Լրահոս
Իրավական
15:03
27.07.22
153

Արցախի Մարտակերտի Մշակույթի և երիտասարդության կենտրոնին պատկանող տարածքից քարե սալիկներ են գողացել

Img default alt hy

Հուլիսի 26-ին ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել` Մարտակերտ քաղաքի Մշակույթի և երիտասարդության կենտրոնին պատկանող տարածքից թվով 5 հատ քարե սալիկներ գողանալու մասին:

Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ նշված գողությունը ս.թ. հուլիսի 24-ին ժամը 13:00-ի սահմաններում, կատարել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց Դ.Մ.-ն (ծնված 1976թ.) ։

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից, վերջինս նշված քարե սալիկներն օգտագործել է իր հայրական տան բակի սալիկապատման աշխատանքներում:

Դ.Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջանային բաժին:

Գողոնը հայտնաբերվել է: