Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:24
01.08.22
107

Կողմերը կարող են համաձայնության գալ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Իրանի ԱԳՆ

Img default alt hy

Միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի մասնակիցները կարող են շուտով համաձայնության գալ բանակցությունների նոր փուլի անցկացման վերաբերյալ: Օգոստոսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քանանի Չաֆին:

«Հավանաբար,  մոտ ապագայում մենք կկարողանանք համաձայնության գալ բանակցություների ժամանակային շրջանակների շուրջ և կդառնանք նոր բանակցային փուլի ականատեսներ»,- ասել Է նա: Դիվանագետը հավելել Է, որ «որոշումը կախված Է հակառակ կողմի, մանավորապես, ԱՄՆ-ի կամքից»:

Հունիսին Կատարում տեղի ունեցան միջուկային գործարքի վերականգնման շուրջ ոչ ուղղակի բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի միջև: Դրանից հետո իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համակարգող, Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան հայտարարել Է, որ Դոհայում կողմերին հաջողվել Է հասնել այն առաջընթացին, որի հույսը նրանք ունեին: Միևնույն ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը դրականորեն Է գնահատել բանակցությունների նոր փուլը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: