողջապահականՀնդկաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվելՀնդկաստանի հարավ-արևմուտքում գտնվող Կերալա նահանգում խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել, հայտնում է Times of India թերթը։ Պարբերականի տվյալներով՝ վիրուսը հայտնաբերվել է նահանգի շրջաններից մեկի երկու ֆերմայում։ Այդ ֆերմաներից մեկում կարճ ժամանակում մեծ թվով խոզեր սատկեցին, որից հետո կենսանյութերի նմուշներն ուղարկվել են Բհոպալի ազգային ինստիտուտ, որը հետազոտում է կենդանիների հիվանդությունները: Հրատարակության տվյալներով՝ այն բանից հետո, երբ թեստը հաստատել է բռնկումը, տեղական իշխանությունները հրամայել են մորթել 300 խոզ։ Խոզերի աֆրիկյան ժանտախտը վարակիչ վիրուսային հիվանդություն է, ամենավտանգավորներից մեկը:Թեև վտանգ չի ներկայացնում մարդկանց համար, սակայն լուրջ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը, քանի որ անբուժելի է և չկա պատվաստանյութ դրա դեմ:Հիվանդության տարածումը կասեցնելու միակ միջոցը խիստ կարանտինային միջոցառումներն են։Ավելին16:4522.07.22 -
ՏարածաշրջանՌԴ-ում «ԿամԱԶ»-ը հանդիպակաց գծով բախվել է չորս ավտոմեքենայի․ ՏԵՍԱՆՅՈՒԹԿրասնոյարսկում՝ Կոմունալ կամրջի վրա, КамАЗ-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել առնվազն չորս ավտոմեքենայի: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ պատահարը ֆիքսվել է տեսախցիկներով և հրապարակվել է ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային վարչության կայքում։ Կադրերում երևում է, թե ինչպես է բեռնատարը ողջ արագությամբ ընթանում հանդիպակաց գոտում։ Նա հարվածում է մի քանի մեքենաների, որից հետո բախվում է ավտոմեքենայի, որն էլ հրդեհվում է։ ՆԳՆ-ից հայտնում են, որ կամրջի վրա տեղի ունեցած վթարի պատճառով դժվարանցանելի է երթեւեկությունը։ Դեպքի վայրում է եղել ճանապարհային ոստիկանությունը։ Ինչպես հաղորդում է Kras Mash Telegram ալիքը, բեռնատարի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի, քանի որ էպիլեպտիկ նոպա է ունեցել:Ավելին16:3822.07.22 -
ՔաղաքականՀայտարարություն՝ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելու վերաբերյալՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ․ «Հայաստանի գործող իշխանությունը շարունակում է իր ազգադավ ծրագրերը: Հերթականը ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին Հայաստանի Հանրապետություն մուտք գործել արգելելն է: Միանալով Էրդողանի և Ալիևի ռեժիմներին՝ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը հարվածում է հայոց պետականությանը՝ պառակտելով հայ ժողովրդին, արգելակելով արտաքին սպառնալիքներին հայ ժողովրդի կենսունակ մասի դիմադրությունը, ճանապարհ բացելով մեր հայրենիքի նկատմամբ թշնամական պետությունների ու կազմակերպությունների գործունության համար: Վարչախմբի աշխատակազմի՝ Մուրադ Փափազյանին Հայաստանում անցանկալի անձ համարելու վերաբերյալ այսօր ներկայացրած պարզաբանումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ իրականությունը կեղծելու, սուտը ճշմարտության տեղ ներկայացնելու, սեփական անձը պետության հետ նույնականացնելու, Սահմանադրությունն ու օրենքները ոտնատակ տալու հերթական ապացույց: Հայաստանի գործող վարչախումբն անընդհատ փաստում է, որ շարժվում է հայոց պետականության և հայ ժողովրդի ոչնչացման թուրք-ադրբեջանական նպատակային ծրագրերով: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խստիվ դատապարտում է ռեժիմի այս քստմնելի և դավաճանական հերթական արարքը, հայտարարում, որ նման ապօրինություններով և պառակտիչ գործողություններով հնարավոր չէ կանխել համայն հայության շրջանում սկիզբ առած դիմադրության շարժումը, որն ուղղված է հայոց կենսունակ պետականության արտաքին և ներքին թշնամիների դեմ: Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հեռացումն այլընտրանք չունի»:Ավելին16:3222.07.22 -
ԱռողջապահականԵրևանում երեկ 77 երեխա է ծնվել21.07.2022թ. Երևան քաղաքում ծնվել է 77 երեխա` 43 տղա և 34 աղջիկ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։Ավելին16:2622.07.22 -
ՀայաստանԿապուտան գյուղում այրվել է 480 հակ անասնակերՀուլիսի 21-ին՝ ժամը 21:41-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապուտան գյուղի 6-րդ փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։11-ին, մարվել՝ հուլիսի 22-ին, ժամը 01:30-ին: Այրվել է 480 հակ անասնակեր։Ավելին16:2022.07.22 -
ԻրավականԴատարանին կոչ եմ անում թույլ չտալ ուշացված արդարադատություն. Էրիկ ԱլեքսանյանՄիքայել Բադալյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է. Պաշտպանության կողմը միջնորդություն է պատրաստում Միքայել Բադալյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։ Դատարանին կոչ եմ անում թույլ չտալ ուշացված արդարադատություն։Ավելին16:1422.07.22 -
ԻրավականՄիքայել Բադալյանի մոտ նախաինսուլտային վիճակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱզատագրում շարժման ղեկավար Միկա Բադալյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Նրա փաստաբանական խումբը հայտնում է. «Միքայել Բադալյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է /ներքին արունահոսություն, նախաինսուլտային վիճակ/, այժմ արդեն նրան տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց: Տեղում արդեն բժիշկների հետ զրուցելուց հետո կներկայացնենք մանրամասները»։Ավելին16:0822.07.22 -
ԻրավականՎիճաբանություն և դանակահարություն՝ հյուրանոցի կայանատեղիումՀուլիսի 21-ին, ժամը 17.20-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, թափանցող վերք՝ առանց օրգանների վնասման, միջկողային զարկերակի վնասումով, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ մի կին է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է բուժօգնության տեղափոխվածի ինքնությունը՝ մայրաքաղաքի 28-ամյա բնակիչ: ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի բաժնի, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան-Սևան ճանապարհի 23-րդ կմ-ին՝ հյուրանոցային համալիրի կայանատեղիում, մի խումբ կանայք կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում էլ 34-ամյա կինը դանակահարել է հիվանդանոց տեղափոխվածին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում 34-ամյա կինը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և ներկայացրել հանցագործության գործիք դանակը: Նա ներկայացվել է վարույթը նախաձեռնող մարմնին և տվել խոստովանական ցուցմունք: Քրեական վարույթը շարունակվում է:Ավելին16:0222.07.22 -
ՏարածաշրջանԹուրք ազգայնականներն այրել են Էրդողանին քննադատող ամերիկացի լրագրողի լուսանկարըԹուրքական ազգայնական նեոնացիստական «Աթաման Քարդեշլիղի» խմբավորումն այրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելի լուսանկարը՝ ցուցադրելով «Գորշ գայլերի» ժեստերը: Պատմում է infoteka24.ru կայքը: Ինչն ավելի կարևոր է, ըստ Սնելի, այս խումբը երկու տեսանյութ է տարածել, որտեղ նրանք հրապարակայնորեն հարձակվում են Թուրքիայում փախստականների վրա հենց այս շաբաթ: Թուրքիայի իշխանությունները անգործության են մատնված: Հիշեցնենք, որ Սնելը ձերբակալվել էր Թուրքիայում՝ մի քանի ամիս ահաբեկիչների գերության մեջ մնալուց հետո Սիրիայի սահմանը ապօրինի հատելու համար։ Թուրքիայի նախագահ Էրդողանի հասցեին քննադատության համար Սնելը մշտապես ենթարկվում է թուրք ազգայնականների հարձակմանը, նա անընդհատ սպառնալիքներ է ստանում։Ավելին15:5622.07.22