Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:10
27.07.22
131

Էրդողանը առանց ինձ ոչինչ էր. Դավութօղլու

Img default alt hy

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պատասխանել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն իրեն ուղղված։

«News.am»-ի փոխանցմամբ՝ թուրքական TV5 հեռուստաընկերության եթերում Դավութօղլուն անդրադարձել է իրեն դավաճան ասելու Էրդողանի հայտարարությանը։ Դավութօղլուն պնդել է, թե Էրդողանը առանց իրեն ոչինչ է եղել։ Դավութօղլուի խոսքով, դավաճան բառը լուրջ վիրավորանք է, և ինքը պատրաստվում է դրա համար դատի տալ Էրդողանին։

Նշենք որ, օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, թե Դավութօղլուն իրենից բան չի ներկայացրել, պարզապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է նախկինում նշանակվել վարչապետ։