Լրահոս
Քաղաքական
17:47
22.07.22
178

«Սուտ է խոսում Հայաստանի վարչապետի աշխատակազմը». Փափազյանն արձագանքել է կառավարության պարզաբանմանը

 

Մուրադ Փափազյանը հերքում է Հայաստանի կառավարության աշխատակազմի հայտարարությունը, թե ինքը Փարիզում Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակում է կազմակերպել: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահի խոսքով՝ «Հայաստանի վարչապետի աշխատակազմը սուտ է խոսում»: Փափազյանը՝ «Հայլուր»-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի իշխանությունը պատճառ է փնտրում՝ իրեն հայրենիք մուտք գործելու արգելքը արդարացնելու համար: