Լրահոս
Տարածաշրջան
15:44
27.07.22
168

Օգոստոսից Վրաստանում բենզինի գները կնվազեն

Img default alt hy

Վրաստանում նավթ ներմուծողների միության նախագահ Վանո Մվրալաշվիլին հայտնել է, որ հաջորդ ամսվանից Վրաստանում վառելիքի գները կնվազեն, փոխանցում է «Aliq.ge»-ն։

Ըստ նրա՝ գնի նվազման պատճառը մի կողմից լարիի փոխարժեքի ամրապնդումն է, մյուս կողմից՝ միջազգային շուկայում նավթի գնի նվազումը։

«Հաշվի առնելով, որ լարիի փոխարժեքն ամրապնդվում է, իսկ միջազգային շուկայում նավթի գները նվազում են, իմ տեղեկություններով վառելիքի գները միանշանակ կսկսեն նվազել օգոստոսի սկզբից։

Միջազգային շուկայում վառելիքի գնի անկումը սկսվել է հունիսին, թեև վերջին 2 շաբաթվա ընթացքում անկումն ավելի ինտենսիվ է եղել, ըստ այդմ, վառելիքի գնի նվազումը շուտով կարտացոլվի վրացական շուկայում»,- ասել է Վանո Մվրալաշվիլին։