Լրահոս
Աշխարհ
17:33
22.07.22
139

Հունաստան են ուղևորվում նորվեգացի մասնագետների երկու բրիգադներ անտառային հրդեհների մարման համար

Img default alt hy

Նորվեգիայի Հասարակական անվտանգության և արտակարգ իրավիճակների դիրեկտորատը մասնագետների երկու բրիգադ Է ուղակում Հունաստան՝ անտառային հրդեհների դեմ պարքրում օգնություն ցույց տալու համար: Այս մասին հաղորդվում Է գերատեսչության՝ հուլիսի 22-ին տրածված  հայտարարության մեջ, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

«Նորվեգական հրշեջ բրիգադները հույն գործընկերներին կօգնեն հրդեհների մարման գործում, ինչպես նաև փորձի փոխանակում կկատարեն նրանց հետ»,- ասված Է տեքստում: Խոշոր բնական հրդեհ Է բռնկել Աթենքի արվարձանում: Դրա մարմամբ զբաղվում են 485 հրշեջներ 120 ավտոմոբիլներով:

Երկու օրում այրվել են Էլեկտրահաղորդման մի քանի ենթակայաններ, 120 հաղորդագծի աշտարակային հենարաններ և մի քանի կիլոմետր մալուխ: Վտանգավոր շրջաններից տարհանվել Է 600 մարդ, առանց լույսի են մնացել 5 հազար ձեռնարկություններ և տնային տնտեսություններ: