Լրահոս
Հասարակական
16:16
27.07.22
154

Mercedes դիատարը Սարի Թաղում բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Mercedes մակնիշի դիատարը Սարի Թաղի 28 փողոցի 1-ին նրբանցքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ճանապարհն էլ ամբողջովին փակվել է։ 

Վթարի փաստով Պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։ 

Դեպքի վայրում հավավքվածներն ասում էին, որ ավտոմեքենան օգտագործվում է որպես դիատար, բարեբախտաբար՝ մեջը դի չի եղել։