Լրահոս

2022-08-01
  • Img default alt hy
    Սպորտ
    «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է
    Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրի խաղացանկում փոփոխություն է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ օգոստոսի 7-ին նախատեսված «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է՝ հաշվի առնելով «Փյունիկի» մասնակցությունը ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի՝ որակավորման երրորդ փուլին: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության 2022/23 մրցաշրջանի անդրանիկ տուրում հաղթանակներ տոնեցին «Ալաշկերտ»-ը, «Արարատ»-ը, «Ուրարտու»-ն, «Շիրակ»-ը և «Վան»-ը: Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի հանդիպումները կկայանան օգոստոսի 6-8-ը: Երկրորդ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները` «Նոա»-«Լեռնային Արցախ», «Ալաշկերտ»-«Արարատ», «Վան»-ԲԿՄԱ, «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ», «Շիրակ»-«Ուրարտու»:
    17:50
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Սերբ պաշտպան Մարկո Պրլևիչը հեռացել է «Արարատ»-ից
    Պայմանագրի ժամկետի ավարտից հետո «Արարատի» կազմում իր ելույթներն ավարտում է սերբ պաշտպան Մարկո Պրլևիչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մարկո Պրլևիչն «Արարատին» էր միացել 2020/21 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նա թիմի կազմում մասնակցել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 43 խաղի և դարձել է 1 գոլի հեղինակ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի հանդիպումները կկայանան օգոստոսի 6-8-ը: Երկրորդ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները` «Նոա»-«Լեռնային Արցախ», «Ալաշկերտ»-«Արարատ», «Վան»-ԲԿՄԱ, «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ», «Շիրակ»-«Ուրարտու»:
    17:40
    01.08.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը երկիրը դարձրել է նեղ անձնական շահերի սպասարկման հարթակ. ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի Հայրենադարձների հանձնախումբ
    ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի Հայրենադարձների հանձնախումբը գրել է․ «Հայաստանը վերածելով նեղ անձնական և խմբակային շահերի սպասարկման հարթակի՝ Փաշինյանի խմբակը մի քանի օրվա մեջ արդեն երրորդ սփյուռքահայ գործչին է արգելում ժամանել հայրենիք: Պատճառը ոչ միայն անհիմն է, այլև զավեշտալի: Եթե առաջնորդվենք Փաշինյանի հայրենադավ խմբակի տրամաբանությամբ, ապա կստացվի, որ ինչպես Փաշինյանի հայրենակործան քաղաքականության դեմ դուրս եկած պատվախնդիր սփյուռքահայերն իրավունք չունեն հայրենիք ժամանել, այնպես էլ ՀՀ-ում ապրող և նույն իշխանության դեմ դուրս եկածներն իրավունք չունեն ապրելու Հայաստանում: Այսինքն, ըստ այս տրամաբանության, ՀՀ-ն պատկանում է միայն, այսպես կոչված, նիկոլականներին կամ նրանց, ովքեր լոյալ են Փաշինյանի արկածախնդիր ու հայրենակործան քաղաքականության հետ: Փաստենք՝ վերոնշյալը ոչ այնքան բռնատիրության, որքան խուժանապետության, լակոտակրատիայի դասական օրինակ է, որտեղ ամեն ինչ որոշվում է մեկ անձի կամ խմբակի քմահաճույքներով: Ցավում ենք նաև, որ երկրի իրավապահ համակարգը, ազգային անվտանգության ծառայության մարմիններն այդպես հլու-հնազանդ կատարում են այդ մեկ անձի խելացնոր որոշումները՝ բոլորովին հաշվի չառնելով այդ երևույթի ողբերգական հետևանքները հայոց պետականության և հայ ժողովրդի՝ իբրև հավաքական ամբողջության, գոյության վրա: Սիրելի՛ հայրենակիցներ, օգոստոսի 3-ին, ժամը 11-ին բոլորիդ հրավիրում ենք մասնակցնելու ՀՀ արտգործնախարարության շենքի դիմաց տեղի ունենալիք բողոքի ակցիային»:
    17:31
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կուսակցությունների ղեկավար մարմնի անդամները պետք է ներկայացնեն հայտարարագրերը. ԿԿՀ
    «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ մարմինների անդամները (այսուհետ՝ Կուսակցության ղեկավար մարմնի անդամներ) պետք է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնեն 2021 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը, ինչպես նաև 2022 թվականի հունվարի 1-ից հետո պաշտոն ստանձնելու կամ դադարեցնելու դեպքում՝ համապատասխան հայտարարագրերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովոը: Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Հանձնաժողովը 2022 թվականի հուլիսի 8-ին հրապարակում էր տարածել հայտարարագրման էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ՝ տրամադրելով օգտվողի անուն և գաղտնաբառ և առաջարկել մեկամսյա ժամկետում՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 8-ը ներկայացնել համապատասխան հայտարարագրերը: Հայտարարագրերը ներկայացնելու հետ կապված տեխնիկական կամ այլ խնդիրների դեպքում խնդրում ենք զանգել 012777719, 012777721 հեռախոսահամարներով, գրել նամակ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, կամ պատվիրել հետադարձ զանգ՝ թողնելով Ձեր կոնտակտային տվյալները հետևյալ հղումով:
    17:30
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    100 բժիշկ վիրահատել և հաջողությամբ բաժանել է միաձուլված գլուխներով երկվորյակներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    ​ Daily Mail-ը հայտնում է, որ Բրազիլիայից երեք տարեկան տղաներ Բերնարդո և Արթուր Լիմաները, որոնք ծնվել էին միաձուլված գլուխներով, ներառյալ ուղեղի մասերը, յոթ վիրահատության են ենթարկվել Ռիո դե Ժանեյրոյում։ Արդյունքում եղբայրներին հաջողությամբ բաժանել են, վերջին վիրահատությունը տևել է ավելի քան 20 ժամ: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ վիրահատությանը մասնակցել է 100 բժիշկ, իսկ երեխաները վիրահատական սեղանին անցկացրել են 27 ժամ։ Տղաներն այժմ վերականգնվում են: ​
    17:22
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մասնագետները խորհուրդ են տալիս լուրջ վերաբերվել բուստերային պատվաստումներին. ՀՀ ԱՆ
    ՀՀ Առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել աշխարհում և Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման վտանգի մասին, ներկայացրել պատվաստումների դրական ազդեցությունը երկրում կորոնավարակի կրկնման ուշացման վրա: Տեսանյութին կից նշել է. մասնագետները խորհուրդ են տալիս լուրջ վերաբերվել բուստերային պատվաստումներին:
    17:14
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում հարձակվել են ալևիական հաստատությունների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Թուրքիայի բնակչության մի մասի շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել օրերս միանգամից 2 նահանգներում ալևիական 3 հաստատությունների (այս թվում և աղոթատեղիներ և սրբավայրեր) վրա իրականացրած հարձակումները, փոխանցում է Ermenihaber-ը։ Բողոքի ակցիային միացել են նաև Թուրքիայի քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների որոշ պատգամավորներ։ Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ Թուրքիայի մի շարք նահանգներում երթ և հանրահավաք են անցկացրել, որի ժամանակ ցուցարարները դատապարտվել է վերոհիշյալ հարձակումները: Մի քանի կազմակերպություններ հրավիրել են մամուլի ասուլիս, որի ընթացքում կոչ են արել իշխանություններին գտնել մեղավորներին: Թեմային արձագանքել է նաև «Ալևի-բեքթաշիների ֆեդերացիայի» ղեկավար Մուստաֆա Ասլանը: «Մենք խստորեն դատապարտում ենք երեկ այս երկրի մայրաքաղաքի 4 տարբեր վայրերում ալևիների աղոթատեղերի վրա հարձակումը։ Ցանկանում ենք իմանաք, որ մենք վճռականորեն պայքարելու ենք այս հարձակման բոլոր մանրամասները բացահայտելու համար»,- ասել է նա: Նա կոչ է արել իշխանություններին օրինական կարգավիճակ շնորհել ալևիկան աղոթատեղերին: Հիշեցնենք, որ Անկարայի նահանգի Մամաք շրջանում անհայտ անձը ներխուժել էր ալևիկան հաստատություն և աթոռով հարվածել տեղի ղեկավարներից մեկին, որից հետո դիմել էր փախուստի, սակայն որոշ ժամանակ անց ձերբակալվել:
    17:07
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գրանցվել է 671 դեպք, որից 264-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
    Հուլիսի 25-ից 31-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 671 դեպք, որից 264-ը արտակարգ, այդ թվում՝ 184 հրդեհի, 2 փլուզուման, 16 ինքնասպանության փորձի դեպք, 48 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 181 կենցաղային կանչ. տուժել է 78 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 15 մահ: Արձանագրվել է թունավորման 8 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 15 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
    17:00
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մշակել է Իրանի հետ միջուկային գործարքին լիակատար վերադարձի պլան
    ԱՄՆ-ը դաշնակիցների հետ համատեղ պատրաստել Է Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) լիակատար վերադարձի պլան, որպեսզի Իրանին թույլ չտրվի ստանալ միջուկային զենք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ, որն օգոստոսի 1-ին հրապարակվել Է Սպիտակ տան կայքում: «Մեր դաշնակիցների եւ տարածաշրջանային գործընկերների հետ համակարգմամբ մենք մշակեցինք ԳՀՀՊ-ի իրականացմանը լիակատար փոխադարձ վերադարձի առաջարկություն, որպեսզի երաշխավորենք, որ Իրանը երբեք միջուկային զենք չստանա»,- նշել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    16:52
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՀԱՊԿ-ին Սերբիայի անդամակցելու հարցը օրակարգում չի եղել. Պեսկով
    Սերբիայի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցելու հարցը օրակարգում չի եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Անկեղծ ասած, ոչ, այդպիսի հարց օրակարգում չկա»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում հնարավոր համարում են ՀԱՊԿ-ին Սերբիայի անդամակցությունը:
    16:46
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեքենան հրկիզել էր համագյուղացին. քրեական հետախույզների բացահայտումը
    Մեքենան հրկիզել էր համագյուղացին. քրեական հետախույզների բացահայտումը
    16:40
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կոպտորեն խախտվում է նաև Մասիս Աբրահամյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը. Մելիքյան
    ՄԻՊ հաստատության միջամտությամբ ձեռք էր բերվել նախնական պայմանավորվածություն առ այն, որ ինձ ժամը 16:00-ին կթույլատրվի այցելել «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում պահվող Մասիս Աբրահամյանին՝ նրան իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Հիմա եկել եմ - հասել եմ օդանավակայան, բայց անհասկանալի պատճառներով չի ապահովվում իմ մուտքը Մասիս Աբրահամյանի մոտ։ Փաստորեն, կոպտորեն խախտվում է նաև Մասիս Աբրահամյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը»,- գրել է Մելիքյանը։
    16:39
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Որքա՞ն ժամանակ պետք է կերակրել երեխաներին կրծքի կաթով
    Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է: Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը: Ինչպես փոխանցում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ամեն տարի օգոստոսի 1-7-ը նշվում է կրծքով կերակրման համաշխարհային շաբաթը. նպատակն է պաշտպանել և խրախուսել կրծքով սնուցումը, բարելավել երեխաների առողջությունը: Մայրական կաթը մաքուր է, ապահով, պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այն ապահովում է` ✅ առաջին 6 ամիսներին` անհրաժեշտ էներգիան և սննդանյութերը, ✅ 6 -12 ամսականների համար` սննդային պահանջների կեսից ավելին, ✅ մեկ տարեկանից հետո` 1/3-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում են երեխային կերակրել բացառապես կրծքի կաթով մինչև 6 ամսականը, ապա կերակրումները շարունակել` տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ զուգակցված: Երեխան պետք է կերակրվի կրծքով այնքան, ինչքան ընդունելի է մոր և մանկան համար:
    16:33
    01.08.22
    Ավելին
  • Միջազգային
    Աննախադեպ շոգի հետևանքով Իսպանիայում մահացել է 2064 մարդ
    Իսպանիայում աննախադեպ շոգը 2064 մարդու կյանք է խլել: Մահացածների թվում երեխաներ կան: Կեսից ավելին տարեցներ են: Բարձր ջերմաստիճանից մահացության դեպքերը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի մոտ չորս անգամ ավելի են։ Այս օրերին միջին ջերմաստիճանն Իսպանիայում 38-ից 40 աստիճան է: Արբո քաղաքի մոտ գտնվող անտառներում մոլեգնում են հրդեհները:
    16:26
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Բերդավան գյուղում. այրվում է երեք վագոն-տնակ
    Օգոստոսի 1-ին` ժամը 14։09-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բերդավան գյուղի դաշտամիջյան հատվածում այրվում է երեք վագոն-տնակ։
    16:20
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիան Ադրբեջանին է փոխանցել ևս 13 միավոր MEMATT ականազերծող մեքենա
    Թուրքիան Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը փոխանցել է թուրքական արտադրության ևս 13 միավոր ականազերծող մեքենա (MEMATT): Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ՊՆ-ն: Նշվել է, որ Ադրբեջանին մատակարարված MEMATT մեքենաների քանակը հասել է 20-ի: Հաղորդվում է նաև, որ մեքենաները կիրառվելու են ԼՂ տարածքում ականազերծման աշխատանքներում:
    16:12
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով երեք անձ կալանավորվել է
    ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ուրիշի գույքը վնասելու և թմրամիջոցների՝ իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2022 թ. հուլիսի 29-ին ստացվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողի զեկուցագիրը՝ Մեղրի քաղաքում մի խումբ անձանց կողմից իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաք շարժվելու վերաբերյալ: Ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով՝ 2022 թ. հուլիսի 29-ին ժամը 04:30-ին Կապան քաղաքի գազալցակայանում ոստիկանության ծառայողները, օրենքով սահմանված կարգով, հիշյալ տրանսպորտային միջոցի վարորդից պահանջել են դադարեցնել ավտոմեքենայի ընթացքը: Վերջինս, չենթարկվելով իրավապահների կողմից ներկայացված պահանջին, փախուստի դիմելու նպատակով՝ շարունակել է մեքենայի ընթացքը և բախվել ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Լադա-Նիվա» մակնիշի տրանսպորտային միջոցին, ապա՝ Ոստիկանության ծառայողի կողմից վարած «Օպել Աստրա», այնուհետև՝ գազալցակայանում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներին, ինչից հետո «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորները ոստիկանության ծառայողների կողմից դուրս են բերվել, որի ընթացքում վարորդը կրկին փորձել է փախուստի դիմել, սակայն բախվել է գազալցակայանի պատին: Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի և 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշյալ երեք անձինք ձերբակալվել են: Վարույթային և քննչական գործողությունների ընթացքում «ԳԱԶ-24» մակնիշի տրանսպորտային միջոցի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են 500գ «ափիոն» և 455գ «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ, նշանակվել են դատաապրանքագիտական, դատաքիմիական, նարկոլոգիական, քրեագիտական, տոկսիկոքիմիական փորձաքննություններ։ Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումների հիման վրա նշված անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:
    16:06
    01.08.22
    Ավելին
  • Միջազգային
    Նոր Զելանդիան բացել է իր սահմանները բոլոր զբոսաշրջիկների համար
    Նոր Զելանդիան բացել է իր սահմանները բոլոր երկրների ճանապարհորդների համար և սկսել է ընդունել ուսանողական և հյուրի վիզա ստանալու հայտեր, հայտնում են իշխանությունները: Դիմորդները պետք է ամբողջությամբ պատվաստվեն և լրացնեն Նոր Զելանդիայի ճանապարհորդի հայտարարագիրը, QR կոդ ստանալուց հետո նրանց կառաջարկվի գրանցվել թռիչքի համար: Ժամանելուց հետո պահանջվում է էքսպրես թեստ: Այն պետք է կրկնվի նաև մնալու հինգերորդ կամ վեցերորդ օրը: Այն երկրներից զբոսաշրջիկները, որոնց հետ գործում է առանց վիզայի ռեժիմը, նույնպես պետք է թույլտվություն ստանան Նոր Զելանդիա (NZeTA) էլեկտրոնային ուղևորություններ կատարելու համար:
    16:00
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիայում անհանգիստ են, Հայաստանի վերջնական օկուպացիայի ծրագիրը դոփում է տեղում. Արթուր Ղազինյան
    Թուրքիայի համար Հայաստանը երբեք խնդիր չի եղել, քանի որ գիտեն, որ ինչ որ պահին կարող են իշխանության բերել իրենց գործակալին ու քաղաքական մակարդակում լուծել իրենց խնդիրները Հայաստանի հետ, ֆեյսբուքի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը. «Թուրքիայի համար լրջագույն խնդիր է եղել կազմակերպված, միավորված ու կենսունակ հայկական աշխարհը՝ սփյուռքը, որի դեմ պայքարի և նրա գործունեությունը չեզոքացնելու համար ծախսվում էին հարյուր միլիարդավոր դոլարներ: 2018թ. «հեղափոխությունը» լուծեց Հայաստանի հետ խնդիրները. իշխանության բերեց թուրքական ազդեցության ու փաստացի գործակալներին, որոնք թևերը քշտած սկսեցին հայկական աշխարհի կազմալուծման, պառակտման և չեզոքացման ծրագիր: Լուծարվեց Սփյուռքի նախարարությունը, ստեղծվեց հանձնակատարի ինստիտուտ և նշանալվեց խիստ կասկածելի ծագում ունեցող մի անձնավորություն, որի առջև խնդիր էր դրվել լուծել հայկական աշխարհի հարցը, կազմալուծել նրա աշխատանքը և հեռու պահել աշխարհահայությանը Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ ընթացող գործընթացներից: Պետք է խոստովանել, որ այդ մարդուն հաջողվեց լուծել իր առջև դրված խնդիրը, կազմալուծել հայկական աշխարհի կառույցների աշխատանքը, պառակտել աշխարհահայերին, սակայն ՀՅԴ կուռ կառույցները շարունակեցին իրենց գաղափարական գործունեությունը՝ լրջագույն խնդիրներ ստեղծելով թուրք-ադրբեջանական «խաղաղության դարաշրջանի» հաստատման համար: Թուրքիայում անհանգիստ են, Հայաստանի վերջնական օկուպացիայի ծրագիրը դոփում է տեղում, ներսում «Դիմադրություն» շարժումը, իսկ դրսում ՀՅԴ կառույցները արգելակում են այդ գործընթացը, իսկ ժամանակն աշխատում է ի վնաս Էրդողանի. 2023թ հունիսի 18-ին կայանալու են նախագահական ընտրություններ, որտեղ նրա հաղթելու շանսերը օրեցօր նվազում են: Նրան պետք է հաղթանակ, հաջողություն, որով կարողանա գրավել թուրք ընտրողների համակրանքը: Հայկական հարցը փակելն ու Հայաստանը վերջնականապես օկուպացնելը լավագույն միջոցը կլիներ նրա համար: Այս իրավիճակում Հայաստանի «խաղաղասեր», իսկ իրականում թրքահպատակ իշխանությունը օգնության է գալիս իր ավագ ընկերներին. մի կողմից արգելում է Հայաստան մուտք գործել ՀՅԴ ակտիվ ներկայացուցիչներին, իսկ մյուս կողմից եռամսյա զորահավաք են տանում փողոցում պայքարող երիտասարդներին: Ավելի քան վստահ եմ, որ թուրքերի և նրանց հայաստանյան ներկայցուցիչների բոլոր այս քայլերն ու գործողություններն ի վերջո տապալվելու են. Հայաստան լինելու է, ուժեղանալու և մեծանալու է, իսկ Հայ ազգն իր պատմական հայրենիքում ապրելու է առհավետ . . .»,-գրել է նա:
    15:59
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա քաղաքական հաշվեհարդարի անընդունելի և դատապարտելի դրսևորում էր. Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ
    ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը, որպես համաեվրոպական քաղաքացիական հասարակության համայնքային կազմակերպություն, ինչպես նաև ԵՄ երկրներում գործող Հայ Դատի հանձնախմբերը, խստորեն դատապարտում են ՀՀ իշխանություններին՝ Նիդերլանդների քաղաքացի և Հայ Դատի տեղի հանձնախմբի անդամ Սյունե Աբրահամյանին, ապա նաև նույն հանձնախմբի ատենապետ Մասիս Աբրահամյանին Հայաստան մուտք գործելն արգելելու համար: Այս մասին ասված է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի հայտարարության մեջ: «Համայնքային ակտիվ գործունեությամբ զբաղվող սփյուռքահայերին հայրենիք մուտք գործելն արգելելով՝ ՀՀ իշխանությունները բացահայտ խտրականություն են դրսևորում իրենց քաղաքականությունը չկիսող և դրան ընդդիմացող անձանց նկատմամբ։ Սյունե Աբրահամյանը Հայաստան էր մեկնել մասնակցելու ՀՅԴ Երիտասարդականի կողմից Սյունիքում կազմակերպված կամավորական ճամբարներին, որոնք մեծապես նպաստում են սահմանամերձ շրջանների երիտասարդության գոտեպնդող նախաձեռնության: Հուլիսի 13-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելուց հետո, սա ընդդիմադիր հայացքներ ունեցող հայրենակիցների նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի անընդունելի եւ դատապարտելի դրսևորումն էր։ Հ.Յ.Դ. Հայ Դատի Բրյուսելի Գրասենյակը ՀՀ իշխանություններից պահանջում է անմիջապես դադարեցնել այս գործընթացը և վերջ տալ Հայ դատի գործիչների, ինչպես նաև այս ոլորտում առաջին քայլերն անող երիտասարդների նկատմամբ ապազգային վերաբերմունքին։ Ադրբեջանի հանդեպ միջազգային հարաբերություններում մեր պետության հիմնական առավելությունը ժողովրդավարությունն էր, իր բոլոր թերություններով հանդերձ: Նման հակաժողովրդավարական քայլերով մենք միայն կարող ենք կորցնել այդ առավելությունը։ Հայ դատի հանձնախմբերը միջազգային բոլոր հարթակներում միշտ զորավիգ են կանգնել մեր պետությանը, իսկ հանձնախմբերի անդամները զոհել են իրենց անձնական կյանքն ու ժամանակը՝ ամբողջապես կամավոր և անշահախնդիր կերպով։ ՀՀ իշխանություններին հորդորում ենք հեռու մնալ նման քայլերից, քանի դեռ լուրջ վնաս չի հասցվել Հայաստանի միջազգային ընկալմանը։ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը գտնում է, որ նման դեպքերի կրկնումն ու քինախնդրական վերաբերմունքը մեզ առաջնորդելու է դեպի Հայաստանի և Սփյուռքի միջև խրամատի ստեղծման, ինչը վնասակար հետևանքներ է ունենալու մեր ժողովրդի համար»,- ասված է հայտարարության մեջ։
    15:55
    01.08.22
    Ավելին