Լրահոս
2022-08-01
-
ԻրավականԽաչատուր Սարգսյանը որոնվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹՈստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Խաչատուր Սարգսյանը։Ավելին15:4201.08.22 -
ՏարածաշրջանԹուրքիան և ԱՄՆ-ը օգոստոսի 15-ին F-16-երի հարցով բանակցություններ են նշանակելԹուրքիան և ԱՄՆ-ը F-16 ամերիկյան կործանիչների հարցով բանակցություններ են նշանակել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլիսի Աքարին։ «Օգոստոսի 15-ին սպասվում են բանակցություններ, դրանք կանցկացվեն ԱՄՆ-ում»,- ասել է թուրք նախարարը։Ավելին15:3601.08.22 -
ՏեսանյութերՏեսանյութը, որում կետերը սատկացնում են սպիտակ շնաձկանը, հայտնվել է համացանցումԿենսաբան Էլիսոն Թաուները հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են կետերը սպանում սպիտակ շնաձկանը: Այս մասին հայտնում է The Daily Beast-ը։ Այս տարվա սկզբին նկարահանվել են կադրեր, թե ինչպես են կետերը, որոնք նաև հայտնի են որպես «մարդասպան» կետեր, հարձակվում մեծ սպիտակ շնաձկան վրա: Նախկինում նման բան չէր նկարահանվել հեռուստահաղորդման համար։ Կադրերը հաստատում են գիտնականների այն տեսությունը, որ սպիտակ շնաձկները լքում են իրենց սովորական բնակավայրերը, քանի որ «մարդասպան» կետերը որսում են նրանց: Կենսաբան Էլիսոն Թաուները Հարավային Աֆրիկայից, ով ուսումնասիրում է մեծ սպիտակ շնաձկների միգրացիայի պատճառները, հրապարակել է «մարդասպան» կետերի հարձակման տեսանյութը և նշել, որ սա վայրի բնության ամենագեղեցիկ դրվագներից է, որը երբևէ ֆիքսվել է տեսախցիկով։ «Ես իսկապես հավատում եմ, որ այս կադրերը վիրուսային կդառնան ուղիղ եթերում հայտնվելուց հետո»,- ասում է Թաուները: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է կետը լողում դեպի ջրի մակերես՝ ծնոտներում սեղմելով սատկած շնաձկանը։ Կենսաբանը կարծում է, որ տվյալները, որոնք վկայում են գիշատիչ կետերի սովորությունների փոփոխության մասին, և այն մասին, որ սպիտակ շնաձկները լքել են իրենց նախկին բնակավայրերը, կարող են փոխկապակցված լինել: Shark Week-ը հեռուստատեսային շոուների բլոկ է, որը հեռարձակվում է ամեն ամառ Discovery Channel-ով 1988 թվականից ի վեր և հետազոտում է շնաձկների կյանքը:Ավելին15:3001.08.22 -
Արտաքին քաղաքականությունԿողմերը կարող են համաձայնության գալ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Իրանի ԱԳՆՄիջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի մասնակիցները կարող են շուտով համաձայնության գալ բանակցությունների նոր փուլի անցկացման վերաբերյալ: Օգոստոսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քանանի Չաֆին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հավանաբար, մոտ ապագայում մենք կկարողանանք համաձայնության գալ բանակցություների ժամանակային շրջանակների շուրջ եւ կդառնանք նոր բանակցային փուլի ականատեսներ»,- ասել Է նա: Դիվանագետը հավելել Է, որ «որոշումը կախված Է հակառակ կողմի, մանավորապես, ԱՄՆ-ի կամքից»: Հունիսին Կատարում տեղի ունեցան միջուկային գործարքի վերականգնման շուրջ ոչ ուղղակի բանակցություններ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ: Դրանից հետո իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համակարգող, Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան հայտարարել Է, որ Դոհայում կողմերին հաջողվել Է հասնել այն առաջընթացին, որի հույսը նրանք ունեին: Միեւնույն ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը դրականորեն Է գնահատել բանակցությունների նոր փուլը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին15:2401.08.22 -
Արտաքին քաղաքականությունԱլժիրի նախագահը հայտարարել Է BRICS-ին միանալու շահագրգռության մասինԱլժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը հայտարարել Է, որ հանրապետությունը շահագրգռված Է BRICS-ին միանալու հարցում: «Ալժրին ունի գրեթե բոլոր պայմանները BRICS-ին անդամակցելու համար, եւ ինքը խիստ շահագրգռված Է այդ դաշինքին միանալու հարցում»,- կիրակի երեկոյան ասել Է Թեբունը լրարգողներին: Նրա խոսքը մեջբերում Է Algeria Press Service գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թեբունը նաեւ նշել Է, որ BRICS-ին անդամակցելն Ալժիրին թույլ կտա խուսափել «երկբեւեռ հակամարտություններին» մասնակցելուց: 2022 թվականի հունիսին BRICS-ին անդամակցելու են դիմել Արգենտինան եւ Իրանը: Ավելի ուշ BRICS-ի միջազգայն համաժողովի նախագահ Փուրնիմա Անանը հայտնել Է, որ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան նույնպես պլանավորում են այդ միավորմանն անդամակցելու հայտեր տալ: Նրա խոսքով՝ այդ երկրներից որոշների ընդունման մասին քննարկմանն ու հնարավոր որոշումանը կարելի Է սպասել արդեն հաջորդ գագաթնաժողովին: BRICS-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Միավորման նպատակն Է, որն ստեղծվել Է 2006 թվականին Ռուսաստանի նախաձեռնությամբ, համակողմանի համագործակցության զարգացումը մասնակից երկրների միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին15:1801.08.22 -
ՀայաստանՍյունիքի Դավիթ Բեկ բնակավայրում հայտնաբերվել են արկեր և զրահապատ արկի միջուկ«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հուլիսի 18-ից սկսել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները։ Հուլիսին Դավիթ Բեկ համայնքում մասնագետները մաքրել են 22 000 քմ տարածք։ Աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 1 հատ 85 մմ տրամագծով, 3 հատ 100 մմ տրամագծով արկեր և զրահապատ արկի միջուկ։ Մաքրման աշխատանքները Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում շարունակվում են։Ավելին15:1201.08.22 -
ՔաղաքականԱյսօր ուղևորվեցինք եռամսյա զորահավաքի. «Նիկոլ Աղբալյան» ՈւՄ ատենապետԵս և իմ պայքարի ընկերներն այսօր ուղևորվեցինք եռամսյա զորահավաքի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը։ «Քաղաքական պատվերով զորակոչված տղերքի ոգին, բնականաբար, աննկուն է։ Նրանցից շատերի համար սա երրորդ, չորրորդ բանակային ծառայությունն է հայրենիքին։ Մեկնում ենք բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմաններն ամուր պահելու վճռականությամբ։ Պահանջը մեկն է`չանհանգստանալ մեզ համար, հրամայականը անփոփոխ` օր առաջ հեռացնել նիկոլական ազգադավ խմբակին, իսկ բարեմաղթանքներն ուղղված են անազատության մեջ գտնվող մեր պայքարի ընկերներին և հայաստանյան թրքահպատակ կառավարության կողմից սեփական հայրենիքում անցանկալի անձ ճանաչված, բայց իրականության մեջ, և սերունդների ու պատմության համար ճշմարիտ հայերին»,- գրել է նա:Ավելին15:0601.08.22 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը 7 նոր դատավոր է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել: Աշխեն Ղարսլյանը, Նարինե Ավագյանը նշանակվել են հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ: Սուրեն Խաչատրյանը, Տիգրան Դավթյանը, Արամ Գրիգորյանը, Մերի Մոսինյանը նշանակվել են հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորներ: Աննա Դիլբարյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր:Ավելին15:0001.08.22 -
ՏարածաշրջանԹուրքիայում անտառային հրդեհը հասել է բնակելի տարածքԹուրքական զբոսաշրջային Մարմարիսում բռնկված անտառային հրդեհը քամին հասցրել է քաղաքի բնակելի տարածք` մի հյուրանոց: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հյուրանոցից տարհանել են զբոսազրջիկներին և անձնակազմը: 5 ինքնաթիռ և 8 ուղղաթիռ է օդ բարձրացվել կրակը մեկուսացնելու համար:Ավելին14:5201.08.22 -
ՄիջազգայինՓլուզվել է հացահատկի շտեմարանը՝ Բեյրութի նավահանգստումԲեյրութի նավահանգստում փլուզվել է հացահատկի վթարված շտեմարանի մի մասը: Այնտեղ հրդեհ էր բռնկվել հուլիսի սկզբից և փրկրարաներին չէր հաջողվում մարել կրակը։ Մեքենայացված այս շտեմարանը վթարվել էր 2020-ի օգոստոսի 4-ին՝ Բերյութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի ժամանակ։Ավելին14:4501.08.22 -
ՄիջազգայինՓոխհրաձգություն՝ Իրան-Աֆղանստան սահմանինԻրան-Աֆղանստան սահմանին փոխհրաձգություն է եղել՝ սահմանապահների և թալիբների միջև: Իրանական «Իրնա» գործակալությունն է հայտնել տեղեկությունը: Առայժմ հայտնի չէ զոհերի, վիրավորների մասին: Նաև տեղեկություն չկա, թե ի՞նչ պատճառով է սկսվել փոխհրաձգությունը:Ավելին14:3801.08.22 -
ՔաղաքականՀայաստանը որևէ առնչություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Արցախ մուտքի արգելքի հետ. ԱԱԾԵրեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես արգելվել է Հայաստանի նախկին ԱԳ նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյան մուտքը Արցախի Հանրապետության տարածք։ Րաֆֆի Հովհաննիսյանը հավանական է համարել, որ արգելքը եղել է Հայաստանի իշխանությունների կողմից։ «Civic.am»-ը կապ է հաստատել ՀՀ ԱԱԾ-ի հետ, որտեղից պատասխանել են, որ Հայաստանը որևէ առնչություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքի արգելքի հետ։ «Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը ԱԱԾ-ի անցակետում արգելել են ռուս խաղաղապահները։ Խնդրում ենք ճշտել ռուս խաղաղապահներից», - փոխանցել են ԱԱԾ-ից։ Իսկ հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեն Րաֆֆի Հովհաննիսյանի մեղադրանքը, որ արգելքը կարող է լինել Հայաստանի իշխանությունից՝ ի պատասխան ԱԱԾ-ից նշել են․ «Մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը չենք մեկնաբանում»։Ավելին14:3201.08.22 -
ՏնտեսականԳերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի աշխարհում սովի դեմ պայքարի համարԳերմանիան մեծացնում Է ֆինանսական օգնությունն աշխարհում սովի դեմ պայքարի նպատակով: Ինչպես օգոստոսի 1-ին հայտնել են Funke խմբագրական խմբի թերթերը, Գերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի մարտին խոստացված 430 միլիոն եվոյի փոխարեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այդ միջոցները զարգացող երկրներին հնարավորություն են ընձեռում դառնալու ավելի անկախ»,- հայտարարել Է Գերմանիայի համագործակցության եւ զարգացման գործերով նախարար Սվենյա Շուլցեն: Միջոցները կուղղորդվեն «այնտեղ, որտեղ դրանց կարիքը մեծ Է», օրինակ, երաշտից տուժած երկրներ՝ Քենիա, Սուդան եւ Եթովպիա: Ենթադրվում Է, որ աջակցություն ցույց կտրվի նաեւ այն երկրներին, որոնք խիստ տուժել են կլիմայի փոփոխությունից եւ զինված հակամարտություններից: Խոսքը վերաբերում Է, օրինակ, Սահելի տարածաշրջանին եւ Մերձավոր Արեւելքի երկրներին: Միջոցների բաշխումը կկատարվի հումանիտար կազմակերպությունների միջնորդությամբ, որոնք գործում են ՄԱԿ-ի հովանու ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին14:3001.08.22 -
ԻրավականԿասեցվել է Խնձորեսկի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մանե Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ): Որոշման հիմքը վտանգավոր սննդամթերքի թողարկումն է: Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները, վերահսկողական միջոցառումների ընթացքում, լաբորատոր փորձաքննության են հանձնել ընկերության «Չանախ» տեսակի պանրի նմուշը: Արդյունքում պարզվել է, որ այն չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։ Խախտման վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:Ավելին14:2201.08.22 -
ՔաղաքականՏապալվածների կործանարար «ձեռքը» հասել է ապագային․ Թադևոս ԱվետիսյանՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է, որ 2022թ․ հունվարի 1-ից էապես նվազել են 100 հազարավոր աշխատողների 7-8 տարի կուտակած կենսաթոշակային գումարները՝ ընդհուպ մինչև 10-15%-ի չափերով։ Նա անդրադարձել է տնտեսական մի շարք ցուցանիշների․ «Հոգով աղքատների այս իշխանությունը ազգային երեզանք չի ունեցել և չունի։ Նրանք երազում են միայն իրենց պաշտոնները պահելու մասին և դրանից բխող՝ - քողարկված կաշառք՝ ամեն ամիս միլիոնավոր դրամի ապօրինի պարգևատրումներ, իրենց շրջապատի համար պետական գնումներ` «ասֆալտի տենդեռներ» և գերշահույթներ, - թանկարժեք «պադավատներ», քարտուղարուհիներ, արտասահմանյան գործուղումներ, - սեփական բիզնեսն ամեն գնով զարգացնելու համար թուրքի հետ «քիրվայություն»։ Իրականում սրանք իրենց նեղ խմբակից դուրս՝ մարդկանց նկատմամբ անտարբեր են կամ թշնամական։ Այս իշխանության օրոք սոցիալ-տնտեսական խնդիրները պրոգրեսիվ են ավելանում։ Հասարակությունը իր մաշկի վրա դրանք զգում է ամեն օր։ Մասնավորապես, նախորդ 4 տարիներին․ - պետական պարտքի աճ՝ շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 40%-ով, - ՀՆԱ-ի տարեկան միջին աճ՝ չնչին, ընդամենը 2,8%-ով, - մշտական բնակչության թվի նվազում՝ 8300-ով։ 2020թ․ հունվարի 1-ից հետո․ - 1 անձի նվազագույն ամսական ծախս՝ աճը 20 հազար դրամով կամ 33%-ով, - նվազագույն աշխատավարձի աճ՝ 0, - հիմնական կենսաթոշակի աճ՝ 0, - աղքատության նպաստի աճ՝ 0, - միջին աշխատավարձի աճը պատիկներով է զիջում սննդամթերքի գնաճին։ 2022թ․ առաջին 6 ամիսներին առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն ահագնացել է․ - 1 կգ հացի գին՝ աճը 50 դրամով, 1 պարկ ալյուրինը՝ 2500 դրամով, - 1 կգ մակարոնեղեն, բրինձ՝ գնաճը 140 դրամով, - 1 լ ձեթ՝ 220 դրամով, - 1 կգ տավարի միս՝ 350 դրամով, - 1 կգ կարագ, պանիր, կաթնաշոռ՝ 300 դրամով, - 1 կգ կարտոֆիլ՝ 150 դրամով և այլն։ 2022թ․ հունվարի 1-ից էապես նվազել են 100 հազարավոր աշխատողների 7-8 տարի կուտակած կենսաթոշակային գումարները՝ ընդհուպ մինչև 10-15%-ի չափերով։ Ի դեպ, եկան իշխանության և խոստանում էին արմատապես վերանայել պարտադիր կուտակային համակարգը, ընդհուպ մինչև՝ չեղարկում։ Որպես կանոն, արցին հակառակը՝ մինչև վերջ և ամբողջական ներդրեցին պարտադիր կուտակայինը համակարգը։ Հիմա էլ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները քամուն են տալիս՝ առանց բավարար երաշխիքների, առանց որևէ փոխհատուցման։ 2022թ․ հուլիսի 1-ից առանց լիարժեք հիմքեր ապահովելու՝ պարտադրում են անկանխիկ շրջանառություն, որը լրացուցիչ ծախս ու գլխացավանք է դարձել քաղաքացիների համար։ Բանկերի միջնորդավճարը հասնում է 3%, վճարման տերմինալները բավարար չեն և այլն։ Այս իշխանության օրոք յուրաքանչյուր բնակչի պետական պարտքի բեռն աճել է շուրջ 1000 ԱՄՆ դոլարով կամ տարեկան միջինը 10%-ով։ Սա էապես նվազեցնում է կենսաթոշակների, նպաստների, նվազագույն աշխատավարձի ավելացման հնարավորությունները՝ նաև ապագայում։ Ահագնացող գնաճի ֆոնին՝ միայն այս տարվա առաջին 6 ամիսներին 1 անձի նվազագույն ամսական ծախսն աճել է 8 հազար դրամով կամ 10%-ով։ Միջին գնաճի փաստացի ցուցանիշը ամեն ամիս աճում է։ Այս տարվա հունիսին արձանագրված 12-ամսյա գնաճն արդեն երկնիշ է և շուրջ 2,5 անգամ գերազանցում է թիրախավորված գնաճի ցուցանիշը։ Հետևանքներն էլ չեն ուշանում՝ այս տարի թերի սնվող մարդկանց թվի ամսական աճը կազմել է մոտ 27 հազար։ Նպաստներն ու կենսաթոշակները չեն բարձրանում, սակայն բարձրաստիճան պաշտոնյաների առանց այն էլ բարձր աշխատավարձերը կրկնապատկվել են՝ անօրինական և անարդար պարգևատրումների հաշվին։ Փաստորեն, ահագնացող գնաճով, անկանխիկ շրջանառություն և բանկային բարձր միջնորդավճար պարտադրելով, իրենց շրջապատից պետական գնումներն ավելացնելով և իրենց համար պետական բյուջեի գումարներով գերշահույթներ ապահովելով, ապօրինի և անարդար պարգևատրումներով, պետական պարտքի բեռը շեշտակի ավելացնելով, իրենց անպատասխանատու վարքագծով մտել են յուրաքանչյուր քաղաքացու «գրպանը»։ Միայն այս տարի արդեն տարել են ամսական ընթացիկ եկամտի շուրջ 15%-ը, մոտ 10-15% էլ տարել են տարիներով կուտակած կենսաթոշակային գումարներից։ Չեն ավելացրել աղքատության նպաստը, հիմնական կենսաթոշակն ու նվազագույն աշխատավարձը՝ ամենամեծ բեռը թողնելով անապահով խավի վրա։ Այս իշխանությունները հետևողականորեն տապալում են ոչ միայն ներկան, այլև իրենց կործանարար «ձեռքը» մեկնել են մեր երկրի և սերունդների ապագա զարգացմանը։Ավելին14:1601.08.22 -
ՀայաստանԱռաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրպ, քամու ուժգնացումՀանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Մայրաքաղաքում այսօր ցերեկը, օգոստոսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 5-ի, 6-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Մարզերում այսօր կեսօրից հետո, օգոստոսի 2-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, օգոստոսի 5-ի, 6-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-ին և 6-ին կնվազի 6-8 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։Ավելին14:1001.08.22 -
ՄիջազգայինԻրանը հայտարարել է, որ երկիրը չի պաշտպանում Ուկրաինայի հակամարտության կողմերից ոչ մեկինԻրանում հայտարարել, որ երկիրը չի պաշտպանում Ուկրաինայի հակամարտության կողմերից ոչ մեկին եւ չի մասնակցի այն նախաձեռնություններին, որոնք սրում են ռազմական գործողությունները: Օգոստոսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քանանի Չաֆին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Իրանը չի աշտպանում եւ չի պաշտպանի ոչ մի կողմին մյուս կողմի դեմ,- ասել Է նա:- Մենք չենք մասնակցի ոչ մի նախաձեռնության, որը (Ուկրաինայում) սրում Է ռազմական գործողությունները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին14:0301.08.22 -
ԻրավականԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում պետական դավաճանության գործերիցՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթների նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը հաշվի առնելով՝ տեղեկացվում է, որ վարույթներից չորսով 2022 թվականի հուլիս ամսին կազմվել են եզրափակիչ դատավարական ակտեր և կալանքի տակ գտնվող չորս անձանց մասով քրեական վարույթները մեղադրական եզրակացություններով հանձնվել են դատարան։ «Հարուցված և դատարան հանձնված քրեական վարույթներով պարզվել է, որ գործակալական ցանցերում ներգրավված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ծավալած հակապետական գործունեության արդյունքում օտարերկրյա հատուկ ծառայություններին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների և այլնի վերաբերյալ, ընդհուպ մինչև՝ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները։ Օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների, ովքեր ծառայության բերումով հնարավորություն են ունեցել մուտք գործել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գտնվող զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի փաստաթղթերի ու տեղեկությունների, քողարկված եղանակով կատարել տեսանկարահանումներ, ֆիքսել զինտեխնիկայի տեսակներն ու քանակները, զորամիավորումների շարժը, լուսանկարել ռազմական նշանակության քարտեզներ, ձեռք բերել այլ տեղեկություններ և այդպիսիք փոխանցել օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին՝ դրա դիմաց ստանալով իրենց վարձատրությունը։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ միայն 2022 թվականի ընթացքում պետական դավաճանություն կատարելու դեպքերով հարուցված քրեական վարույթներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել ընդհանուր թվով 5 քրեական վարույթներ 12 անձանց վերաբերյալ։ Հարուցված այլ վարույթներով նախաքննությունը շարունակվում է և նկատի ունենալով դրանց նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարբերաբեր տեղեկություններ կտրամադրի դրանց ընթացքի և արդյունքների մասին», - ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում։Ավելին13:5601.08.22 -
ՄշակույթՈւկրաինան հաստատել է մասնակցությունը Հայաստանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթինՈւկրաինան կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին, որն անցկացվելու է դեկտեմբերին Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է eurovoix-ը:Ավելին13:5001.08.22