Լրահոս
Տեսանյութեր
15:30
01.08.22
240

Տեսանյութը, որում կետերը սատկացնում են սպիտակ շնաձկանը, հայտնվել է համացանցում

Կենսաբան Էլիսոն Թաուները հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են կետերը սպանում սպիտակ շնաձկանը: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Daily Beast-ը։

Այս տարվա սկզբին նկարահանվել են կադրեր, թե ինչպես են կետերը, որոնք նաև հայտնի են որպես «մարդասպան» կետեր, հարձակվում մեծ սպիտակ շնաձկան վրա: Նախկինում նման բան չէր նկարահանվել հեռուստահաղորդման համար։ Կադրերը հաստատում են գիտնականների այն տեսությունը, որ սպիտակ շնաձկները լքում են իրենց սովորական բնակավայրերը, քանի որ «մարդասպան» կետերը որսում են նրանց:

Կենսաբան Էլիսոն Թաուները Հարավային Աֆրիկայից, ով ուսումնասիրում է մեծ սպիտակ շնաձկների միգրացիայի պատճառները, հրապարակել է «մարդասպան» կետերի հարձակման տեսանյութը և նշել, որ սա վայրի բնության ամենագեղեցիկ դրվագներից է, որը երբևէ ֆիքսվել է տեսախցիկով։ «Ես իսկապես հավատում եմ, որ այս կադրերը վիրուսային կդառնան ուղիղ եթերում հայտնվելուց հետո»,- ասում է Թաուները:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է կետը լողում դեպի ջրի մակերես՝ ծնոտներում սեղմելով սատկած շնաձկանը։ Կենսաբանը կարծում է, որ տվյալները, որոնք վկայում են գիշատիչ կետերի սովորությունների փոփոխության մասին, և այն մասին, որ սպիտակ շնաձկները լքել են իրենց նախկին բնակավայրերը, կարող են փոխկապակցված լինել:

Shark Week-ը հեռուստատեսային շոուների բլոկ է, որը հեռարձակվում է ամեն ամառ Discovery Channel-ով 1988 թվականից ի վեր և  հետազոտում է շնաձկների կյանքը: