Լրահոս
Քաղաքական
15:00
01.08.22
146

Վահագն Խաչատուրյանը 7 նոր դատավոր է նշանակել

Img default alt hy

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել:

Աշխեն Ղարսլյանը, Նարինե Ավագյանը նշանակվել են հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ:

Սուրեն Խաչատրյանը, Տիգրան Դավթյանը, Արամ Գրիգորյանը, Մերի Մոսինյանը նշանակվել են հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորներ:

Աննա Դիլբարյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր: