Լրահոս
2022-08-10
-
ԻրավականOգոստոսի 9-ից 10-ը բացահայտվել է հանցագործության 58 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, ընտանեկան բռնության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 4, խարդախության, զենք-զինամթերքի առգրավման և շրջանառությունն արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, հարկերից խուսափելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, հոգեկան ներգործության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և ֆիզիկական ներգործության, անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողութան՝ 2, և անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 4 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին13:0510.08.22 -
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվիՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 11-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 12-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Այնթափ, Նորաբաց, Նոր Խարբերդ, Դաշտավան, Մարմարաշեն, Նորամարգ, Սիփանիկ, Սիս, Ջրահովիտ, Սայաթ-Նովա, Դարբնիկ, Նիզամի, Նոր Կյուրին գյուղերի գազասպառողների, «ԷՏՐՈ», «Հովան-Լիան», «Արտ-Թամ», «Ֆրիվեյ Էքսպրես», «ԱՐՄ գազ», «Շահումյան գազ», «Սարանդ», «Խճաքար Մուսա», «Էս-Կա-Վի գազ», «Լիգա», «Էլ Մար», «Ճերմակ Երամ», «Սեգ Շող» ՍՊԸ-ների, «ԱՁ Արման Սահակյան»-ին և «Արտակ» Ա/Կ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ների, «Դիատոմիտ» ՓԲԸ-ի, «Մետէքսիմ», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Մասիս Տոբակո», «Վարիանտ Գրուպ», «Արհովշին», «Փեյփեր Թրեյդինգ», «Գրանտ Մաստեր» ՍՊԸ-ների, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:Ավելին12:5810.08.22 -
Արտաքին քաղաքականությունՉինական ռազմանավերը մնում են Թայվանի նեղուցումՉինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) ռազմածովային ուժերի եւ Թայվանի շուրջ 20 նավեր օգոստոսի 10-ի առավոտվա դրությամբ շարունակում են մնալ Թայվանի նեղուցի այսպես կոչված կենտրոնական գծի մերձակայքում: Այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դրա հետ մեկտեղ, նրա տվյալներով՝ ՉԺԱԲ-ի ռազմածովային ուժերի մի քանի նավեր շարունակում են գործել նաեւ կղզուց դեպի արեւելք ընկած ջրատարածքում: Ինչպես նշում են դիտորդները, դա նշանակում Է,որ Պեկինն առայժմ չի պատրաստվում դադարեցնելու վարժանքները տարածաշրջանում: ՉԺԱԲ-ի հրամանատարությունը, ինչպես նաեւ Թայվանի պաշտպանական գերատեսչությունն առայժմ հանդես չեն եկել պաշտոնական մեկնաբանություններով այժմ ստեղծված իրադրության առիթով: Չինաստանի զնված ուժերն օգոստսի 4-ին սկսել են հրթիռային հրաձգություններով ընդգրկուն զորավարժություններ Թայվանի ջրատարածքի վեց գոտինեում: Դրանք պետք Է ավարտվեին կիրակի օրը, բայց երկարաձգվել են անորոշ ժամանակով: Վարժանքներն սկսվել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ այցի ավարտից հետո հաջորդ օրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին12:5110.08.22 -
ՏարածաշրջանԹուրքիայում վերջին 7 ամսում աշխատանքային վատ պայմաններում զոհվել է 1014 բանվորԹուրքիայի «Բանվորների առողջության ու աշխատանքային անվտանգության խորհրդի» հրապարակած տվյալների համաձայն՝ 2022թ. առաջին 7 ամիսների ընթացքում առնվազն 1014 բանվոր է մահացել, որից 169-ը միայն հուլիսին։ Զոհվածներից 39-ը երեխաներ են, 68-ը՝ կին, 55-ը՝ փախստական (24 սիրիացի, 12 աֆղանստանցի, 4 ուզբեկ, 3 իրանցի, 2 թուրքմեն և այլն): Բանվորների մահացության դեպքերն ավելի շատ գրանցվել են գյուղատնտեսության, շինարարության, բեռնափոխադրումների ոլորտում։ Բանվորների մահացության պատճառներից են եղել հիմնականում փլուզումները, բարձրությունից սայթաքումները, ինչպես նաև վթարները:Ավելին12:4410.08.22 -
Տեսանյութեր«Ուր էլ որ լինես, մահը կհասնի քեզ»․ հենց այս ելույթի ժամանակ էլ արաբ դիվանագետը մահացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՍաուդյան դիվանագետ Մոհամմադ ալ-Քահթանին մահացել է Կահիրեում՝ համաժողովի ժամանակ։ Նա հակակեղծարարության դեմ ելույթ էր ունենում ու ուշաթափվել։ Նրան փրկել չի հաջողվել։ Մահվան պատճառները չեն նշվում։ Վերջին բանը, որ դիվանագետն ասաց միջոցառմանը. «Ուր էլ որ լինես, մահը կհասնի քեզ»։Ավելին12:3710.08.22 -
ՏեսանյութերՌուսաստանը հետախուզական արբանյակ է արձակել, որը կառուցվել է Իրանի համար. ի՞նչ է հայտնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹՌուսաստանը Բայկոնուր տիեզերակայանից հետախուզական արբանյակ է արձակել, որը կառուցվել է Իրանի համար։ Ռուսական մամուլի հաղորդագրություններում հայտնված ապարատի անունը Խայամ է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նման արբանյակները հետազոտում են մակերեսը՝ օգտագործելով տարբեր սենսորներ՝ օպտիկական, ինֆրակարմիր, միկրոալիքային, ռադիոլոկացիոն: Դրանք կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով։ Ռուսական մամուլը հայտնում է, որ Խայամը նախագծվել և արտադրվել է Ռոսկոսմոս ձեռնարկություններում։ Մինչ Խայամի արձակումը, Իրանը, ըստ Reuters-ի, ուներ երկու ռազմական արբանյակ՝ Նուր-1-ը, որը արձակվել էր 2020 թվականի ապրիլին (ստույգ տեղեկություններ չկան դրա վիճակի մասին), և Նուր-2-ը՝ ուղեծիր արձակվել 2022 թվականի մարտին։Ավելին12:2510.08.22 -
ՍպորտԱշխարհի չեմպիոն հռչակված գյումրեցի հրաձիգը թարմացրել է աշխարհի ռեկորդըԻնչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 1-9-ը Ֆրանսիայի Շատոռու քաղաքում կայացած գնդակային հրաձգության՝ վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 4 մեդալ: Նշենք, որ ՀՀ հավաքական թիմի կազմում ընդգրկված էին նաև Գյումրու հրաձգության մարզադպրոցի ներկայացուցիչներ Հովհաննես Մարգարյանը, Արուսյակ Գրիգորյանը և Գոռ Խաչատրյանը: Երիտասարդների մրցապայքարին մասնակցող Գոռ Խաչատրյանը, հավաքելով 386 միավոր, ոչ միայն դարձել է աշխարհի չեմպիոն, այլև կրկնել է աշխարհի երիտասարդների ռեկորդը։ Աշխարհի առաջնության կանանց մրցապայքարում գյումրեցի Արուսյակ Գրիգորյանը, հավաքելով 367 միավոր, դարձել է բրոնզե մեդալակիր։Ավելին12:1710.08.22 -
Կրթություն և գիտությունԿԳՄՍՆ-ն հայտարարել է «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում և ներդրում» ծրագրի ձեռքբերման մրցույթՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ազդարարել է նախարարության ենթակայությամբ գործող 21 թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում և ներդրում» ծրագրի ձեռքբերման մասին երկփուլանի մրցույթի մասին։ Ծրագիրը նախատեսված է տարբեր եղանակներով տոմսերի վաճառքի համար։ Այն պետք է ներառի՝ Էլեկտրոնային տոմսերի տեղեկատվահաշվարկային միասնական ավտոմատացված համակարգ, ներառյալ հաշվարկ՝ ըստ սեռերի, տարիքի, տեղացիների և օտարերկրացիների, գնային սեգմենտի, Մուտքի վերահսկողության հնարավորություն, Շտրիխ-կոդ և/կամ կրիպտոպաշտպանված QR-կոդ, ինչպես նաև թղթային տոմսի տվյալներ, Տեխնիկական սարքավորումներով կահավորում: Մանրամասներին կարող եք ծանթանալ www.gnumner.am կայքում։Ավելին12:1010.08.22 -
Սպորտ5:0-ից հետո հարկավոր չէր ավելորդ ռիսկի դիմել. Դեյան ՍտանկովիչՉԼ որակավորման 3-րդ փուլի «Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա» խաղից հետո տեղի է ունեցել սերբական թիմի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչի մամուլի ասուլիսը: «5:0-ից հետո հարկավոր չէր ավելորդ ռիսկի դիմել, ու մեր փորձը մեզ օգնեց, որ այսօր հաղթանակ տանենք: «Փյունիկից» կառանձնացնեմ Հովհաննես Հարությունյանին ու Յուսուֆ Օտուբանջոյին»,-ասել է Ստանկովիչը:Ավելին12:0310.08.22 -
ՀայաստանԻրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետրի երթևեկությունը։ Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ։ Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։Ավելին11:5810.08.22 -
ՀայաստանՃգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել փակ դռների վերաբերյալOգոստոսի 8-10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Արարատի մարզի Մասիս, Վայոց ձորի Ջերմուկ, Շիրակի մարզի Արթիկ, Արմավիրի մարզի Արմավիր և Էջմիածին քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:Ավելին11:5610.08.22 -
ՍպորտՄեկնարկում է ծանրամարտի Մ15 և Մ17 ԵԱ-ն. Հայաստանը կունենա 16 ներկայացուցիչԼեհաստանում այսօր մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը: Հայաստանը մրցումներին կներկայացնեն 16 ծանրորդներ: Մինչև 15 տարեկանների պայքարին մասնակցելու են Մերի Միսակյանը (57 կգ), Սերյոժա Բարսեղյանը (61 կգ) և Վալերիկ Մովսիսյանը (67 կգ)։ Մինչև 17 տարեկանների առաջնությունում մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ), Աննա Ամրոյանը և Ալինա Սուքիասյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+81 կգ), Միքայել Չոլակյանը (49 կգ), Ժորա Գրիգորյանը (55 կգ), Արմեն Հունանյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (67 կգ), Հայրապետ Հակոբյանը և Հովհաննես Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 73 կգ), Ռոմիկ Պողոսյանը և Աշոտ Մարգարյանը (երկուսն էլ՝ 89 կգ)։Ավելին11:5010.08.22 -
ԱշխարհԲայդենը հազի պատճառով մոտ 20 անգամ ընդհատել է ելույթըԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ բազմիցս ընդհատել է ելույթը հազի պատճառով՝ չնայած հավաստիացումներին, որ ինքն իրեն լավ է զգում: Կիսահաղորդիչներ արտադրողներին աջակցելու մասին օրենքի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել բացօթյա՝ մի քանի տասնյակ հյուրերի՝ վարչակազմի ներկայացուցիչների, կոնգրեսականների, լրագրողների և ձեռնարկատերերի մասնակցությամբ: Երկուշաբթի Բայդենը հայտարարել էր, որ լավ է զգում տարած կորոնավիրուսից հետո: Բայդենը հիվանդացել էր 2 շաբաթ առաջ: Կիրակի հանձնած նրա թեստի արդյունքները բացասական են եղել, և բժիշկը նրան թույլատրել է վերադառնալ աշխատանքի: Սպիտակ տունը Բայդենի հազն անվանել է COVID-19-ից հետո մնացուկային երևույթ:Ավելին11:4410.08.22 -
ԱրցախԱրցախում մասնակի զորահավաքի ժամանակ զորակոչվածները զորացրվում ենԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր 2022 թվականի օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների զորացրում կատարելու մասին: Այդ մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։Ավելին11:4210.08.22 -
ԱշխարհԹունիսի ափերի մոտ միգրանտներով նավ է խորտակվել. կան զոհերԹունիսի ափերի մոտ անօրինական միգրանտներով նավ է խորտակվել, կա 6 զոհ: Այս մասին հայտնում է Mosaique FM տեղի ռադիոկայանը: Դեպքը տեղի է ունեցել Կերկեննա կղզիախմբից ոչ հեռու: Նավում գտնվել է մոտ 30 մարդ: Ջրից դուրս է բերվել 6 դի: Զոհերը կանայք ու երեխաներ են: Առափնյա պահպանության ուժերը փրկել են Թունիսի 20 քաղաքացու: անհետ կորածների որոնումները շարունակվում են:Ավելին11:3710.08.22 -
ՀասարակականՀնդկաստանի 23-ամյա քաղաքացին ահազանգել է, որ իրեն ծեծի են ենթարկել ու երկաթե ձողերով կոտրել Mercedes-ը«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել օգոստոսի 8-ին ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի՝ 23-ամյա Հաբի Ալնեմերինի ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ օգոստոսի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում անհայտ անձը Ջանիբեկյան փողոցում վիճաբանել է իր հետ, որի ժամանակ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին։ Բացի այդ, հարվածել է իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հ. Ալնեմերինի հայտնած անհայտ անձը հանդիսանում է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի՝ 24-ամյա Անանդ Կումարը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ունի նաև տեղեկություններ, որ մինչև վիճաբանությունը, տեղի է ունեցել ավտովթար։Ավելին11:3710.08.22 -
Արտաքին քաղաքականությունԴատախազությունը խուզարկել Է Պերուի նախագահի նստավայրըՊերուի դատախազության աշխատակիցները խուզարկություն են կատարել Կառավարության պալատում, որը նախագահ Պեդրո Կաստիլիոյի պաշտոնական նստավայրն Է, կոռուպցիայի կասկածանքով նրա քենուն ձերբակալելու նպատակով: Օգոստոսի 9-ին այդ մասին հաղորդել Է տեղական Erepepe ռադիոկայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նշվում Է, որ Ենիֆեր Պարեդեսը հետախուզման մեջ Է կոռուպցիայի եւ ազդեցության վաճառքի կասկածանքով, որը վնաս Է հասցրել պետությանը: Գերատեսչության աշխատակիցները Պարեդեսին չեն գտել երկրի ղեկավարի նստավայրում: Իրավապահները նախագահի 27-ամյա ազգականուհուն հետախուզում են հայտարարել համացանում այն տեսանյութի հայտնվելուց հետո, որտեղ նա, ենթադրաբար, հանրապետության բնակավայրերից մեկի բնակիչներին համոզում Է համաձայնվել ջրի մաքրման համակարգերի նախագծի իրականացմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին11:3010.08.22 -
ՊՆ-ն՝ Վայոց ձորի ուղղությամբ կրակոցների մասինՀամացանցում տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանական կողմը երեկ կրակել է Վայոց ձորի մարզում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ «Փաստինֆո»-ն տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանից։ Թորոսյանն ի պատասխան հարցին, նշել է․ «Հակառակորդի կողմից հրադադարների խախտումների մասին ՊՆ-ն միշտ հաղորդագրությամբ հանդես է գալիս»:Ավելին11:2910.08.22 -
ՀայաստանՀրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.2 հա տարածքում բռնկված հրդեհներըՕգոստոսի 7-10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 3000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 5400 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 350 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 3000 քմ, Աբովյան քաղաքում՝ 600 քմ, Եղվարդ քաղաքում՝ 400 քմ, Քանաքեռավան գյուղում՝ 900 քմ, Նոր Գյուղ գյուղում՝ 2000 քմ, Բալահովիտ գյուղում՝ 3000 քմ, Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհին` 2000 քմ, Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 2.2 հա:Ավելին11:2310.08.22