Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:18
01.08.22
126

Ալժիրի նախագահը հայտարարել Է BRICS-ին միանալու շահագրգռության մասին

Img default alt hy

Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը հայտարարել Է, որ հանրապետությունը շահագրգռված Է BRICS-ին միանալու հարցում: «Ալժրին ունի գրեթե բոլոր պայմանները BRICS-ին անդամակցելու համար, և ինքը խիստ շահագրգռված Է այդ դաշինքին միանալու հարցում»,- կիրակի երեկոյան ասել Է Թեբունը լրարգողներին: Նրա խոսքը մեջբերում Է Algeria Press Service գործակալությունը:

Թեբունը նաև նշել Է, որ BRICS-ին անդամակցելն Ալժիրին թույլ կտա խուսափել «երկբևեռ հակամարտություններին» մասնակցելուց: 2022 թվականի հունիսին BRICS-ին անդամակցելու են դիմել Արգենտինան և Իրանը: Ավելի ուշ BRICS-ի միջազգայն համաժողովի նախագահ Փուրնիմա Անանը հայտնել Է, որ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան նույնպես պլանավորում են այդ միավորմանն անդամակցելու հայտեր տալ:

Նրա խոսքով՝ այդ երկրներից որոշների ընդունման մասին քննարկմանն ու հնարավոր որոշումանը կարելի Է սպասել արդեն հաջորդ գագաթնաժողովին: BRICS-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Միավորման նպատակն Է, որն ստեղծվել Է 2006 թվականին Ռուսաստանի նախաձեռնությամբ, համակողմանի համագործակցության զարգացումը մասնակից երկրների միջև, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: