Լրահոս
Հասարակական
15:16
10.08.22
147

Վրաերթ՝ Երևանում. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Օգոստոսի 9-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Գուրգեն Ս․-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի փողոցի 20 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Գագիկ Հ․-ին։

«Shamshyan.com»-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին օգնել է՝ վիրավորին տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի փաստով Հ․ Ստեփանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։  Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։