Լրահոս
Հասարակական
18:02
22.07.22
128

Կարմիր Շուկա համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Հրշեջ-փրկարարները լիկվիդացրել են Կարմիր Շուկա համայնքի տարածքում բռնկված հրդեհը:

Հուլիսի 22-ին՝ ժամը 13:36-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:

Ժամը 13:37-ին Կարմիր Շուկա համայնքում տեղակայված հրշեջ-փրկարար ջոկից մեկ մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:10-ին, մարվել` ժամը 14:30-ին:

Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 3 հա չոր խոտատարածք և հնձած դաշտ:
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը: