Լրահոս
Առողջապահական
16:45
22.07.22
265

Հնդկաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել

Img default alt hy

Հնդկաստանի հարավ-արևմուտքում գտնվող Կերալա նահանգում խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Times of India թերթը։

Պարբերականի տվյալներով՝ վիրուսը հայտնաբերվել է նահանգի շրջաններից մեկի երկու ֆերմայում։ Այդ ֆերմաներից մեկում կարճ ժամանակում մեծ թվով խոզեր սատկեցին, որից հետո կենսանյութերի նմուշներն ուղարկվել են Բհոպալի ազգային ինստիտուտ, որը հետազոտում է կենդանիների հիվանդությունները:

Հրատարակության տվյալներով՝ այն բանից հետո, երբ թեստը հաստատել է բռնկումը, տեղական իշխանությունները հրամայել են մորթել 300 խոզ։

Խոզերի աֆրիկյան ժանտախտը վարակիչ վիրուսային հիվանդություն է, ամենավտանգավորներից մեկը:Թեև  վտանգ չի ներկայացնում մարդկանց համար, սակայն լուրջ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը, քանի որ  անբուժելի է և չկա պատվաստանյութ դրա դեմ:Հիվանդության տարածումը կասեցնելու միակ միջոցը խիստ կարանտինային միջոցառումներն են։