Լրահոս
Սպորտ
17:19
22.07.22
162

Հայտնի են վոլեյբոլի Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները

Img default alt hy

Հայտնի դարձան տղամարդկանց վոլեյբոլի Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի վերջին երկու մասնակիցները։

Քառորդ եզրափակիչի խաղում Ֆրանսիայի հավաքականը 3:0 հաշվով (26:24, 25:16, 25:20) հաղթել է Ճապոնիայի ընտրանուն, իսկ Լեհաստանի թիմը՝ Իրանի հավաքականին՝ 3:2 հաշվով (25:21, 24:26, 25:18, 16:25, 15:7)։

Այժմ կիսաեզրափակչում ֆրանսիացիները կխաղան Իտալիայի ընտրանու հետ, որը 1/4 եզրափակիչում հաղթեց Հոլանդիային (3-1), իսկ Լեհաստանի ընտրանին կհանդիպի Բրազիլիայի թիմին պայքարից դուրս թողած ԱՄՆ-ի հավաքականի հետ։

Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները նախատեսված են հուլիսի 23-ին: Ինչպես հայտնի է՝ պատժամիջոցների պատճառով ՌԴ հավաքականը չի մասնակցում մրցաշարին: