Լրահոս
Քաղաքական
15:35
10.08.22
129

«Կյանքեր ենք» փրկել դեմագոգիկ բանաձևը փոխարինել են «Զանգեզուրի միջանցք» ենք փրկել բանաձևով. Արեգնազ Մանուկյան

Img default alt hy

ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է.

«Էդմոն Մարուքյանը, փորձելով արդարացնել Նիկոլ Փաշինյանին Բերձորի ու Աղավնոյի շուրջ ստեղծված իրավիճակի համար, ասում է, որ դա արվել է Զանգեզուրի միջանցքը չտալու համար։

Փաստորեն, «կյանքեր ենք» փրկել դեմագոգիկ բանաձևը սրանք փոխարինել են «Զանգեզուրի միջանցք» ենք փրկել բանաձևով։

Հետո էլ Մարուքյանը նեղսրտում է, երբ իրեն քննադատում են (մեղմ ասած)»։