Լրահոս
2022-08-01
-
ԱռողջապահականՀայաստանում ամբողջական պատվաստվել է 1 մլն 18 հազար 858 քաղաքացիՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը: Նշվում է, որ մինչ այժմ պատվաստում է ստացել 2 միլիոն 229 հազար 502 քաղաքացի: Նրանցից առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 142 հազար 105-ը, ամբողջական պատվաստվել է 1 միլիոն 018 հազար 858-ը, իսկ խթանիչ (բուստեր) դեղաչափն ստացել է 63 677 քաղաքացի:Ավելին11:0601.08.22 -
ՏարածաշրջանՀացահատիկով բեռնված առաջին նավն ուկրաինական նավահանգստից դուրս կգա Մոսկվայի ժամանակով 8:30-ինՀացահատիկով բեռնված առաջին նավն ուկրաինական նավահանգստից կմեկնի Մոսկվայի ժամանակով 8:30-ին։ Այս մասին երկուշաբթի՝ օգոստոսի 1-ին, հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Սիերա Լեոնեի դրոշով Razoni նավը, որը բեռնված է եգիպտացորենով, կլքի Օդեսայի նավահանգիստը տեղական ժամանակով ժամը 08:30-ին (հավասարազոր է Մոսկվայի ժամանակին) և կմեկնի Լիբանան», – ասվում է նախարարության թվիթերյան էջում: Հուլիսի 29-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ուկրաինայից հացահատիկի արտահանման կազմակերպման տեխնիկական աշխատանքների ավարտի մասին։ Մինչ այդ՝ հուլիսի 22-ին, Ստամբուլում հուշագիր էր ստորագրվել համաշխարհային շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի մատակարարման դյուրացման մասին։ Փաստաթղթերի փաթեթը, որը, ի թիվս այլ բաների, ներառում է ՄԱԿ-ի մասնակցությունն արտահանման սահմանափակումների վերացմանը, ստորագրել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Միաժամանակ ուկրաինական պատվիրակությունը համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ հացահատիկի արտահանման վերաբերյալ։ Դրա գործողության ժամկետը 120 օր է՝ երկարաձգման հնարավորությամբ։ Վերջին ամիսներին Ուկրաինայից հացահատիկի արտահանման թեման ակտիվորեն քննարկվում է աշխարհի պարենային շուկաներում վատթարացող իրավիճակի ֆոնին։ Հունիսի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել էր, որ Ռուսաստանը չի խոչընդոտում ուկրաինական հացահատիկի արտահանմանը և որպես մատակարարման խափանման պատճառ նշել նավահանգիստների ականապատումն ուկրաինական կողմից:Ավելին11:0001.08.22 -
ՏնտեսականՏնտեսության առեղծվածը. պարզվում է՝ արդյունաբերության մեջ բում է եղել168․am-ը գրում է․ Հայաստանի տնտեսության առեղծվածային աճերը շարունակվում են։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, տնտեսական ակտիվության երկնիշ աճ ունենք։ Տարվա առաջին կեսի արդյունքներով, այն հասել է 11,8 տոկոսի։ Աճը բարձր է, բայց աճի կառուցվածքն այն չէ։ Երկնիշ աճել են առևտուրն ու ծառայությունները։ Թե ինչի՞ հաշվին են այդ աճերը, վաղուց հայտնի է. դրսից թելադրված պահանջարկն է ավելացել, ինչն էլ հանգեցրել է առևտրի և ծառայությունների այդպիսի աճերի։ Աճի մեջ մեծ է տրանսֆերտների ազդեցությունը, որը, սակայն, քիչ կապ ունի մեր քաղաքացիների եկամուտների հետ։ Գների կտրուկ բարձրացման ու եկամուտների անհամաչափ ավելացման հետևանքով, նրանց շրջանում վճարունակ պահանջարկը նույնիսկ կրճատվել է։ Բայց դա չի խանգարել, որ ունենանք ծառայությունների, առևտրի բարձր աճեր՝ կապված հիմնականում ռուս-ուկրաինական հակամարտության, կիրառվող պատժամիջոցների ու դրա արդյունքում ձևավորված լրացուցիչ պահանջարկի հետ։ Առևտրի ու ծառյությունների վրա իր դերն է ունեցել նաև զբոսաշրջությունը։ Նախորդ 2 տարիների պասիվ շրջանից հետո, ոլորտում որոշակի ակտիվություն կա, չնայած զբոսաշրջային հոսքերը դեռևս հեռու են նախկին մակարդակներին հասցնելուց։ Բայց դա էլ բավական է, որպեսզի նպաստի առևտրի և ծառայությունների որոշակի ակտիվությանը։ Առևտրի ոլորտում, տարվա առաջին կեսի արդյունքներով, շրջանառությունն աճել է 10,7 տոկոսով։ Թեև մանրածախ հատվածում, որն առնչվում է հասարակությանը, այդ ակտիվությունը շատ ցածր է։ Մինչև վերջերս հազիվ 1-2 տոկոսի սահմաններում էր։ Կիսամյակի արդյունքները դեռ չեն հրապարակվել, բայց հազիվ թե էական փոփոխություններ լինեն։ Սա էլ վկայում է հասարակության սոցիալական վիճակի վրա տնտեսական աճի ազդեցության մասին։ Տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա մեծ է նաև արտաքին առևտրի ազդեցությունը։ Արտաքին առևտրի աճի տեմպը նույնիսկ գերազանցում է ներքինին։ Հրապարակված տվյալներով՝ այն կազմել է 44 տոկոս։ Ավելի ակտիվ է եղել ներմուծումը, քան արտահանումը։ Արտահանումը 6 ամսում ավելացել է՝ 36,3, ներմուծումը՝ 48,7 տոկոսով։ Այլ գործոնների թվում, սրանում առկա է նաև դոլարի թուլացման ազդեցությունը։ Այս ցուցանիշները վկայում են, որ մեր արտաքին առևտրի հաշվեկշիռը վատացել է։ Ներմուծումը շատ ավելի մեծ տեմպերով է ավելացել, քան արտահանումը։ Ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման աճի մեջ կա վերարտահանման որոշակի բաղադրիչ, երբ ռուսական շուկայի իրավիճակով պայմանավորված՝ դրսից ապրանքներ են ներմուծվում Հայաստան, իսկ հետո վերարտահանում են ռուսական շուկա։ Ասենք՝ արտասահմանյան ավտոմեքենաները, որոնց պահանջարկը Ռուսաստանում ավելացել է՝ կիրառվող տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների պատճառով։ Բայց խոսքը միայն մեքենաների մասին չէ։ Վերարտահանումը արտաքին առևտրի հաշվեկշռում ավելացել է, և զարմանալի չէ, որ ներմուծման ու արտահանման այս աճերը տեղի են ունեցել մեր տնտեսության արտահանելի հատվածի ոչ բարձր աճերի պայմաններում։ Մինչև վերջերս արդյունաբերության աճն ընդամենը 2,7 տոկոս էր։ Բայց հունիսին, պարզվում է, արդյունաբերության մեջ բում է տեղի ունեցել. նախորդ ամսվա համեմատ՝ 17, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 19 տոկոս աճ է գրանցվել։ Ինչի՞ հաշվին է դա եղել, հասկանալի չէ։ Այդ մեկ ամսվա ընթացքում Հայաստանում կարծես ո՛չ նոր գործարաններ են բացվել, և ո՛չ էլ նոր արտադրական հզորություններ են գործարկվել։ Բայց ոլորտում այսպիսի թռիչք է գրանցվել։ Չնայած անգամ այդ պարագայում, տարվա առաջին կեսի տվյալներով, արդյունաբերության աճը 6 տոկոսի չի հասել. կազմել է 5,8 տոկոս։ Դեռ լավ է, որ արդյունաբերության մեջ այս աճն էլ կա։ Գյուղատնտեսությունը շարունակել է իր հետընթաց «հաղթարշավը»։ Առաջին եռամսյակում ունեինք 3,4 տոկոս անկում, կիսամյակի արդյունքներով՝ անկումը հասել է 5,5 տոկոսի։ Չորս տարվա ընթացքում այդպես էլ կառավարությունը չկարողացավ ոլորտը դուրս բերել այդ վիճակից։ Չնայած այս ընթացքում բավական մեծ միջոցներ են հատկացրել պետական բյուջեից գյուղատնտեսության տարբեր ծրագրեր ու վարկային պրոդուկտներ սուբսիդավորելու համար։ Այդքանից հետո, արդյունքներն ահա այսպիսին են։ Բոլորովին չպետք է զարմանալ, որ էկոնոմիկայի նախարարը, ով պատասխանատու է՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ՝ գյուղատնտեսության համար, տնտեսական ակտիվության հունիսյան առեղծվածային աճերին անդրադառնալիս, հիացել է միայն արդյունաբերության ցուցանիշով։ «Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը` հունիսին արագանալով մինչև տնտեսական ակտիվության 118,5 տոկոս ցուցանիշի։ Ամենաուրախալին արդյունաբերության 119 տոկոս ցուցանիշն է, որը, հանքարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին, նշանակում է մշակող արդյունաբերության զգալի աճ»,- իր ֆեյսբուքյան գրառմամբ շտապել էր այս ուրախ լուրը հայտնել էկոնոմիկայի նախարարը։ Բայց մոռացել էր, որ իր ղեկավարած նախարարության կազմի մեջ է մտնում նաև գյուղատնտեսությունը, և նախարարությունը պատասխանատու է այն ամենի համար, ինչ վերջին տարիներին տեղի է ունենում տնտեսության այս կարևոր ճյուղում։ Մինչ գյուղոլորտի արտադրության ծավալները կրճատվում են՝ դա ուղեկցվում է չափազանց բարձր գնաճով։ Գյուղմթերքների գները վերջին 2 տարիներին շատ կտրուկ են աճել։ Դա պայմանավորվել է մի կողմից՝ արտադրության ծավալների կրճատմամբ, մյուս կողմից՝ արտահանման անվերահսկելիությամբ։ Գյուղմթերքի արտահանումը վատ չէ, որ ավելացել է, բայց արտահանելուց առաջ պետք է մտածել նախ արտադրելու և ներքին շուկայի պահանջարկը բավարարելու մասին։ Ոչ մի խելքը գլխին երկիր, առանց ներքին պահանջարկը բավարարելու, չի արտահանում պարենային եղած սահմանափակ ռեսուրսը ու ներքին սպառողին թողնում գների այսպիսի մրցավազքի մեջ։ Բայց մեր պարագայում այդպես է։Ավելին10:5301.08.22 -
ՀասարակականՎթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 1-ին, ժամը 03։01-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Քարի տակ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 118-րդ կմ-ին «Mercedes-Benz C 180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ճամփեզրի ջրահեռացման առվի մեջ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Տ․ Ո․-ն (ծնված 1984 թ.) հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը, այնուհետև ուղղել են ավտոմեքենան:Ավելին10:5301.08.22 -
ՔաղաքականԱլժիրը պատրաստ է միանալ ԲՐԻԿՍ-ինԱլժիրը պատրաստ է միանալ ԲՐԻԿՍ-ին: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Աբդելմաջիդ Թեբունը, փոխանցում է Al Mayadeen հեռուստակայանը: «Ալժիրն ունի ԲՐԻԿՍ-ին միանալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Ալժիրը խորապես հետաքրքրված է այդ կազմակերպությանը միանալով»,-նշել է Թեբունը: Այժմ տնտեսական կազմակերպության մեջ մտնում են Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Հուլիսին Ռուսաստանում Նիգերիայի դեսպան Աբդուլահի Շեհուն RIA Novosti-ին տված հարցազրույցում պատմել էր մոտ ապագայում այս ֆորումին անդամակցելու հայտ ներկայացնելու երկրի պատրաստակամության մասին։ Չինաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարցերի դեպարտամենտի ղեկավար Լի Քեսինն ավելի վաղ հայտնել էր, որ «ԲՐԻԿՍ-ի դռները թակում են» նաև Ինդոնեզիան, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Արգենտինան։Ավելին10:4601.08.22 -
ՔաղաքականՀալածանքը շարունակվում է. նոր թիրախը ՀՅԴ երիտասարդականն է. ՀՅԴՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կետրոնական Կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան արգելելու վերաբերյալ՝ նշելով, որ հալածանքը շարունակվում է, նոր թիրախը՝ ՀՅԴ Երիտասարդականն է։ «Հերթը հասավ երիտասարդականին… ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտքն արգելելուց երկու շաբաթ հետո, այս անգամ, դարձյալ առանց բացատրության, ժամեր Երևանի օդանավակայանում պահելուց հետո արգելվել է ՀՅԴ Հոլանդիայի Գարեգին Նժդեհ երիտասարդական Միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան, ով, ինչպես բազմաթիվ անգամներ, այս անգամ էլ հայրենիքն էր մեկնում ազգային պարտականությամբ։ Նա Սյունիքում պետք է մասնակցեր ՀՅԴ երիտասարդական միությունների կողմից կազմակերպվող բանակումներին, որոնք ազգային դաստիարակության հարազատ միջավայրեր են նոր սերունդին համար: Ապազգային իշխանությունների ազգադավ այս վարքագիծը մերժում ենք և պահանջում Ազգային Անվտանգության ծառայությունից տեր մնալ իրենց կոչումին և դադարել մասնակից դառնալու նման անհիմն ու ազգը պառակտող որոշումներին, որոնց պատասխանը պետք է անպայման տրվի։ Հայտնում ենք, որ փաշինյանական ապազգային բռնատիրական կլանը խաբկանքը չպետք է ունենա, որ նման սին ու փոքրոգի իբրև թէ ճնշամիջոցներով ու արգելքներով կարող է դաշնակցական երիտասարդության պայքարի ոգին կոտրել: Ընդհակառակն, Դաշնակցության շարքերն ու երիտասարդական մեր միավորները առավել մեծ թափով պիտի շարունակեն փտած այս վարչախումբը հեռացնելու պայքարը, ի խնդիր ժողովրդավար, զարգացած, արդիական, իրավական պետութեան վերակառուցման»։Ավելին10:4601.08.22 -
ՀասարակականՓրկարարներն ավտոմեքենայի վրայից և ճանապարհից հեռացրել են ծառի ճյուղերըՀուլիսի 31-ին, ժամը 22։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունի փողոցի թիվ 7 շենքի դիմաց ծառի ճյուղը կոտրվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ե․ Քոչար փողոցի թիվ 7 շենքի բակում ծառի ճյուղը շրջվել է ինտերնետ կապի լարերի վրա։ Փրկարարները լարերի վրայից հեռացրել են ճյուղը։ *** Հուլիսի 31-ին, ժամը 20։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանեսովի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 3 շենքի մոտակայքում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, վնասել սյուն և էլեկտրական լարեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառի ճյուղերն ընկել են «Honda Fit» մակնիշի ավտոմեքենայի վրա: Փրկարարներն ավտոմեքենայի վրայից և ճանապարհից հեռացրել են ծառի ճյուղերը: *** Հուլիսի 31-ին, ժամը 20։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ծառը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները կտրել և երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը:Ավելին10:3901.08.22 -
ՍպորտԱնգլիայի կանանց հավաքականը առաջին անգամ դարձել է ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնՖուտբոլի կանանց Անգլիայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ տնային Եվրո-ի եզրափակիչ խաղում հաղթելով Գերմանիայի թիմին: Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով լրացուցիչ ժամանակից հետո: Ավելի վաղ Անգլիայի կանանց հավաքականը երկու անգամ դուրս էր եկել Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ (1984 եւ 2009 թվականներին): Գերմանացիները մրցաշարում հաղթել են 8 անգամ, ավելի հաճախ, քան որևէ այլ թիմ, ւ երբեք չեն պարտվել եզրափակիչներում:Ավելին10:3201.08.22 -
Արտաքին քաղաքականությունԵՄ-ի միջնորդությամբ Սերբիայի և Կոսովոյի երկխոսությունը թույլ կտա վերացնել լարվածությունը. ԲորելԵվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն օգոստոսի 1-ին հայտարարել Է, որ ԵՄ-ի միջնորդությամբ Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ երկխոսությունը թույլ կտա վերացնել լրավածությունը տարածաշրջանում եւ թուլ չտալ հետագա Էսկալացիա: «Մենք ողջունում ենք Կոսովոյի որոշումը (սերբական փաստաթղթերի արգելքի) սահմանման ընթացակարգը սեպտեմբերի 1-ին հետաձգելու որոշումը եւ ակնկալում ենք, որ բոլոր ուղեփակոցներն անմիջապես կվերացվեն,- գրել Է Բորելը Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բաց հարցերը պետք Է լուծվեն ԵՄ-ի միջնորդությամբ երխոսության շրջանակներում եւ նպատակաուղղվեն Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունների համակողմանի նորմալացմանը, ինչն անհրաժեշտ Է ԵՄ-ին նրանց ինտեգրացման համար»: Կիրակի երեկոյան Կոսովոյում եւ Մետոքիայում իրադրությունը կտրուկ սրվել Է այն բանից հետո, երբ չճանաչված կազմավորման ոստիկանությունը փակել Է հսկիչ անցակետերը Սերբիայի հետ վարչական գծում: Ի պատասխան Կոսովոյի հյուսիսային մասի սերբերը դուրս են եկել ցույցերի եւ փակել հիմնական մայրուղիները: Երկրամասի հյուսիսի մի շարք քաղաքներում հնչել են շչակներ: Իբար գետի կամրջի մոտ, որը միացնում Է Կոսովսկա Միտրովիցայի հյուսիսը եւ հարավը, կենտրոնացվել են ոստիկաններ եւ Կոսովոյի անվտանգության միջազգային ուժերի ծառայողներ, որոնք գործում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո: Միջազգային ուժերի ջանքերի արդյունքում Պրիշտինան որոշել Է սերբական փաստաթղթերի արգելքի սահմանման ընթացակարգը հետաձգել մինչեւ սեպտեմբերի 1-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին10:2601.08.22 -
ՀասարակականՀրդեհ՝ Գյումրիում. այրվել է երկաթուղու պահեստների տանիքըՕգոստոսի 1-ին, ժամը 03։52-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի երկաթգծի կայարանում գտնվող պահեստային շինության տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին և քաղաքապետարանին պատկանող «Կայարանամերձ» հրապարակում գտնվող օժանդակ շինությունների տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:17-ին, մարվել՝ 07:03-ին: Այրվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող պահեստների տանիքը (մոտ 30 քմ), քաղաքապետարանին պատկանող շինության տանիքից մոտ 15 քմ, ոչ բնակելի տնակի ինքնաշեն հատվածը (մոտ 70 քմ) և տնակից մոտ 10 քմ։Ավելին10:2501.08.22 -
ՀասարակականՎթար՝ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին. կա տուժածՕգոստոսի 1-ին, ժամը 01։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz E 240» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Ս․, ծնված 1995 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ վարորդն արգելափակվել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տեղի ուժերի հետ համատեղ ավտոմեքենայից դուրս բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ։Ավելին10:2301.08.22 -
ՀայաստանԵրևանում, Արարատում և Կոտայքում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Ռուբինյանց փ. 5/14, 27/107 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 27/15, Գերցենի փ. 25 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կ․ Ուլնեցու փող․ 58/20 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 49/4, 49/11, 49/12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 68 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 60 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10։30-14։00 Գետազատ գյուղ մասնակի, 10։30-16։00 Արևշատ գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:2001.08.22 -
ՔաղաքականՔՊ-ականն ընկերոջը տնօրենի ԺՊ, եղբորը փոխտնօրեն է նշանակել«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգակին ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ատգամավոր Դավիթ Դանիելյանը խորհրդարանական աշխատանքից զատ, պարզվում է, նաև «հարցեր լուծելով» է զբաղված։ Նա վերջերս, ի դեպ, հաճախ է հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Նախ «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության Կապանի խորհուրդն էր ցանկանում ըստ իր ճաշակի, շրջապատի ձևավորել ու նապագահել այն, ապա Կապանի բժշկական կենտրոն իր վերահսկողության տակ առավ` հասնելով նրան, որ իր մտերիմը ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատար նշանակվեց։ Ազդեցությունը տարածելու անսանձ ցանկության ունեցող նկարիչ պատգամավորը, պարզվում է, նկարչի վրձնահարվածով ու իշխանականի վարպետությամբ իրենով է արել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Ըստ «ArmLur.am»-ի ունեցած տեղեկությունների` հենց նրա անմիջական ջանքերով ՊՈԱԿ-ի պաշտոնակատար է նշանակվել իր բանակային ընկերը` Արմեն Հովհաննիսյանը, ապա եղբորը` Հայկ Դանիելյանին է տեղավորել նույն ՊՈԱԿ -ում` որպես փոխտնօրեն։ Այդքանը քիչ է` Հովհաննիսյանի ձեռամբ, բայց իր ակտիվ ներգործությամբ՝ երկուստեք կադրային ջարդ են սկսել ընդդիմության հանրահավաքների մասնակցած աշխատակիցների նկատմամբ։ Նախկին փոխտնօրենն օրինակ, ում պաշտոն այժմ Դանիելյանի եղբայրն է զբաղեցնում, աշխատանքից ազատվել է ընդդիմության ցույցերի ժամանակ ծառայողական ավտոմեքենայով երևալու ու ցույցին մասնակցելու համար։ Նույն պատճառաբանությամբ աշխատանքից ազատվել են նաև ՊՈԱԿ-ի հաշվապահական բաժնի աշխատակիցները։ Պատգամավոր Դավիթ Դանիլեյանը, որ վերոնշյալ ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդականն է, ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ խորհուրդները տալու փոխարեն՝ կադրային ջարդ է իրականացրել նաև նույն ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղում։ Ազատված պաշտոններում, խաղի կանոնների համաձայն, բանակային ընկերները սեփական շրջապատի մարդականց են տեղավորում։ Մեր աղբյուրը հատնեց, որ ոչ միայն ՔՊ-ական Դանիելյանն է այստեղ իր իր եղբորն աշխատանքի տեղավորել, այլ նաև Արմեն Հովհաննիսյանը․ վերջինիս քույրն ու քրոջ ամուսինը նույնպես նույն ՊՈԱԿ-ի աշխատակիցներ են։ Օրենսդիր մարմնից աննկատ կերպով դեպի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կուլիսներում հայտնված Դանիելյանին մեր հարցերը, բնականաբար, վրդովվեցին, բայց նրան հորդորեցինք կառուցողականության դաշտ վերդառնալ ու պատասխանել, թե ինչպե՞ս է ստացվել, որ նախկին իշխանություններին «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով առաջնորդվելու մեջ մեղադրող «հեղափոխական» իշխանությունն այժմ նույն ձեռագրով է աշխատում։ «Եղբայրս նախքան ՊՈԱԿ-ի փոխտնօրեն նշանակվելը ճանապարհ է անցել, նոր հայտվել ադտեղ։ Նա այդ նույն ՊՈԱԿ-ի անվտանգությունն ապահովող աշխատողներից է եղել, ապա հասել է մինչև մարզային ծառայության պետի տեղակալ, ապա խորհրդական և հետո նոր նշանակվել է ՊՈԱԿ-ի փոխտնօրեն: Ինչ վերաբերում է Արմեն Հովհաննիսյանին, ապա ես նրա փոխարեն չեմ կարող պատասխանել։ Միայն կարող եմ նշել, որ իմ տեղեկություններով՝ նրա քույրն ու փեսան ավելի վաղ (մոտ 9 տարի արդեն), աշխատում են այդ ՊՈԱԿ-ում, քան Հովհաննիսյանը»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց նա։ Մեր դիտարկամանը, թե, այնուամենայիվ, այս ամենն իշխանությունը սեփական հարմարավետությանը ծառայության պարզ օրինակ է, ու ՊՈԱԿ-ի աշխատակիցները, փաստորեն, ընդդիմադիր հայացքենրի համար են առանց աշխատանքի մնացել, Դանիելյանմ ընդհանրական պատասխան տվեց․ «Հայաստանում այսօր քաղաքական ենթատեքստից բխող ազատումներ չեն լինում․ բոլորն էլ իրենց սեփական դիմումի համաձայն են հեռանում»։ Իր պատասխաններով, փաստորեն, Դանիելյանը հաստատեց, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իրենով է արել, ինքն է որոշում՝ ով նշանակվի, ով ազատվի»։Ավելին10:1501.08.22 -
ՔաղաքականԱյսքան ճղճիմ, վախեցած ու անհայրենիք․ Լիլիթ ԳալստյանԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․ «Այսքան ճղճիմ, այսքան վախեցած, այսքան չմարդ ու անհայրենիք․․․ Ոչ մի օր չի անցնում առանց վատ լուրի, մեր կյանքի յուրաքանչյուր օրն արդեն չորս տարի է մղձավանջի է վերածվել․ ծանր լուրերի սպասումից ու անհեռանկարայնությունից սեփական հողի վրա տնվորի սպասումով ենք ապրում, մաշվելով տեսակի պարտության գիտակցումից ու ամեն օր մեզ պարտադրվող նահանջներից ու քաոսից։ Աշխարհի քաղաքական սեղանի վրա արժեզրկված թղթադրամի վերածված մեր երկրում ոչնչացվեց ու արժեզրկվեց ամեն բան, պետական ինստիտուտներից մինչրև բարոյական և արժեքային համակարգեր։ Ներազգային ատելության ու անհանդուրժողականության այս քաղաքականությունը միայն ու միայն մեր թշնամիներին է հաճո։ Ու թիրախում բացահայտորեն Դաշնակցությունն է՝ ազգային կազմակերպված այն ուժը, որը 132 տարի գործել է «Ամեն բանից վեր Հայրենիք» համոզումով ու նվիրումով։ Քաղաքական ուժ, որը շարքային կուսակցություն չէ, այլ Սփյուռքը՝ մեր ազգային հարստությունը, տասնամյակներ շարունակ կենսունակ ու կազմակերպված դարձրած ուժ։ Դաշնակցությունն այսօր գիտակցված և մեթոդաբար քարկոծվում է։ Հայաստանի ծնկելը դեռ քիչ է․ Արցախի և Հայաստանի միջև օտարացումը քիչ է, Հայրենիքի ու պետականության աճուրդացումը քիչ է․ վերջնական ծրագրի արարներից մեկն էլ Սփյուռքի և Հայրենիքի միջև սեպ խրելն է։ Դժվար չէ պատկերացնել, թե ում է ձեռնտու Սփյուռքի օտարացումը, հայրենազրկումը։ Դժվար չէ պատկերացնել զուլալ աչքերով այդ աղջնակի՝ 23 ամյա հոլանդահայ Սյունե Աբրահամեանի հոգեվիճակը, ցավն ու վիրավորանքը, երբ Հայրնիքի դարպասները փակում են նրա առջև․․․Իսկ Սյունեն մենակ չէ․ այդպես մտածում եմ հազարներ։ Որևէ պատճառաբանություն խղճուկ է, խոցելի և դատապարտված։ Փակեցիք Հայենիքի օդային և ցամաքային սահմանները, բայց այս տեսակի համար, մեր տեսակի համար, դաշնակցական տեսակի համար Հայրենիքի ու Հայոց պետականության հետ կապը արյան, համոզումի, գենի ու հանձնառության կապ է։ Չի հասկանա ձեր փոքրիկ հոգին և ծույլ, և օտար, և օտարասեր, և հաճկատար ու աթոռամոլ․․․ մերը Երկիրն է, ուր սուրբ է ամեն քար։ Իսկ դուք շարունակեք չհաղթահարել ձեր վախերը, շարունակեք թաքնվել զրահապատ մեքենաների ապակիների հետևում, թիկնազորների թիկունքում․ շարունակեք երկրի բռնապետացումը։ Միևնույն է՝ ժամանակը ճեղքում է ամեն բան, ճեղքում է ու պատմության համար տալիս չջնջվող գնահատական։ Պատմության դատից թաքնվել չի լինի։ Այդ գնահատականն այսօր էլ է հնչում»։Ավելին10:1301.08.22 -
ՔաղաքականԱշխարհում միայն Ադրբեջանն ու Նիկոլի կառավարությունն ունեն հայերի սև ցուցակ. Քրիստինե ՎարդանյանԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի՝ Հայաստան մուտքի արգելքին. «Աշխարհում միայն Ադրբեջանն ու Նիկոլի կառավարությունը ունեն հայերի սև ցուցակ Տպավորություն է, որ նոյեմբերի 9-ի չհայտարարաված, բայց ստորագրված պայմաններից մեկն էլ այն է, որ Հայաստանը մարդու իրավունքների խախտումների քանակով պետք է գերազանցի Ադրբեջանին։ Երևի «կիրթ ու կառոցողական» գործընկերոջ հետ հանդիպումների ժամանակ երկու բռնապետերով նույնականացնում են հայերիս սև ցուցակները։ Իսկ իրականությունն այն է, որ մեր դեմ հայտարարված պատերազմը նոյեմբերի 9-ին չի ավարտվել ու կապ չունի մենք քանի անգամ ենք սպիտակ դրոշ բարձրացրել։ Ուրեմն չկա ընտրություն «խաղաղության և պատերազմի» միջև, իրական ընտրությունը հաստատ ոչնչացման կամ դիմադրության մեջ է»։Ավելին10:0801.08.22 -
ԻրավականԳործող իշխանությունները ձգտելու են կրկին կալանավորել Ավետիք Չալաբյանին. պաշտպանական թիմՀասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ. «Գործող իշխանությունները, հավատարիմ քաղաքական հետապնդման իրենց գործելակերպին, ձգտելու են կրկին կալանավորել Ավետիք Չալաբյանին։ Գործող իշխանությունները չհամակերպվելով, որ Ավետիք Չալաբյանը, ի հեճուկս իրենց ճնշումների, այսօր ազատության մեջ է՝ ցանկանում են հնարավոր բոլոր միջոցներով նորից ազատազրկել նրան։ Նշենք, որ ավելի վաղ Չալաբյանի վատթարացած առողջական վիճակով պայմանավորված երկու նախնական դատալսումներ հետաձգվել էին, սակայն օրվա իշխանությունները, ցանակնալով կրկին կալանավորել Չալաբյանին, շարունակում են համառորեն մեկ օրվա տարբերությամբ նոր դատալսումներ նշանակել, որպեսզի իրենց մտադրությունները կյանքի կոչեն։ Իշխանությունները թե´ Ավետիք Չալաբյանի, թե´ այլ քաղաքական բանտարկյալների գործերով բազմիցս ցույց են տվել, որ ընդունելով օրինականության հետ որևէ աղերս չունեցող որոշումներ, և կալանքն օգտագործելով որպես քաղաքական հաշվեհարդարի միջոց, այսպիսով իրենց քաղաքական հակառակորդներին պահում են անազատության մեջ և կալանավորելով ոչ թե անձին մեկուսացնելու, այլ նրա առողջությունը քայքայելու և ֆիզիկական վախճանը մոտեցնելու խնդիր են կատարում, դրա հրեշավոր օրինակներից էր ընդդիմադիր ակտիվիստ, մտավորական և սիրված ռեժիսոր Արմեն Գրիգորյանի ողբերգական վախճանը։ Տեղեկացնենք, որ գործող օրենսդրությամբ կալանքից ազատված անձը չի կարող կրկին կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին։ Նման պայմաններում, երբ Ավետիք Չալաբյանը կալանավայրից դուրս գալուց հետո վերականգնում է իր խարխլված առողջությունը, խոսել այնպիսի նոր էական հանգամանքների ի հայտ գալու մասին, որոնք կարող են կրկին կալանավորման հիմք հանդիսանալ, առնվազն՝ անմտություն է, իսկ հակառակի մասին ուղղակի վկայում է Չալաբյանի աղոջական վիճակը, որը կալանավորման ողջ ընթացքում և դրանից հետո շարունակ վատթարացել է, այս հանգամանքը ևս մեկ ծանրակշիռ փաստարկ է, որ նա չպետք է կրկին կալանավորվի։ Ավետիք Չալաբյանի պաշտպանական թիմը վճռական է դիմակայելու նրա նկատմամբ պատրաստվող նոր ապօրինություններին։ Սակայն հաշվի առնելով քրեական գործն ի սկզբանե օրինականության դաշտում չընթանալու հանգամանքը, ծայրահեղ կարևոր է նաև մեր երկրի գիտակից հանրության ներկայությամբ միասնական հակազդեցությունը գործող իշխանություններին՝ թույլ չտալու նրանց օրենքի առավել բիրտ ու գռեհիկ խախտումներ, ի դեմս Ավետիք Չալաբյանի, պաշտպանելու յուրաքանչյուր քաղաքացու ազատ կամարտահայտության և օրինական պաշտպանության իրավունքը»։ Հիշեցնենք, որ ս․ թ․ հուլիսի 27-ին լրացավ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանավորման ժամկետը: Դատարանը հնարավորություն չունեցավ երկարաձգել անազատության մեջ պահելու ժամկետը, ուստի օրենքի ուժով նա ազատ արձակվեց ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Տեղեկացնում ենք, որ ս.թ. օգոստոսի 01-ին, ժամը 14:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նստավայր Կենտրոն, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի է ունենալ նախնական դատալսումների դռնբաց նիստ։ Այսպիսով պայքարը շարունակվում է»։Ավելին10:0301.08.22 -
ՔաղաքականՊայմանավորված հանձնո՞ւմ, թե՞ ադրբեջանական շանտաժ. Տիգրան ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը գրել է. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանն ագրեսիվ տեղեկատվական քաղաքականություն է վարում։ Անընդհատ պաշտոնական հաղորդագրություններ են տարածում տարբեր ուղղություններով՝ Արցախի և ՀՀ-ի կողմից, հրադադարի ռեժիմի խախտումների մասին՝ ակնհայտորեն փորձ է արվում այդ «խախտումների» աղմուկը բարձրացնել։ Տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը սադրանքի, միգուցե, ագրեսիայի տեղեկատվական նախապատրաստություն է իրականացնում։ Սրա հետ կապված ՀՀ ՊՆ-ն ու Արցախի ՊԲ-ն կանոնավոր հերքումներ են տարածում, ինչն ավելի է ընդգծում Ադրբեջանի կողմից իրականացվող «տնային աշխատանքը»։ Ադրբեջանական քարոզչամեքենան նման տեղեկատվական գրոհներ երբեք պատահական չի կազմակերպում։ Ի դեպ, օրեր առաջ, ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում ոչ պաշտոնական հայտարարություններ էր տարածվում, որով զգուշացվում էր, որ ռազմական տեխնիկայի, սպառազինության, զինվորական շարասյուների շարժեր նկարելն ու հրապարակելն արգելվում է, իսկ ռազմական բնույթի գրառման համար նույնիսկ ռազմական լրագրող ձերբակալում։ Զուգահեռ ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ խոսում էին Արցախի ապառազմականացման մասին՝ որոշ դեպքերում՝ ուղիղ, երբեմն՝ ակնարկով, սպառնում, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողություններ» իրականացնելու անհրաժեշտության մասին։ Մյուս կողմից՝ մեր հանրության շրջանում և հատկապես սահմանամերձ հատվածներից խուլ զրույցներ են շրջանառվում թշնամու՝ տարբեր ուղղություններով շարժերի մասին։ Թե ինչ շարժերի մասին է խոսքը՝ ուսումնական զորավարժությունների՞, ինժեներական աշխատանքների՞, ուժի ցուցադրմա՞ն, թե՞ տեղային գործողությունների նախապատրաստման մասին՝ այս պահին դժվար է ասել։ Այդպիսի տեղեկատվության ամենամեծ ծավալով կարող է միայն պետությունը տիրապետել՝ իր համապատասխան կառույցներով, սակայն իշխանությունը լուռ է։ Այս տեսանկյունից սցենարային զարգացման 2 հիմնական տարբերակ դիտարկենք։ Առաջին՝ Ադրբեջանը դժգոհ լինելով Հայաստանի հետ տարվող բանակցությունների ընթացքից, տեմպից, զորքերի տեղաշարժերով, կոշտ հռետորաբանությամբ դիմում է շանտաժի՝ սպառնալով իր տարածքային ու քաղաքական հավակնությունները իրացնել ուժի կիրառման միջոցով։ Երկրորդ՝ ամենամեծ մտահոգությունս այն է, որ Ադրբեջանը կարող է ՀՀ իշխանությունների հետ պայմանավորված ագրեսիա խաղարկել՝ հանձնելով նոր տարածքներ։ Տարածքներ, որոնց վերաբերյալ կան կուլիսային պայմանավորվածություններ, սակայն դրանց խաղաղ հանձնումը ՀՀ իշխանությունների համար հղի է իշխանության կորստով։ Իսկ նրանց համար առաջնայինը ոչ թե ՀՀ տարածքային ամբողջականության պահպանումն է, այլ սեփական իշխանության պահպանումը։ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունը հանրությանը համոզում էր, որ Ադրբեջանի հետ խայտառակ գործարքի գնալով, 25 հազար մարդու կյանք է փրկել, իսկ Կովսականն ու Սանասարը հանձնելով՝ նոր՝ ավելի մեծ ագրեսիա կանխել։ Պատերազմից հետո Արցախի և Հայաստանի հանձնման գործընթացը շարունակվում է, իսկ իշխանությունը շարունակում է արդարանալ ու նոր «հիմնավորումներ» փնտրել իր զիջողականությունն արդարացնելու համար։ Պայմանավորված հանձնո՞ւմ, թե՞ ադրբեջանական շանտաժ. երկու դեպքում էլ գործ ունենք Հայաստանի ու Արցախի համար ծայրահեղ ծանր հետևանքներ ենթադրող գործընթացների հետ»։Ավելին09:5801.08.22 -
ՀասարակականՄասնագետն ասել է՝ ինչպես ձմերուկ ընտրելՕպերատիվ առաքման ծառայության ավագ մենեջեր Յուլյա Լեմեշևան ասել է՝ ինչպես ձմերուկ ընտրել և որտեղից այն գնել, փոխանցում է Лента պարբերականը։ Լեմեշևան հորդորել է ձմերուկ գնել սուպերմարկետներից և շուկաներից, քանի որ այնտեղ ստուգվում է հատապտուղներում թունաքիմիկատների, նիտրատների և ռադիոնուկլիդների առկայությունը։ Չսարքավորված առևտրի կետերում այդ ուսումնասիրությունները չեն իրականացվում: Մասնագետի խոսքով՝ պետք է գնել 7-9 կիլոգրամ կշռող ձմերուկներ՝ տարբեր կոնտրաստային գծերով և փոքր դեղնանարնջագույն կետով։ Հասած պտղին հարվածելիս ձայնը պետք է լինի հնչեղ, իսկ ձեռքի ափը պետք է հետահարում զգա: «Փորձառու գնորդները, որպես կանոն, ձմերուկը թակոցով են ընտրում: Թակեք հատապտղին բռունցքով. հասունացած պտուղները հստակ և հնչեղ ձայն են հանում, իսկ չհասած ձմերուկները խուլ ձայն են հանում: Կարող եք ականջը հպել ձմերուկին, ինչպես ծովային խեցուն, և թեթև սեղմել այն, հասած ձմերուկը մի փոքր կճռճռա», – բացատրել է նա: Մասնագետը հավելել է, որ անհրաժեշտ է ձմերուկը պահել 10-15 աստիճանում և օդի 80-90 տոկոս խոնավության պայմաններում։ Ամողջական վիճակում այն մի քանի ամիս կմնա։ Լեմեշևան հիշեցրել է, որ կտրված ձմերուկը չի կարելի պահել սենյակային ջերմաստիճանում, քանի որ մի քանի ժամ հետո այն սկսում է փչանալ։Ավելին00:0001.08.22
2022-07-31
-
ՍպորտՄահացել է NBA-ի պատմության մեջ ամենատիտղոսակիր բասկետբոլիստը88 տարեկանում մահացել է «Բոստոն Սելտիկս»- ի կազմում NBA-ի 11-ակի չեմպիոն Բիլ Ռասելը, հաղորդում է Ռասելի թվիթերյան էջը: Ռասելը խաղացել է կենտրոնական դիրքում, NBA-ի առաջին սևամորթ խաղացողներից մեկն էր: Ամբողջ 13-ամյա կարիերան NBA-ում (1956-1969թթ.) նա հանդես է եկել «Բոստոնում», 1966-1969թթ. եղել է թիմի խաղացող գլխավոր մարզիչ՝ դառնալով NBA-ի կրկնակի չեմպիոն ՝ միաժամանակ լինելով և՛ խաղացող, և՛ մարզիչ: Ռասելը նաև դարձել է NBA-ի առաջին սևամորթ գլխավոր մարզիչը: Ռասելը հինգ անգամ ճանաչվել է NBA-ի կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր խաղացող և 12 անգամ մասնակցել է բոլոր աստղերի հանդիպումներին: ԱՄՆ-ի հավաքականի կազմում նա դարձել է օլիմպիական չեմպիոն Մելբուրնի 1956 խաղերում։ Ռասելն ընդգրկված է բասկետբոլի փառքի սրահում որպես խաղացող և որպես մարզիչ, ինչպես նաև բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի Փառքի սրահում՝ որպես խաղացող: Նա հոկեյիստ Հենրի Ռիչարդի հետ կիսում է հյուսիսամերիկյան սպորտային լիգաներից մեկում մարզիկի նվաճած չեմպիոնական տիտղոսների քանակի ռեկորդը։Ավելին23:5031.07.22 -
Արտաքին քաղաքականությունԼարված իրավիճակ Կոսովոյում․ ոստիկանությունը փակել է Սերբիայի կենտրոնական մասի երկու անցակետերըԿոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը երկրամասի հյուսիսում փակել է կենտրոնական Սերբիա անցման երկու անցակետ՝ տեղի սերբերի կողմից մայրուղիների շրջափակման պատճառով, հայտնել է գերատեսչությունը Twitter-ում: Կոսովոյում ստեղծված լարվածության ընթացքում տուժած քաղաքացիների և ոստիկանների մասին տվյալներ չկան, ապատեղեկատվություն է տարածվում, հայտնել է ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով ՝ ինքնահռչակ Կոսովոյի սահմանապահ ոստիկանության նոր բազայի առջև՝ «Յարինե» անցման վարչական կետից ոչ հեռու, բաշխվել են արագ արձագանքման ստորաբաժանման բազմաթիվ մարտիկներ՝ ինքնաձիգներով, սաղավարտներով և զրահաբաճկոններով:Ավելին23:4031.07.22