Լրահոս
Տարածաշրջան
16:38
22.07.22
170

ՌԴ-ում «ԿամԱԶ»-ը հանդիպակաց գծով բախվել է չորս ավտոմեքենայի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Կրասնոյարսկում՝ Կոմունալ կամրջի վրա, КамАЗ-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել առնվազն չորս ավտոմեքենայի: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ պատահարը ֆիքսվել է տեսախցիկներով և հրապարակվել է ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային վարչության  կայքում։

Կադրերում երևում է, թե ինչպես է բեռնատարը ողջ արագությամբ ընթանում հանդիպակաց գոտում։ Նա հարվածում է մի քանի մեքենաների, որից հետո բախվում է ավտոմեքենայի, որն էլ հրդեհվում է։

ՆԳՆ-ից հայտնում են, որ կամրջի վրա տեղի ունեցած վթարի պատճառով դժվարանցանելի է երթեւեկությունը։ Դեպքի վայրում է եղել ճանապարհային ոստիկանությունը։

Ինչպես հաղորդում է Kras Mash Telegram ալիքը,  բեռնատարի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի, քանի որ էպիլեպտիկ նոպա է ունեցել: