Լրահոս
2022-07-22
-
Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխN զորամիավորման զորամասերում հուլիսի 22-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Հրամանատարությունն ստուգել է հերթափոխի մեկնող զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը, հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:Ավելին20:4422.07.22 -
ՀայաստանԳազատարի վնասման պատճառով դադարեցվել է Վահագնի թաղամասի գազամատակարարումըԵրևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասում ջրատարի կառուցման աշխատանքների ընթացքում վնասվել է ստորգետնյա միջին ճնշման պոլիէթիլենային գազատարը, ինչի պատճառով հուլիսի 22-ի ժամը 17։25-ից դադարեցվել է նշված թաղամասի Հրազդանի, Արաքսի, Արփայի, Վեդիի, Դեբեդի, Գանձասարի, Սիփանի, Բազումի փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից, վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։Ավելին20:3722.07.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Շոյգուն Թուրքիա է մեկնել. Էրդողանի ներկայությամբ համաձայնագիր է ստորագրվելԱվելին20:3022.07.22 -
ԻրավականԱռաջարկել ենք դատարանին Միկա Բադալյանի կալանքը փոխարինել գրավով՝ 5 մլն ՀՀ դրամի չափով․ փաստաբանԷրիկ Ալեքսանյաը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Միքայել Բադալյանի նկատմամբ կիրառված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունն արդեն իսկ պաշտպանական կողմը մուտքագրել է Դատարան: Միջնորդության հիմքում էական նոր փաստարկ է հանդիսանում Մ. Բադալյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը։ Առաջարկել ենք Դատարանին նաեւ վերջինիս կալանքը փոխարինել գրավով՝ 5 մլն ՀՀ դրամի չափով։ Հորդորում ենք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Մկրտչյանին անհապաղ մակագրություն կատարել՝ անհապաղ դատական նիստ հրավիրելն ապահովելու համար, հակառակ դեպքում յույաքանչյուր հապաղում կարող է առաջացնել անդառնալի հետեւանքներ։Ավելին20:2922.07.22 -
ԱռողջապահականԽորհուրդներ՝ արդյունավետ դետոքսի համարԴետոքսը հնարավորություն է տալիս վերականգնելու օրգանիզմի կենսունակությունը, օգնում է ազատվել տոքսիններից, խթանում է օրգանիզմի ֆիլտր համարվող լյարդի աշխատանքը, կարգավորում է աղիների աշխատանքը, նպաստում օրգանիզմի՝ վիտամինների յուրացման գործընթացին, խթանում է երիկամների աշխատանքը։ Դետքոսը խիստ դիետան կամ սովապահությունը չէ, մի շարք դետոքս-ծրագրեր ենթադրում են բալանսավորված սննդակարգ։ Օրգանիզմի մաքրում պետք է ոչ միայն ավելորդ քաշ ունեցողներին, դետոսքի ընթացքում ֆիզիկական ակտիվությունը հակացուցված չէ, ավելին՝ այն բարելավում է արյան շրջանառությունը, նպաստում օրգանիզմի՝ թույներից արդյունավետորեն ազատմանը, այսպիսով՝ ֆիզիկական ակտիվությունը դետոքսի կարևորագույն բաղադրիչներից է։ Դետքոսի շնորհիվ կարգավորվում է մարսողությունը, նաև լյարդի, երիկամների աշխատանքը։ Կոմպլեքս մաքրումից հետո անցնում է քրոնիկ հոգնածությունը, կարգավորվում է քունը, բարելավվում է մազերի և մաշկի որակը, դետոսքը նաև դրական է անդրադառնում տրամադրությանը, հոգեվիճակին։ Դետոքս ցուցված չէ հղիներին, կերակրող մայրերին, երեխաներին, դեռահասներին, ինչպես նաև սրտի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցողներին։ Ստամոքսաաղիքային համակարգի, էնդոկրին համակարգի, նյութափոխանակության խնդիրներ ունեցողները պետք է դետոքսից առաջ անպայման խորհրդակցեն բժշկի հետ։ Դասական դետոքսի դեպքում թույլատրելի են բոլոր սննդամթերքները՝ բացառությամբ կարմիր մսի, կաթնամթերքի, կիսաֆաբրիկատների, քաղցրի, արագ սննդի, տապակած, յուղոտ, կծու մթերքների։ Որպես կանոն դետոքսի դեպքում օրվա ընթացքում սնվում են մեկ անգամ, սնունդը պատրաստում են շոգեխաշման կամ ջեռոցում եփման եղանակով, լոբազգիները թրջում են պատրաստելուց մի քանի ժամ առաջ։ Ջուր կարելի է խմել առանց սահմանափակումների, օգտակար է նաև կանաչ թեյը, որ հայտնի է հակաօքսիդանտ հատկությամբ։Ավելին20:2422.07.22 -
ԱռողջապահականԿրկնվող երազներ․ ինչու՞ են դրանք հետապնդում մարդկանց ու հնարավո՞ր է արդյոք ազատվել մղձավանջներիցՄեր երազները տարբեր են լինում, երբեմն՝ յուրօրինակ, իսկ երբեմն էլ նույն երազը կրկնվում է։ Լինում է նաև այնպես, որ կրկնվող երազներն սկսում են «հետապնդել» մարդուն։ Ինչու՞ էայդպես։ Հոգեթերապևտներն ունեն դրա բացատրությունը։ Բանն այն է, որ կրկնվող երազները ոչ միշտ, սակայն շատ հաճախ հաճելի երազներ չեն լինում, այլ մղձջավանջներ կամ վատ զգացողություններ արթնացնող երազներ։ Դա, որպես կանոն, նշանակում է, որ երազը տեսնողը ինչ-որ մի կարևոր բանի վրա պետք է կենտրոնացնի ուշադրությունը, լուծի ինչ-որ խնդիր, որը երկար ժամանակ է՝ այդ լուծմանն է սպասում։ Մեկ այլ հատկանշական հանգամանք էլ կա։ Կրկնվող երազները միշտ չէ, որ 100 տոկոսով նման են մեկը մյուսին։ Սովորաբար կրկնվում են որոշ դետալներ, թեմաներ։ Այս դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել տեղի ունեցող փոքր փոփոխություններին։ Օրինակ, եթե հոգեկան տրավմա հարուցող, կրկնվող երազում սկսում են հայտնվել, մյուս դետալներին միահյուսվել մարդիկ ու վայրեր՝ կյանքի ընթացիկ շրջանից, իսկ երազը դադարում է նույնպիսի սրությամբ ընկալվել, ինչպես սկզբնական շրջանում էր ու ավելի քիչ է անհանգստացնում մարդուն, նշանակում է՝ տրավմատիկ շրջանն աստիճանաբար հաղթահարվում է։ Իսկ ինչու՞ են մարդիկ կրկնվող երազներ տեսնում Երազները մարդուն օգնում են «վերամշակման ենթարկել» հուզական հիշողությունները, ուստի կրկնվող երազը զգացմունքային դաշտում եղած խնդրի «արտահայտում» է․ խնդրի, որը դեռ չի հաղթահարվել։ Օրինակ՝ մեծ կորուստ կրած և երկար ժամանակ այդ կորուստը սգացող մարդը կարող է երկար ժամանակ (նույնիսկ տարիներ շարունակ) կրկնվող երազներ տեսնել իր մեծ կորստի մասին, և այդ մղձավանջից ազատվելու համար պետք է աշխատի վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, սեփական հուզական աշխարհը։ Մասնագետները գտնում են նաև, որ սահմանափակ դեպքերում, միայն երբեմն կրկնվող երազներ տեսնելը նորմալ է․ մարդու երազները որոշակի «շաբլոն», կրկնվող օրինաչափություն ունեն։ Բացի այդ, կրկնվող երազները կապ ունեն արթուն ժամանակ մարդու վարքի կրկնվող, դրսևորումների, ձևերի հետ։ Եթե մարդն անընդհատ, երկար ժամանակ վարքագծի մեկ՝ որոշակի ձև է դրսևորում, նա, ըստ ամենայնի, համապատասխան երազներ կտեսնի։ Օրինակ՝ եթե երազում մարդուն անընդհատ հետապնդում են, դա կարող է վկայել այն բանի մասին, որ արթուն ժամանակ նա խուսափողական վարքագիծ է դրսևորում․ խուսափում է կոնկրետ անձանցից, երևույթներից, խնդիրներից, դրանց լուծումներից և այլն։ Երբ վարքագիծը փոխվի, մեծ է հավանականությունը, որ նմանատիպ երազներ նրան այլևս չեն այցելի։ Այսպիսով, կրկնվող երազների հիմնական պատճառներից են լուծում չգտած զգացմունքային խնդիրները, սթրեսը, կրկնվող, նույնատիպ վարքագիծը։ Սթրեսով պայմանավորված երազներն ու կրկնվող երազները հատման շատ կետեր ունեն, բայց դրանք նույն երևույթը չեն։ Սթրեսով պայմանավորված երազը կարող է չկրկնվել, իսկ կրկնվող երազը կարող է նաև կապ չունենալ սթրեսի հետ։ Բայց եթե, օրինակ, կրկնվող վարքագիծը բացասաբար է ազդում մարդու վրա կամ սթրեսի պատճառ է դառնում, ապա դա անպայման կարտահայտվի նրա երազներում։ Սթրեսով պայմանավորված և երբեմն կրկնվող երազներից կարող են լինել բնական աղետների մասին երազները։ Մասնագետներն ընդհանրական կարծիք ունեն, որ երազում փոթորկի, ցունամիի կամ բնական այլ աղետի տեսարանները խորհրդանշում են մարդու սթրեսն ու դրա նկատմամբ նրա վերահսկողության կորուստը։ Այդպիսի երազները կարող են պայմանավորված լինել նաև արդիական ինչ-որ խնդրով, որն անհնագստացնում է մարդուն։ Բացի այդ, մարդու երազները կարող են պայմանավորված լինել նաև այն զգացմունքների հետ, որոնք կյանքի տվյալ շրջանում գերակշռում են նրա մոտ՝ տագնապ, անհանգստություն, վախ և այլն։ Հատկանշական է, որ նման դեպքերում բավականին հասուն տարիքի մարդիկ երազում կարող են տեսնել, թե պետք է քննություն հանձնեն դպրոցում կամ ինստիտուտում այնպիսի մի առարկայից, որի դասաժամերին երկար ժամանակ չեն այցելել կամ որին ժամանակին լավ պատրաստված չեն եղել ։ Այս դեպքում, ըստ մասնագետների բացատրության, երազն ասես «չափում» է մարդու սթրեսի մակարդակն ու «հուշում» նրան, որ սթրես հաղթահարելու փորձ նա արդեն ունի։ Կրկնվող երազները կարող են լինել ինչպես յուրահատուկ «սյուժեով», այնպես էլ՝ տարածված, «ունիվերսալ», որոնք տեսնում են ամենատարբեր մարդիկ։ Դրանցից են, օրինակ, երազները, որոնցում մարդուն հետապնդում են, կամ որոնցում մարդու ատամները թափվում են, կամ մարդը մերկ հայտնվում է հասարակության մեջ։ Ի՞նչ է պետք անել՝ կրկնվող երազներից ազատվելու համար Կա՞ արդյոք դեղատոմս կամ հատուկ մեթոդ, որը կօգնի ազատվել երկար ժամանակ ուղեկցող նույն երազից։ Լավագույն դեղատոմսն ու մեթոդը ինքնավերլուծությունն է․ հարկավոր է ժամանակ գտնել մտածելու և հասկանալու համար՝ ի՞նչ է կատարվում ձեր ներաշխարհում և ի՞նչ կարող է խորհրդանշել կրկնվող երազը։ Պետք է կամք գտնել՝ անելու առաջին քայլերը՝ հուզող ու լուծում չգտած խնդիրները կարգավորելու համար։ Ըստ մասնագետների, եթե մարդուն հետապնդում են այնպիսի սթրեսային երազներ, որոնցից է, օրինակ, լավ չպատրաստված առարկայից քննություն հանձնելը, նշանակում է՝ նա պետք է ավելի լավ նախապատրաստվի այն գործին, որը նախաձեռնել է կամ նոր է սկսում։ Եթե երազը մարդուն պատճառված հոգեկան մեծ հարվածով է պայմանավորված, գուցե ժամանակ է հարկավոր՝ կորստի հետ ապրելուն սովորելու համար։ Այս դեպքում լավագույն տարբերակը հոգեբանի, հոգեթերապևտի օգնությանը դիմելն է։ Իսկ եթե մարդն զգում է, որ կյանքի այդ հարվածի հետևանքները կարող է ինքնուրույն հաղթահարել ու զուգահեռաբար՝ ազատվել նաև տանջող երազներից, ապա պետք է փորձի մտովի վերադառնալ կրկնվող երազ, խորանալ դրա մեջ, վերլուծել, մեկնաբանել այն, փորձել չվախենալ այդ երազից։ Փոփոխություն այդ դեպքում այնպայման կլինի։ Կրկնվող երազները սովորաբար խորհրդանշում են, որ մարդը կանգ է առել ու մնացել ինչ-որ մի կետում, այդ պատճառով էլ այդպիսի երազներից հնարավոր է ազատվել նշված հոգեվիճակից դուրս գալու դեպքում։ Կրկնվող երազների միջոցով մարդու ենթագիտակցությունը հենց դա է փորձում հուշել նրան, ու այդպես կլինի այնքան ժամանակ, մինչև բուն գիտակցության մեջ չամրագրվի, որ պետք է շարժվել առաջ․ գիտակցել խնդրի էությունն ու քայլ անել՝ այն լուծելու համար։ Գործողություն՝ ուղղված խնդրի լուծմանը․ ըստ մասնագետների՝ կրկնվող երազներից ազատվելու լավագույն տարբերակներից մեկը հենց դա է։Ավելին20:1722.07.22 -
ՍպորտԺիրայր Մարգարյանը միացել է «Ուրարտու»-ինՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Ժիրայր Մարգարյանը միացել է Երևանի «Ուրարտու»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի և պաշտպան Ժիրայր Մարգարյանի միջև կնքվել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։Ավելին20:1022.07.22 -
Անցկացվել են մասնագիտական վարժանքներN զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ հուլիսի 21-22-ն անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։ Զինծառայողներն իրականացրել են անհատական ու խմբային գործողություններ, հաջողությամբ կատարել առաջադրված ուսումնական խնդիրները։Ավելին20:0022.07.22 -
ՏեսանյութերԶբոսաշրջիկների մեքենան, հարյուրավոր մետրեր գլորվելով, հայտնվել է Ցոլոտլինսկի կիրճումԴաղստանի Ցոլոտլինսկի կիրճում զբոսաշրջիկներով մեքենա է ընկել։ Ըստ տեղեկատվության՝ չորս մարդ մահացել է, նրանցից երկուսը երեխաներ են։ Ծնողները մառախուղի պատճառով չեն նկատել դիտահարթակի մոտ գտնվող ժայռը։ Մեքենան հարյուրավոր մետրեր է թռել մինչև գետում հայտնվելը։ Խունզախի շրջանում մի խումբ ակտիվիստներ փրկարարների հետ փորձել են դուրս բերել մարդկանց մեքենայից, սակայն խանգարել է Տոբոտ գետի ուժեղ հոսանքը։Ավելին19:5022.07.22 -
Սպորտ«Ալաշկերտ»-ը Բոլիվիայից կիսապաշտպան ունիԵրևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը առաջնության մեկնարկից օրեր առաջ դեռևս համալրում է կազմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բոլիվիացի Ռոնալդ Կուելյարի հետ: 25-ամյա կենտրոնական կիսապաշտպանի նախորդ ակումբը Բոլիվիայի Պրիմերայի «Նասիոնալ Պոտոսին» էր, որի կազմում նա անցկացրել է նախորդ երեք մրցաշրջանները: Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կմեկնարկի հուլիսիս 29-ին: Մեկնարկային տուրում «Ալաշկերտ»-ը կմրցի «Նոա»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին Արմավիրի քաղաքային մարզադաշտում:Ավելին19:4022.07.22 -
Արտաքին քաղաքականությունՍտամբուլում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներըՍտամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հանդիպումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կայացել է Քալենդեր նստավայրում։ Աքարն ու Շոյգուն քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման վերաբերյալ։ Թուրք նախարարը վերահաստատել է Ուկրաինայում հրադադարը հնարավորինս արագ ապահովելու անհրաժեշտությունը։ Աքարը շնորհակալություն է հայտնել Շոյգուին՝ Սև ծովով հացահատիկի և սննդամթերքի անվտանգ փոխադրումն ապահովելու ջանքերի համար։Ավելին19:3022.07.22 -
ԻրավականԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Զեփյուռ Սիրեկանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք.Երևան, Էրեբունի թաղամաս): Պարզվել է, որ այստեղ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը․ մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում չեն եղել, աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար համապատասխան տարածքներ և անհրաժեշտ հարմարություններ նախատեսված չեն եղել, արտադրամասը ապահովված չի եղել կենցաղային տարածքներով և խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ: ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ անհատ ձեռնարկատեր Զեփյուռ Սիրեկանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումների վերացման ժամկետ: Возможно, это изображение еда и в помещении Возможно, это изображение в помещении Возможно, это изображение в помещении Возможно, это изображение в помещенииԱվելին19:2022.07.22 -
ԱռողջապահականՈւշագնացություն. առաջացման պատճառներն ու բուժումըՈւշագնացությունը գիտակցության ժամանակավոր կորուստ է՝ ուղեղի անցողիկ ընդհանուր հիպոպերֆուզիայի հետևանքով։ Հիմնականում հենց մկանային տոնուսի խանգարումն էլ հանգեցնում է ուշագնացության ժամանակ մարդու անկմանը։ Գլոբալ անցողիկ ուղեղային իշեմիան, որն առաջացնում է ուշագնացություն, կարող է ունենալ տարբեր պատճառներ՝ ինչպես նեյրոգեն, այնպես էլ սոմատիկ: Ուշագնացության էթիոպաթոգենետիկ մեխանիզմների բազմազանությունը և դրա էպիզոդիկ բնույթը բացատրում են բժիշկներին հանդիպող զգալի դժվարությունները՝ պատճառները ախտորոշելու և ուշագնացության բուժման մարտավարության ընտրության հարցում: Այն պահանջում է նյարդաբանության, սրտաբանության և վնասվածքաբանության ոլորտի մասնագետների մասնակցություն։ Ուղեղի անոթներ ներթափանցող արյան ծավալի հանկարծակի անկում առաջացնող գործոնները կարող են լինել՝ ուղեղը սնուցող զարկերակների լույս (աթերոսկլերոզով, քնային զարկերակների խցանմամբ, անոթային սպազմով), արյան անոթների լայնացում, մարմնի դիրքի արագ փոփոխություն (օրթոստատիկ կոլապս): Ուղեղին մատակարարող անոթների տոնուսի փոփոխությունը (լայնացում կամ սպազմ) հաճախ նեյրոռեֆլեքսային բնույթ է կրում և հանդիսանում է ուշագնացության հիմնական պատճառը։ Այն կարող է առաջացնել ուժեղ հոգեհուզական վիճակ, ցավ, երիկամային կոլիկի նոպա: Ուշագնացություն մյուս գործոնը արյան մեջ թթվածնի պարունակության նվազումն է: Այս տեսակը կարող է դիտվել արյան հիվանդությունների, ածխածնի երկօքսիդի թունավորման, շնչառական հիվանդությունների տեսքով: Խրոնիկ ուշագնացության բուժմանն ուղղված հիմնական գործառույթներն են՝ նեյրոանոթային գրգռվածության շեմի իջեցում, ինքնավար կայունության մակարդակի բարձրացում, հոգեկան հավասարակշռության վիճակի բարելավում։ Համակցված բուժման ժամանակ օգտագործվում են տարբեր հանգստացնող միջոցներ։ Ուշագնացության տարբերակված թերապիան ընտրվում է ըստ նրա տեսակի և կլինիկական առանձնահատկությունների: Հարկ է նշել, որ, ուշագնացության բոլոր դեպքերում, հիվանդների բուժումը պարտադիր ներառում է ուղեկցող հիվանդությունների բուժում։Ավելին19:1022.07.22 -
Արտաքին քաղաքականությունԷրդողանն անվտանգության խորհրդի նիստ է անցկացրելՀուլիսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի, Հունաստանի հետ առկա խնդիրների, Կիպրոսի հիմնախդրի, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից: Նիստի ավարտին ընդունված հայտարարության մեջ Հունաստանը մեղադրվել է «սադրիչ գործողություններ իրականացնելու և Թուրքիայի ջրային ու օդային սահմանները խախտելու մեջ»: Կիպրոսի խնդրի հարցում էլ ևս մեկ անգամ աջակցություն է հայտնվել Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությանն ու նշվել, որ Թուրքիան աջակցում է հարցի՝ 2 առանձին պետությունների տարբերակով լուծմանը: Ռուս-ուկրաինական հակամարտության հարցում էլ կողմերին հրադադրի կոչ է արվել և նշվել, որ Անկարան շարունակում է ջանքերը հակամարտության դադարեցման և հնարավոր պարենային ճգնաժամը կանխելու ուղղությամբ:Ավելին19:0022.07.22 -
ԻրավականԵրեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. օգոստոսի 19-ին երեք զինծառայողի սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նշված օրը, պարտադիր ժամկետային երեք զինծառայողների դիերը, հրազենային մահացու վնասվածքներով, հայտնաբերվել էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքի կացարանում: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը գումար է պարտք եղել դիրքի ավագին, որը վերջինս մի քանի օր անց պահանջել է, ինչին ծառայակիցը պատասխանել է, որ կարող է վերադարձնել մարտական հերթապահության ավարտից հետո: Որոշ ժամանակ անց դիրքի ավագը ծառայակցից պահանջել է մի քանի անգամ ավելի գումար, քան վերջինիս ունեցած պարտքն է եղել: Պարզվել է նաև, որ ավագը դիրքի կացարանում սեքսուալ բնույթի՝ համասեռական գործողություններ է կատարել նշված ծառայակցի նկատմամբ, ինչը տեսել է մեկ այլ ծառայակից և պատմել իր երկու համածառայակիցներին, ովքեր սկսել են ծաղրել: Տեղի ունեցածը չհանրայնացնելու և իր բարի համբավը չարատավորվելու մղումներից դրդված՝ դիրքի ավագը պարբերաբար սպառնացել է ծառայակցին, որ իրենց միջև տեղի ունեցածի վերաբերյալ կհայտնի վերջինիս ծնողներին, եթե նշված երեք ծառայակիցներին չսպանի: 2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ծառայողը, ստանձնելով արթուն հերթափոխի պարտականությունները, երեք ծառայակիցներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մտել է մարտական դիրքի կացարան, վերցրել ծառայակիցներից մեկին ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, տեղադրել փամփշտատուփը, լիցքավորել այն և համածառայակիցներին սպանելու ուղղակի դիտավորությամբ՝ կրակոցներ արձակել քնած վիճակում գտնվող համածառայակիցների ուղղությամբ՝ նրանց պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մահացու հրազենային վնասվածքներ և դուրս եկել կացարանից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ դիրքի ավագին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:5022.07.22 -
ՀասարակականԱվտովթար՝ Սյունիքի մարզում, բախվել են Nissan-ն ու DAF բեռնատարըՀուլիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Կապան-Տաթև ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են Ստյոպա Ղարախանյանի վարած Nissan մակնիշի և Էրիկ Հովհաննիսյանի վարած DAF մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։Ավելին18:4022.07.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Թուրքը ոռնում է Երևանում, հայերը լողում են Արաքսում. աննախադեպ ազդանշաններԱվելին18:3022.07.22 -
ՀայաստանՓաշինյանի հանձնարարությամբ՝ ճանապարհամերձ հատվածներում խաչերի, խաչքարերի խնդիրն է կանոնակարգվումՀՀ քաղաքաշինության կոմիտեն հայտարարել է՝ «վարչապետի հանձնարարությամբ մեկնարկել են ճանապարհամերձ հատվածներում խաչերի տեղադրման խնդրի կանոնակարգման աշխատանքները»․ «Ճանապարհամերձ հատվածներում խաչերի, հուշաքարերի կամ խաչքարերի տարերային տեղադրումը բացառելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ մեկնարկել են խնդրի կանոնակարգմանն ուղղված աշխատանքներ: Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ կոմիտեում կայացել է հանդիպում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Տարոն Հակոբյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Հարություն Սեդրակյանի հետ: Դիտարկվել է այն ձևաչափը, որով նախատեսվում է առաջին փուլում հավաքագրել ճանապարհամերձ հատվածներում տեղադրված ճարտարապետական փոքր ձևերի վերաբերյալ տեղեկատվությունը: Անդրադարձ է կատարվել հուշարձանների տեղադրման իրավական հիմքերին: Քաղաքաշինության կոմիտեի մասնագետներն առանձնացրել և գործընկերների հետ քննարկմանն են ներկայացրել նաև ոլորտին առնչվող իրավական այն ակտերը, որոնցում անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել՝ դաշտը կանոնակարգելու և վերահսկելի դարձնելու նպատակով: Հանդիպման մասնակիցներն իրենց դիտարկումներով ամբողջացրել են օրենսդրական կարգավորումներում փոփոխություններ կատարելու նախնական առաջարկը: Քննարկման արդյունքում որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ՝ ներառելով շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ խնդրի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ իրագործելու նպատակով»,- նշված է Քաղաքաշինության կոմիտեի հայտարարությունում:Ավելին18:2522.07.22 -
ՀայաստանԾարավ Ջրվեժը. բնակիչները պնդում են՝ անգամ առաջին հարկում ջուր չունենՋրամատակարարումը խնդրահարույց է դարձել նաև Ջրվեժ թաղամասում: Թաղամասի բնակիչները «Հայլուր»-ին ահազանգելով ասել են, որ Բանավան և Մայակ թաղամասերի 40 շենքում, վերջին կես ամսում, երեկոյան ժամերին ջուր չեն ունենում: Ջրվեժցիները խնդիրը դարձյալ կապում են տարածքում գործող հանգստի գոտու՝ Ջրաշխարհի հետ: Ջրամատակարարը՝ «Վեոլիա Ջուր»-ը, հերքում է այդ վարկածը՝ ասելով, որ Ջրաշխարհը ջուր է ստանում խորքային հորերից: Ըստ ընկերության՝ Ջրվեժում ջուր չկա, քանի որ այգի ունեցողները խմելու ջրով այգի են ոռոգում:Ավելին18:1722.07.22 -
ԱրցախԱրցախի տեղանքներում զինամթերք է հայտնաբերվելՏեխնածին պատահարներ՝ զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում: Հուլիսի 22-ին՝ ժամը 11:09-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Ասկերան քաղաքի «Կակադու» կոչվող տեղանքում հայտնաբերվել է զինամթերք: Ժամը 11:12-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի սակրավորական խումբը մեկնել է կանչի վայր և հայտնաբերել մեկ միավոր նռնականետի նռնակ: Հայտնաբերված զինամթերքը պահեստավորվել է հետագա ոչնչացման համար: Հուլիսի 22-ին՝ ժամը 13:58-ին, ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ «Հայկազով» կոչվող տեղանքում հայտնաբերվել է զինամթերք: Ժամը 14:02-ին ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը մեկնել է կանչի վայր և հայտնաբերել մեկ միավոր «БМ-21» տիպի զինամթերք: Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տարածք հետագա ոչնչացման համար:Ավելին18:1022.07.22