Լրահոս

2022-08-01
  • Img default alt hy
    Հայաստան
    Ե՞րբ է աշխատողին տրվում հանգստի ժամանակ և ի՞նչ տևողությամբ. ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է, թե ե՞րբ է աշխատողին տրվում հանգստի ժամանակ և ի՞նչ տևողությամբ: ՄԻՊ-ի տեսանյութում նշվում է, որ ՄԻՊ-ին հասցեագրվող դիմումները վկայում են, որ աշխատողին հաճախ չի տրամադրվում օրենքով սահմանված չափով հանգստի ժամանակ: Իսկ աշխտանքային օրենսգիրքը հստակ սահմանում է. «Աշխտանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո, հանգստանալու եւ սնվելու համար աշխատողներին տրամադրվում է 2 ժամից ոչ ավել եւ կես ժամից չ պակաս տեւողությամբ ընդմիջում:
    13:44
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մահացել է «Սարդ-մարդու» մասին կոմիքսների հեղինակ Ռոն Զիմերմանը
    65 տարեկանում մահացել է «Սարդ-մարդու» մասին կոմիքսների հեղինակ, պրոդյուսեր և սցենարիստ Ռոն Զիմերմանը։ Այս մասին հայտնել է Deadline-ը։ Հրատարակության տվյալներով՝ հեղինակի մահվան պատճառը եղել է օնկոլոգիական հիվանդությունը։ Զիմերմանը երկար ժամանակ աշխատել է Marvel-ի հետ՝ մասնակցելով հանրահայտ կոմիքսների ստեղծմանը: Բացի դրանից, հեղինակը հանդես է եկել նաև որպես սցենարիստ՝ «Արդարության լիգա» և «Սիմփսոններ» նախագծերում։ 2010 թվականին հայտնի էր դարձել, որ Ռոն Զիմերմանը սիրավեպ ունի երգչուհի Շերի հետ։ Հեղինակի մահվան լուրից հետո երգչուհին իր ցավակցությունն է հայտնել սոցիալական ցանցերում՝ նշելով, որ կինեմատոգրաֆիստին տեսել է մահից կարճ ժամանակ առաջ։
    13:37
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հուլիսի 25-31-ը հաստատվել է կորոնավիրուսի 1434 նոր դեպք
    Հուլիսի 25-31-ը Հայաստանում իրականացվել է 6487 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 1434 նոր դեպք, առողջացել է 908 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 426 799 դեպք, որոնցից 414 809-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1666 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8635 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 161 172 թեստավորում:
    13:30
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սուդանը հաստատել է կապիկի ծաղկով հիվանդության առաջին դեպքը
    Սուդանում հաստատվել է կապկի ծաղիկ հիվանդության առաջին դեպքը: Այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը Facebook սոցիալական ցանցում։ «Առողջապահության նախարարությունը հայտնում է Սուդանում կապկի ծաղկի առաջին հաստատված դեպքի մասին։ Հանրային առողջության ազգային լաբորատորիան հինգշաբթի օրը դեպքը հաստատել է Արևմտյան Դարֆուր նահանգի 16-ամյա դպրոցականի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշենք, որ հուլիսի 31-ին հիվանդությունից հնարավոր առաջին մահն է գրանցվել Հնդկաստանում։
    13:22
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ուկրաինական եգիպտացորենով բեռնված առաջին նավը Ստամբուլ կհասնի օգոստոսի 2-ին
    Ուկրաինական եգիպտացորենով բեռնված առաջին նավը, որը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից «հացահատիկային համաձայնագրի» շրջանակներում, Ստամբուլ կհասնի երեքշաբթի՝ օգոստոսի 2-ին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Գործակալության փոխանցմամբ՝ «Ռազոնի» անունով նավը Օդեսայից ուղեւորվել է լիբանանյան Տրիպոլի նավահանգիստ։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ նավը Ստամբուլի ափերի մոտ ստուգում անցնելուց հետո կշարունակի իր ընթացքը դեպի Լիբանան։
    13:15
    01.08.22
    Ավելին
  • Վանաձորի և Կապանի որոշ հասցեներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան, Ուսանողական, Շինարարների, Իսահակյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1, 1ա, Ռ.Մինասյան փողոցի թիվ 1, 2, 19 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing button
    13:09
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Նախորդ շաբաթ Երևանում ծնվել է 449 երեխա
    Նախորդ շաբաթ Երևանում ծնվել է 449 երեխա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Ծնված երեխաներից 234-ը տղա են, 215-ը՝ աղջիկ:
    13:02
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Բարձրագույն կրթությամբ մանկավարժի որակավորում չունեցող, սակայն 30 կրեդիտ ստացած անձինք կարող են դասավանդել դպրոցում
    ՀՀ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում, ինչպես նաև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում առկա են ուսուցիչների թափուր հաստիքներ, և առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում։ Համաձայն օրենքի վերոնշյալ դրույթի՝ եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնա չլրացված, ապա տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած համապատասխան կրթական ծրագրի միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը: ԿԳՄՍ նախարարի հրամաններով մանկավարժի որակավորում չունեցող անձանց առնվազն 30 կրեդիտ տրամադրելու նպատակով երաշխավորվել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մշակած ծրագրերը և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը՝ իբրև վերապատրաստող կազմակերպություն: Կից՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կիրարկումն ապահովող ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 29-ի «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի կողմից ներկայացված մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման կրթական ծրագիրը և դրա ուսումնաթեմատիկ պլանը երաշխավորելու մասին» թիվ 1387-Ա/2 և 2022 թվականի մայիսի 31-ի ««Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը որպես մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ տրամադրող կրթական ծրագրով դասընթաց իրականացնող կազմակերպություն երաշխավորելու մասին» թիվ 1039-Ա/2 հրամանները։
    12:56
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շիրակի մարզում հուլիսին 240 երեխա է լույս աշխարհ եկել
    Շիրակի մարզում հուլիս ամսին 240 երեխա է լույս աշխարհ եկել։ 124 տղա և 116 աղջիկ է ծնվել, ծնունդներից 3-ը զույգ են եղել։ Հուլիսին մարզում մեկ եռյակ ծնվել։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
    12:50
    01.08.22
    Ավելին
  • Միջազգային
    ՉԺՀ-ն, ենթադրաբար, Սինցզյանում ընդլանում Է օբյեկտները միջուկային փորձարկումների համար
    Չինաստանը, ենթադրաբար, ընդլայնում Է իր օբյեկտները Սինցյզյան Ույղուրական Ինքնավար Շրջանում (ՍՈՒԻՄ) միջուկային փորձարկումներ կատարելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստսի 1-ին այդ մասին հաղորդել Է Nikkei թերթը: Փորձագետների հետ համատեղ հրատարակությունը կատարել Է Կաշգարյան հարթավայրի հարավ - արեւելքում Լոբնոր ցամաքած լճից 450 կիլոմետր հեռավորության շրջանում արբանյակային լուսանկարների վերլուծություն: Դատելով ըստ բերված լուսանկարների՝ Չինաստանը, մասնավորապես, թունել Է փորում լեռան լանջին: Աշխատանքների բնույթը վկայում Է, որ դրանք կատարվում են հորիզոնական ուղղությամբ: Այդ նույն վայրում կառուցված են Էլեկտրահաղորդման գծեր, կառույց պայթուցիկ նյութերի հնարավոր պահման համար եւ զինափորձարանի հրամանատարական կենտրոն: Փորձագետները պնդում են, որ զինափորձարանը հանգամանորեն հսկվում Է զինվորակաների կողմից: Ենթադրվում Է, որ նոր թունելի կառուցման նախապատրաստումն սկսվել Է տակավին 2020 թվականի աշնանը: Nikkei-ը նաեւ նշում Է, որ, դատելով ըստ գնումների մասին փաստաթղթերի, ՍՈՒԻՄ-ում , որտեղ ատոմակայան չկա, վերջին տարիներին աճել Է ատոմային արդյունաբերության հետ կապված սարքավորանքների, պաշտպանական զգեստների եւ դոզիմետերի պետական պատվերների քանակը: Չինաստանը Լոբնոր լճի շրջանում ընդհանուր առմամբ կատարել Է հինգ ստորգետնյա միջուկային փորձարկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    12:43
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տեսանյութեր
    Զանգվածային ծեծկռտուք` Բաթումիի ռեստորաններից մեկում. պատճառը հայտնի է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Parvana TV-ն հայտնում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել հուլիսի 30-ին Բաթումիի ռեստորաններից մեկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի փաստով։ Վրաստանում շաբաթ սգո օր է հայտարարվել այն բանից հետո, երբ Գուդաուրիում ընկած պարապլաներայիններին օգնելու փորձ կատարած փրկարարական ուղղաթիռը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Այս ամենով պայմանավորված՝ երիտասարդների երկու խումբ նախապես պայմանավորվել է, որ երաժշտությունը չեն միացնելու: Սակայն նրանցից մեկը ալկոհոլ օգտագործելուց հետո, այնուամենայնիվ, դրժել է խոստումը։ Դրա հետևանքով այցելուների միջև տեղի է ունեցել վիճահարություն, որը վերաճել է ծեծկռտուքի։ Նախաքննությունը շարունակվում է «խուլիգանություն» հոդվածով։
    12:36
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոնալդուն մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռայո Վալյեկանո» խաղին
    Միջմրցաշրջանային հերթական ստուգողական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի՝ 1-1 է խաղացել «Ռայո Վալյեկանոյի» հետ։ Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս ընթացքում առաջին անգամ է խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, բայց չի կարողացել գոլի հեղինակ դառնալ։ Պորտուգալացին դաշտ էր դուրս եկել թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել է ընդմիջմանը։ Նրա փոխարեն դաշտ դուրս եկած Դիալոն երկու րոպե անց գրավել է մրցակցի դարպասը, 57-րդ րոպեին Գարսիան հավասարեցրել է հաշիվը։ Ռոնալդուն բաց էր թողել թիմի նախորդ 5 ընկերական խաղերը։
    12:26
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայ ըմբիշը 40 վայրկյանում աշխարհի առաջնությունում մեդալ նվաճեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    այաստանի ազատ ոճի ըմբիշ Արմեն Հարությունյանը (45 կգ) նվաճել է աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության բրոնզե մեդալը։ Տեղեկությունը հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը հաղթել է իրանցի Սալեհ Նավարիին: Հատկանշական է, որ «բրոնզե» մրցավեճում Արմանը հաղթել է 40 վայրկյանում։ Որակավորման փուլում Հարությունյանը հաղթել է ղրղզստանցի ըմբիշին (13:7), սակայն հետո զիջել է ամերիկացի Դոմինիկ Մայքլ Մունարետոյին, որն էլ հաղթող է դարձել: Սփոփիչ գոտեմարտում Հարությունյանը հաղթել է հնդիկ մարզիկին (8:7): Հռոմում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը: Վճռորոշ գոտեմարտում նա պարտության է մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեր Ժոլդասբային (9:2):
    12:19
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տեսանյութեր
    Հրաձգություն՝ Օռլանդոյում. կան վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Առնվազն 7 մարդ հրազենային վիրավորում է ստացել կիրակի գիշերը Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, գրում է CNN-ը: Օռլանդոյի ոստիկանապետ Էրիկ Դ. Սմիթը ասել է, որ հրաձգությունը սկսվել է գիշերը ժամը 2-ի սահմաններում, երբ մեծ ծեծկռտուք է եղել: Անհայտ անձը հանել է ատրճանակը և կրակել ամբոխի ուղղությամբ՝ վիրավորելով յոթ մարդու: Բոլոր յոթ տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, որտեղ նրանց վիճակը գնահատվել է կայուն:
    12:12
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանական իշխանության հայաստանյան ներկայացուցչությունը, ի դեմս դրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի, շարունակում է կառավարել Հայաստանը. Բաբայան
    Այլևս փաստ է, որ հայկական երկու Հանրապետություններ քաղաքացիների մուտք գործելու իրավունքը որոշվում է Ադրբեջանում, այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։ «Քիչ առաջ տեղեկացա, որ՝ 1) «Պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանը։ Նրա մուտքը Հայրենիք արգելված է, և այժմ պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի տրանզիտային հատվածում։ 2) Արգելվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետություն: Մենք այսպիսի Հայաստան հաստատ չենք երազել... Ադրբեջանական իշխանության հայաստանյան ներկայացուցչությունը, ի դեմս դրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի, շարունակում է կառավարել Հայաստանը», - Facebook-ում գրել է Բաբայանը։
    12:12
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Իրավիճակը՝ Սերբիայի և Կոսովոյի սահմանին, ի՞նչ է կատարվել գիշերը
    Սահմանային լարվածության ֆոնին Կոսովոյի կառավարությունը մեկ ամսով հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքը: Երեկ հայտնել էինք, որ սրվել է իրավիճակը Սերբիայի և Կոսովոյի սահմանին: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ սահմանին հնչում էին կրակոցներ, իսկ երկու երկրների զինված ուժերը բերվել էին մարտական պատրաստվածության բարձր աստիճանի: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը շնորհակալություն է8 հայտնել ՌԴ ԱԳՆ-ին՝ Կոսովոյի հետ կապված իրավիճակում աջակցության համար: Նա նաև խնդրել էր միջազգային հանրությանը ազդել Կոսովոյի իշխանությունների վրա։ Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերը հայտարարել էին, որ պատրաստ են միջամտել, եթե «երկրի կայունությունը վտանգվի»: Լարվածության սրման պատճառ էր դարձել Կոսովոյի կառավարության որոշումը, որով օգոստոսի 1-ից երկրում արգելվում էր սերբական փաստաթղթերի կիրառումը: Ի նշան բողոքի՝ Կոսովոյում գտնվող սերբերը բարիկադներ էին կառուցել երկրի հյուսիսում գտնվող մի քանի շրջաններում: Վուչիչը հայտնել էր, որ Կոսովոյի ոստիկանությունը ծրագրում է կեսգիշերին օպերացիա իրականացնել ինքնահռչակ հանրապետության հյուսիսային հատվածում բնակվող սերբերի դեմ։ «Կարծում եմ, որ մենք երբեք չենք եղել ավելի դժվար ու ծանր վիճակում, քան այսօր։ Ինչու ես սա ասացի. Պրիշտինայի ռեժիմը փորձում է օգտագործել աշխարհում տիրող տրամադրությունները՝ ներկայանալով որպես զոհ»,- ասել էր Վուչիչը։ Սերբիայի ղեկավարը նաև ասել է8, որ Բելգրադը կփորձի ամեն գնով պահպանել խաղաղությունը։ Բայց եթե Կոսովոյի իշխանությունները սկսեն ծաղրել Սերբիայի քաղաքացիներին, նրանք անմիջապես պատասխան կստանան, ասել էր Վուչիչը։
    12:06
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խանջյան փողոցում վրաերթի հետևանքով մահացել է 46-ամյա Ահմադ Ասկարին
    Տոյոտա մակնիշի մեքենայի վարորդը hուլիսի 31-ին ժամը 00:40-ին Երևանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 46 և 30 տարեկան երկու տղամարդու: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ոստիկանությունից, վրաերթի ենթարկված 46-ամյա Ահմադ Ասկարին մահացել է, իսկ 30-ամյա Սեդիղեհ Մորադպուրին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
    12:01
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի հավաքականը 7-րդն է թիմային հաշվարկում
    Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 7-րդ տեղն է գրավել Հռոմում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում: Մեր թիմը հավաքել է 58 միավոր: Հավաքականին միավորներ են բերել 45 կգ քաշային Արման Հարությունյանը (15), 48 կգ քաշային Հայկո Գասպարյանը (8), 51 կգ քաշային Նարեկ Հակոբյանը (2), 55 կգ քաշային Արեն Սերոբյանը (2), 71 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը (15), 80 կգ քաշային Պապին Հունանյանը (6) և 92 կգ քաշային Վարուժան Հովհաննիսյանը (10): Թիմային հաշվարկում հաղթող է դարձել ԱՄՆ-ի հավաքականը, որը վաստակել է 190 միավոր:
    12:00
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքերի կողմից Նիկոլի առջև կա նախապայման՝ ջարդել հայ ժողովրդի դիմադրությունը. Իշխան Սաղաթելյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է մի խումբ ՀՅԴ-ականների՝ Հայաստան մուտքն արգելելուն։ «Պոպուլիստ մարդասպանը ձգտում է վերածվել բռնապետի: Չունենալով իշխանություն (խնդրում եմ պաշտոնը չխառնել իշխանության հետ), ինչպես նաև լեգիտիմություն, Նիկոլը ձգտում է անցնել ավտորիտար ռեժիմի: Դա պատմության փորձն է. աշխարհի բոլոր պուպուլիստներն ինչ֊որ պահի վերածվում են բռնապետի, քանի որ այլևս ստով և կեղծիքով պաշտոնը պահել չեն կարողանում: Եվ ահա՝ խայտառակ հետապնդումներ, քաղբանտարկյալներ, նորանոր շինծու քրեական գործեր, կամակատար դատարաններ, ստրկամիտ իրավապահ համակարգ: Երեկ դավաճանի անմիջական հրահանգով ՀՅԴ Հոլանդիայի երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը արգելվեց հայրենիք: Ակնհայտ է՝ Նիկոլը կատարում է թուրքերի նախապայմանները՝ փակելով 23-ամյա դաշակցական հայուհու մուտքը հայրենիք և հայտարարելով անցանկալի անձ, փոխարենը նա հայրենիքի դռները լայն բացել է թշնամու առջև: Հիմա հարց իրավապահ մարմիններին՝ կարո՞ղ եք Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած թուրքերին հայտարարել անցանկալի և դուրս վռնդել մեր երկրից՝ չեք կարող։ Նույնիսկ եթե ցանկություն և համարձակություն ունենաք՝ չեք կարող, Նիկոլը չի թողնի, իր առջև թուրքերի կողմից կա նախապայման՝ ջարդել հայ ժողովրդի դիմադրությունը, ազգային կորիզը, որ էլ երբեք ոտքի չկանգնենք: Նիկոլը կատարում է թուրքերի նախապայմանները, դուք՝ նիկոլի ապօրինի հրահանգները: Դուք, պահելով Նիկոլի իշխանությունը, օգնում եք, որ նա իրականացնի իր երազանքը՝ հայաթափի Արցախը, թրքացնի Հայաստանը, երկրում հաստատի բռնապետություն: Բայց միշտ հիշեք՝ պոպուլիստներն աշխարհի և ոչ մի երկրում երկար կյանք չունեն: Հայաստանը բացառություն չէ», - հայտարարել է ընդդիմադիր քաղաքական գործիչը։
    11:57
    01.08.22
    Ավելին