Լրահոս

2022-07-22
  • Img default alt hy
    Հուլիսի 24-ին Վարդավառ է. Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հիշեցումը Քրիստոսի Պայծառակերպության տոնի մասին
    Հուլիսի 24-ին Վարդավառ է, հայտնում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջը: Ինչպես նշվում է, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Պայծառակերպության տոնը կոչվում է նաև Վարդավառ: Տոնը շարժական է, այս տարի նշվում է հուլիսի 24-ին:
    14:00
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կոռուպցիա՞, ոչ իհարկե՝ «ծառայում են կեղեքված ժողովրդին»
    Նախօրեին մամուլը գրեց, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ տուն է գնել ԱՄՆ-ում: Պաշտոնյայի հայտարարագրի համաձայն՝ գործարքը կայացել է 2021թ.-ի մայիսին, իսկ անշարժ գույքի արժեքը կազմել է 584 հազար 950 ԱՄՆ դոլար: Բագրատ Բադալյանը պետական բարձր պաշտոններ զբաղեցրել է 2018-ից սկսած՝ «Թավշյա հեղափոծության» արդյունքոմ: Այդ պահին, ըստ հայտարարագրի իր հաշվին ունեցել է 200,000 ԱՄՆ դոլար։ Բադալյանը այս տարիներին զբաղեցրել է փոխնախարարի պաշտոն, ապա Ավինյանի խորհրդականն է եղել, հետո էլ գրասենյակի ղեկավարը, հետո եղել է ՊԵԿ խորհրդական, իսկ հիմա էլ զբաղցենում է Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Արայիկ Հարությունյանի տեղակալն է: Այս տարվա մայիսին ներկայացրած հայտարարագրում Բադալյանը բանկային հաշվին ունեցել է 15 հազար եվրո, 336 հազար դոլար և 640 հազար դրամ, իսկ կանխիկ ունեցել է 40 հազար դոլար: Բանկում ունեցել է 300 հազար դոլար և 100 հազար եվրո ավանդ: Չորս տարիների ընթացքում Բադալյանը զգալիորեն բարելավել է ֆինանսական վիճակը, ներգրավվել պետական գնումներում, ըստ վերջին հայտարարագրի՝ մեկ տարվա հանգստի համար ծախսել է 7 միլիոն դրամ: Բադալյանը պետական պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ նաև 2020 թվականին ձեռք է բերել «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88.13% բաժնեմասը: Այս ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի պետական գնումներում՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում: Բագրատ Բադալյանի՝ 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր: Համեմատության համար նշենք, որ 2018-ից մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, այդ ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը 4 պայմանագիր՝ մոտ 12 միլիոն դրամ արժեքով: Ստացվում է՝ պաշտոնյայի բաժնետեր դառնալուց հետո ծավալը մոտ հարյուր անգամ ավելացել է: Նշենք, որ խոսքը գնում է պետական գնումների մասին, որը նախկինում ևս Փաշինյանը ակտիվորեն քննադատում էր և խոստանում առողջացնել և կոռուպցիայից զերծ պահել: Իսկ հիմա պետական գնումները հիմնականում արվում են առանց մրցույթի, մեկ անձից և տարբեր պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններ են հաղթում: Այստեղ նաև հարկ է նշել, որ Բագրատ Բադալյանը պետական պաշտոյա դարձավ մի քաղաքական թիմի իշխանության ժամանակ, որոնք եկել էին կոռուպցիան բացառելու, «ժողովրդին ծառայելու»: Նրանք ասում էին, որ ժողովրդին կեղեքել են, հարստահարել, կոռուպցիան մարդկանց աղքատության է հասցրել և այլն և այլն: Հրապարակից հնչող տեքսնտերն ու խոստումները բոլորն են հիշում: Իսկ հիմա միայն այս օրինակով կարելի է տեսնել, թե ինչպես է օրինակ ժողովրդի ծառա Տիգրան Ավինյանի նախկին և Արայիկ Հարությունյանի գործող տեղակալ՝ Բագրատ Բադալյանը իրականացնում իր առաքելությունը:
    13:54
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պեկինում ընթանում է Համաշխարհային երիտասարդական ֆորումը
    Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հուլիսի 21-ին մեկնարկել է Համաշխարհային երիտասարդական ֆորումը, որին մասնակցում են ներկայացուցիչներ՝ տարբեր երկրներից: Ֆորումի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց հարթակում ընթացող Համաշխարհային երիտասարդական եռօրյա ֆորումի ընթացքում պանելային մի քանի հարթակներով քննարկման կդրվեն կլիմայի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև կքննարկվեն երիտասարդների աշխատանքային զբաղվածությունն ու նախաձեռնողականությունը, հավասար կրթություն ունենալու հեռանկարները և թվային էկոնոմիկայի հեռանկարները: Ֆորումը կազմակերպվել է Համաշխարհային երիտասարդական ֆեդերացիայի կողմից: Կեզրափակվի հուլիսի 23-ին:
    13:48
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հրազդան գետ փրփրաջրեր լցվելու դեպքի առթիվ վարչական վարույթ է հարուցվել
    Հուլիսի 15-ին Հրազդան գետ փրփրաջրերը լցվել են «Վեոլիա ջուր» ընկերությունում տեղի ունեցած վթարի հետևանքով: Դեպքի առթիվ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ: Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին ահազանգ էր ստացվել, որ Հրազդան գետում՝ Հրազդանի կիրճի հատվածում, անհայտ ծագման փրփրաջուր է թափվում։ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ժամանելով դեպքի վայր, նմուշառում են իրականացրել երեք կետից՝ փրփրաջրի թափման կետից, թափման կետից վերև և ներքև: Համաձայն իրականացված օպերատիվ դիտարկումների՝ փրփրաջրի թափման կետում բավականին բարձր է ամոնիում և ֆոսֆատ իոնների պարունակությունը, ինչը բնորոշ է կոյուղաջրերին:
    13:42
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Սի Ծինպինը Բայդենին շուտափույթ ապաքինում է մաղթել COVID-19-ից
    ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը հուլիսի 22-ին հեռագիր Է հղել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ COVID-19-ից շուտափույթ ապաքինվելու մաղթանքներով: Այդ մասին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Իմացա, որ պարոն նախագահը հիվանդացել Է COVID-19-ով: Անկեղծ ցավակցություններ են հայտնում ձեզ եւ ձեր շուտափույթ ապաքինման հույս ունեմ»,- մեջբերում Է հեռուստաալիքը Սի Ծինպինի հեռագիրը: ԱՄՆ-ի իշխանությունները հուլիսի 21-ին հայտնել են, որ Բայդենի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք Է ցույց տվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    13:36
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ականատեսները հայտնել են ինտենսիվ հրաձգության մասին Բամակոյի արվարձանի բանակային հենակետում
    Ինտենսիիվ հրաձգություն Է լսվել Մալիի մայրաքաղաք Բամակոյի մերձակայքի բանակային հենակետում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 22-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսների: Նրանց խոսքով՝ սկսվելուց մեկ ժամ անց հրաձգությունը դադարել Է: Տեղի ունեցած իրադարձությունների մասին լրացուցիչ տվյալներ առայժմ չկան: Մալիի Հանրապետությունում 2020 թվականի օգոստոսից երկու զնվորական հեղաշրջում Է կատարվել: Առաջինի ընթացքում, որը տեղի Է ունեցել 2020 թվականի օգոստոսի 18-ին, իշխանությունից հեռացվել Է նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյտան: Զինվորականների խումբը՝ գնդապետ Ասիմի Գիտայի գլխավորությամբ Մալիի ժամանակավոր նախագահ Է նշանակել Բա Նդանոյին:Ինտենսիիվ հրաձգություն Է լսվել Մալիի մայրաքաղաք Բամակոյի մերձակայքի բանակային հենակետում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 22-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսների: Նրանց խոսքով՝ սկսվելուց մեկ ժամ անց հրաձգությունը դադարել Է: Տեղի ունեցած իրադարձությունների մասին լրացուցիչ տվյալներ առայժմ չկան: Մալիի Հանրապետությունում 2020 թվականի օգոստոսից երկու զնվորական հեղաշրջում Է կատարվել: Առաջինի ընթացքում, որը տեղի Է ունեցել 2020 թվականի օգոստոսի 18-ին, իշխանությունից հեռացվել Է նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյտան: Զինվորականների խումբը՝ գնդապետ Ասիմի Գիտայի գլխավորությամբ Մալիի ժամանակավոր նախագահ Է նշանակել Բա Նդանոյին: Սակայն 2021 թվականի մայիսի 26-ին նա պաշտոնանկ Է արվել զինվորականների այդ նույն խմբի կողմից, ըստ որում Մալիի Սահմանադրական դատարանի կողմից Գոիտան նշանակվել Է պետության ղեկավար անցումային շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: Սակայն 2021 թվականի մայիսի 26-ին նա պաշտոնանկ Է արվել զինվորականների այդ նույն խմբի կողմից, ըստ որում Մալիի Սահմանադրական դատարանի կողմից Գոիտան նշանակվել Է պետության ղեկավար անցումային շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    13:30
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է կատարելու միջուկային փորձարկումներ
    ԿԺԴՀ-ի իշխանությունները պատրաստ են ցանկացած ժամանակ կատարելու միջուկային փորձարկումներ, դրա համար անհրաժեշտ Է սոսկ ղեկավարության թույլտվությունը: Հուլիսի 22-ին այդ մասին հայտարարել Է Կորեայի Հանրաետության նախագահ Յուն Սոկ Յոլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք կարծում ենք, որ նրանք լիովին պատրաստ Էին եւ կարող Էին կատարել (միջուկային փորձարկումներ) ամեն պահի, եթե որոշեին, սկսած իմ պաշտոնակալությունից, այլ ոչ միայն այս ամսի վերջին»,- մեջբերում Է Yonhap գործակալությունը Հարավային Կորեայի ղեկավարի խոսքը: Յուն Սոկ Յոլի պաշտոնի ստանձման արարողությունը կայացել Է մայիսի 10-ին: Ինչպես պարզաբանում Է գործակալությունը, նախագահը պատասխանել Է լրագրողի հարցին, որը վկայակոչել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հայտարարությունը: «Մեր գնահատումներով՝ Հյուսիսային Կորեան Փունգերիի զինափորձարանում միջուկային փորձարկում կատարելու Է պատրաստվել մնչեւ այս ամսվա վերջը»,- մեջբերել Է Chosun Ilbo թերթը Պենտագոնի մեկնաբանությունները: Ավելի վաղ ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության ներկայացուցիչները հավաստել են, որ միջուկային փորձարկումները կարող Էին տեղի ունենալ մայիսին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի՝ Սեուլ կատարած այցի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    13:24
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դոլարի գինը դարձյալ ընկել է
    Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 408 դրամ է, վաճառքինը՝ 422 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 432 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 6.13 դրամ է, վաճառքինը՝ 7.15։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.88 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 409 դրամով, վաճառվում՝ 433 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 450 դրամ է։
    13:18
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ձնագնդի, պլանետարիում շոու և այլն. գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը հրավիրում է հետաքրքիր ժամանցի
    Հուլիսի 24-ին` ժամը 15։00-ից սկսած, Երևանի քաղաքապետարանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը երեխաներին ու մեծահասակներին հրավիրում է ժամանցային միջոցառումների իսկական հրավառության: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Միջոցառման մաս կկազմեն․ Ձնագնդին Պլանետարիում շոուն Մանկական ինտերակտիվ թատրոնը 360° վիդեոգիֆերի նկարահանումը Առողջարար սնունդը, պաղպաղակը և զովացուցիչ ըմպելիքները: Մասնակիցներին կընձեռնվի նաև բացառիկ հնարավորություն դիտելու պրոֆեսիոնալ գեղասահորդների մարզումները գեղասահքի մարզադպրոցի մեծ դահլիճում։ Մուտքն անվճար է բոլորի համար:
    13:12
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    13:06
    22.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Թուրքերը Արագածավանի հովիվներին չեն գերեվարել. նրանք որոշել էին լողալ Արաքս գետում
    Թուրք սահմանապահները չեն գերեվարել Թալինի Արագածավան գյուղի հովիվներին: «Հայլուր»-ին հայտնել է Թալինի համայանքապետի խորհրդականը: Միհրան Ասատրյանը «Հայլուր»-ի թղթակիցներին Թալինում պատմել է, որ հայ-թուրքական սահմանի չեզոք գոտում գոմեր կան: Այդտեղ աշխատող 4 հովիվ որոշել է լողալ Արաքս գետում: Նրանց նկատել են ռուս սահմանապահները, հետ են կանչել հարցաքննել ու բաց թողել:
    13:00
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տեսանյութեր
    Ճապոնիայում հրաբուխը ծխի հսկայական սյուն է արտանետել ֆուտբոլային հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ճապոնիայում հրաբուխը ժայթքել է ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Դա տեղի է ունեցել Կյուսյու կղզում՝ Ճապոնիայի առաջնության երրորդ լիգայի հանդիպման ժամանակ, գրում է armsport.am-ը։ Սակուրաջիմա հրաբուխը արթնացել է «Կագոսիմա Յունայթեդի» տնային խաղի մեկնարկից անմիջապես առաջ և ծխի հսկայական սյուն է արտանետել, սակայն ոչ խաղացողները, ոչ երկրպագուները չեն շտապել լքել մարզադաշտը։ Սակուրաջիման 1117 մետր բարձրությամբ հրաբուխ է, որն ամենաակտիվն է համարվում Ճապոնիայում։ Այս հրաբխի՝ 1914 թվականի ժայթքումը համարվում է ամենաուժեղը Ճապոնիայում քսաներորդ դարում։
    12:54
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հուլիսի 21-ից 22-ը ՀՀ-ում բացահայտվել է հանցագործության 76 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 15, անձնական ունեցվածքի գողության՝ 12, թմրամիջոցների մաքսանենգության՝ 5, ծեծի ու հոգեկան ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, խարդախության, ընտանեկան բռնության և պետական սահմանն ապօրինի հատելու, դրա փորձի և փաստաթուղթ կեղծելու՝ 3-ական, յուրացման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 2-ական, ավազակային հարձակման, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անօրինական միգրացիայի կազմակերպման և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու ՝ 2, ավազակային հարձակման, գույքի դիտավորությամբ վնասման և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    12:48
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահը ժամանել է Հայաստան
    Տարածաշրջանային այցով Հայաստան է ժամանել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը: Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ու Դեյվիդ Մքալիսթերը կհանդիպեն լրագրողներին։ Նրանց համատեղ ասուլիսը տեղի կունենա Ազգային ժողովում:
    12:44
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արարատի, Կոտայքի, Լոռու մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը հուլիսի 25-ին կդադարեցվի
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 25-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 26-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Լանջազատ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Բերդիկ, Հնաբերդ, Այգեստան, Ներքին Դվին, Վերին Դվին, Կանաչուտ, Դեղձուտ, Մրգանուշ, Վարդաշեն, Գետազատ, Աբովյան, Արևշատ, Դիտակ, Ջրաշեն, Նշավան, Բյուրավան, Արևաբույր, Մրգավետ, Մխչյան, Դիմիտրով, Արաքսավան, Հովտաշեն գյուղերի գազասպառողների, «Արվիկա-Կլասիկ», «Արաշագ», «ԲՈւԱՏ», «Գա-Գա-էտ», «Գազոսֆերա», «Գազ Պրոդուկտ», «Դալար Գազ», «ԷՅՋԻՋԻԼ», «Լիգա», «Կարեն և Ռաֆիկ», «Մայ Արգ», «Շահումյան Գազ», «Ռուբադա», «ՎԿ Գրուպ 5» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից: Ընկերությունը նաև հայտնում է, որ նույն նպատակով հուլիսի 25-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ակունք, Նոր Գյուղ, Կոտայք, Մայակովսկի, Արտավազ գյուղերի գազասպառողների, ժամը 10:00-19:00-ն` Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Սանահին» թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-18:00-ն` Վանաձոր քաղաքի Կ.Դեմիրճյան, Բաթումի, Ղուկասյան, Լազյան, Խորենացի փողոցներով, Տ.Մեծ պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,ժամը 10:00-ժամը 17:00-ն` Տաշիր քաղաքի, Մեծավան, Նորաշեն, Սարչապետ, Արծնի, Պետրովկա, Սարատովկա, Միխայելովկա, Մեդովկա, Կրուգլայա Շիշկա, Լեռնահովիտ, Պրիվոլնոյե, Կաթնառատ գյուղերի գազասպառողների, «Վեսնա», «Վահան և Ինգա» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
    12:42
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Զելենսկու պատվին անվանվել է հնագույն ծովային կենդանիների նոր տեսակ
    Լեհ պալեոնտոլոգները Մարիուշ Սալամոնի գլխավորությամբ՝ Աֆրիկայում 150 միլիոն տարեկան ծովաշուշան են հայտնաբերել, որն անվանել են Ուկրաինայի նախագահի պատվին՝ ազատ Ուկրաինայի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության համար», -ասվում է ընկերության պաշտոնական կայքում տեղադրված հոդվածում։ Հնագույն անողնաշարավորների այնպիսի տեսակներից մեկը, ինչպիսին էխինոդերմն է, որը կոչվում է ծովաշուշան, այժմ իր անվան մեջ ունի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անունը: Սա Յուրայի դարաշրջանի էխինոդերմի առաջին ներկայացուցիչն է, որը հայտնաբերվել է աֆրիկյան մայրցամաքում։ Մնացորդները լավ պահպանված են. հայտնաբերված արարածն ունի 10 երկար ձեռք և սուր ճանկեր, որոնք նման են շոշափուկների: Ճիշտ է, կենդանին կորցրել է ձեռքերից մեկը, ըստ երևույթին, գիշատչի հարձակման հետևանքով։ Ժամանակակից էխինոդերմները հայտնի են վերածնվելու իրենց ունակությամբ և կարող են արագ և ամբողջությամբ վերականգնել կորցրած վերջույթները: Ausichicrinites zelenskyyi-ն ցույց է տալիս վնասված ձեռքի աճի նշաններ, որը վերածնման փաստագրված առաջին օրինակն է: Ծովային շուշանները անողնաշարավորների դաս են, ինչպիսիք են էխինոդերմերը: Նրանք հանդիպում են համաշխարհային օվկիանոսների բոլոր շրջաններում, ներառյալ Արկտիկայի և Անտարկտիկայի ջրերում: Էակների չափերը տատանվում են մի քանի սանտիմետրից մինչև 2,5 մետր: Նրանք ապրում են բացառապես աղի ջրում։
    12:36
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արարատ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 22-ին՝ ժամը 11:00-14:00-ն, կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը:
    12:29
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Եվրոպայից վտարված 400 դիվանագետները կազմում են ՌԴ հետախուզության կեսը. բրիտանական MI-6-ի ղեկավար
    Մեծ Բրիտանիայի MI-6 արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո եվրոպական երկրներից վտարված 400 ռուս դիվանագետները կազմում են դիվանագիտական ծածկույթի տակ աշխատող ռուսական հետախուզության աշխատակիցների մոտավորապես կեսը։ «Ողջ Եվրոպայում մոտ կեսը, վերջին հաշվով, մոտ 400 ռուսական հետախուզական գործակալներ, որոնք գործում էին դիվանագիտական ծածկույթի ներքո, արտաքսվեցին: Դա, հավանաբար, կրկնակի նվազեցրեց Եվրոպայում լրտեսական գործունեություն իրականացնելու նրանց կարողությունը», - ասել է Մուրը:
    12:24
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Սփյուռքի հայկական կրթօջախների մանկավարժների վերապատրաստումն իրականացվելու է առկա և հեռավար ձևաչափերով
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական դպրոցների մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը կանցկացվի համակցված (առկա և հեռավար) ձևաչափերով: Այս մասին մանրամասներ է ներկայացնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդող մանկավարժները: Վերապատրաստումն ընթանալու է հետևյալ ուսումնական ուղղություններով՝ յուրաքանչյուրը 120 դասաժամ. Ուսուցում մանկապարտեզում, Ուսուցում մեկօրյա դպրոցում, Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում, Հայոց լեզվի և գրականության դասավանդում, Հայ մշակույթի պատմություն և արվեստ, Հայոց պատմություն, Տնօրենների վերապատրաստում: Առկա ձևաչափով վերապատրաստման փուլը կանցկացվի օգոստոսի 1-15-ը. այն նախատեսված է միայն «Մշակույթի պատմություն, արվեստ» խմբի մասնակից մանկավարժների համար: Հեռավար ձևաչափով վերապատրաստումը կանցկացվի 2022 թ. օգոստոս 1-31-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանում վերապատրաստվող ուսուցիչների կեցության, սննդի, դասընթացների ծախսերը հոգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները): Դասընթացներն ավարտած ուսուցիչները կստանան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր: Ուսումնական խմբերի, ուսումնական պլանների և վերապատրաստող կազմակերպության հայտերը ներկայացնելու մասին տեղեկությունները կտրամադրվեն լրացուցիչ՝ համաձայն ժամանակացույցի: Լրացուցիչ հարցերի դեպքում հարկ է դիմել ՀՀ ԿԳՄՍՆ սփյուռքի հետ կապերի բաժին (հեռախոս՝ +374 10 599-647 (աշխ.), +374 91 71-61-62, +374 98 240-140 (what’s app, viber), էլ. փոստ՝ [email protected]):
    12:18
    22.07.22
    Ավելին