Լրահոս
Քաղաքական
17:40
22.07.22
143

Հայաստանը երախտապարտ է Եվրոպային՝ «անկողմնակալ դիրքորոշման համար»

 

Հայաստանը երախտապարտ է Եվրոպային՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի և անկողմնակալ դիրքորոշման համար: Ազգային ժողովի նախագահն այս մասին ասել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահին: Դեյվիդ Մքալիսթերը տարածաշրջանային այցով է Երևանում: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Սիմոնյանն ու Մքալիսթերը նաև Հայաստանի ընդդիմությանն առնչվող հարցեր են շոշափել: