Լրահոս
Հայաստան
16:59
22.07.22
128

Թուրքիայի սահմանը հատելու փորձ է արել 3 անչափահաս տղա՝ ծիրան հավաքելու նպատակով

 

Թալինի Արագածավան համայնքից հայ-թուրքական սահմանը հատելու փորձ են արել անչափահաս 3 տղա: Այդ մասին Արագածավանում «Հայլուր»-ի թղթակիցներին համայնքի ղեկավարն է ասել: Արթուր Հովսեփյանի խոսքով` տղաները Արագածավանից չեն եղել, Արթիկից էին եկել սահմանամերձ գյուղ՝ ծիրան հավաքելու: Ծիրանի այգիները հայ-թուրքական սահմանի չեզոք գոտում են գտնվում: Հովսեփյանի խոսքով` տղաները հետաքրքրությունից դրդված՝ մոտեցել են թուրքական սահմանին, տեսնելու համար, թե ինչ կա հակառակ կողմում: