Լրահոս
Միջազգային
14:38
01.08.22
115

Փոխհրաձգություն՝ Իրան-Աֆղանստան սահմանին

 

Իրան-Աֆղանստան սահմանին փոխհրաձգություն է եղել՝ սահմանապահների և թալիբների միջև: Իրանական «Իրնա» գործակալությունն է հայտնել տեղեկությունը: Առայժմ հայտնի չէ զոհերի, վիրավորների մասին: Նաև տեղեկություն չկա, թե ի՞նչ պատճառով է սկսվել փոխհրաձգությունը: