Լրահոս
15:22
27.07.22
136

Հայաստանի հետ սահմանի թուրքական տարածքում ականազերծումն իրականացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո. ՀՀ ԱԱԾ

Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանին հարակից թուրքական տարածքում ականազերծման աշխատանքներ են իրականացվում ՄԱԿ-ի հովանու ներքո: Ըստ ԱԱԾ-ի՝ ականազերծում իրականացվում է  Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի սահմանակից հատվածում: 

Հուլիսի կեսերին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ իսրայելական ընկերությունն է զբաղվում հայ-թուրքական սահմանի ականազերծմամբ և դա արվում է երրորդ երկրների այն քաղաքացիների համար, որոնք կարող են հատել հայ-թուրքական սահմանը: