Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:50
27.07.22
121

Իրանը մտադիր է ինքնաթիռների մասեր մատակարարել Ռուսաստանին

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Իրանը կսկսի Ռուսաստան մատակարարել ինքնաթիռների սարքավորումներ և պահեստամասեր, իսկ ռուսական ավիաընկերությունները կկարողանան սպասարկել և վերանորոգել իրանական սպասարկման կենտրոններում։

Ռուսաստանը և Իրանը կհանեն երկու երկրների միջև օդային բեռնափոխադրումների սահմանափակումները։

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը և Իրանի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, ըստ որի` երկու երկրների միջև ուղևորափոխադրումների թիվը կավելանա շաբաթական մինչև 35-ի։