Լրահոս
Քաղաքական
14:32
01.08.22
129

Հայաստանը որևէ առնչություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Արցախ մուտքի արգելքի հետ. ԱԱԾ

Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես արգելվել է Հայաստանի նախկին ԱԳ նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյան մուտքը Արցախի Հանրապետության տարածք։

Րաֆֆի Հովհաննիսյանը հավանական է համարել, որ արգելքը եղել է Հայաստանի իշխանությունների կողմից։

«Civic.am»-ը կապ է հաստատել ՀՀ ԱԱԾ-ի հետ, որտեղից պատասխանել են, որ Հայաստանը որևէ առնչություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքի արգելքի հետ։

«Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը ԱԱԾ-ի անցակետում արգելել են ռուս խաղաղապահները։ Խնդրում ենք ճշտել ռուս խաղաղապահներից», - փոխանցել են ԱԱԾ-ից։ Իսկ հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեն Րաֆֆի Հովհաննիսյանի մեղադրանքը, որ արգելքը կարող է լինել Հայաստանի իշխանությունից՝ ի պատասխան ԱԱԾ-ից նշել են․

«Մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը չենք մեկնաբանում»։