Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:51
10.08.22
100

Չինաստանը 16 արբանյակ Է ուղեծիր դուրս բերել տարբեր նպատակների համար

Img default alt hy

Չինաստանը տարբեր նպատակների համար Երկրի արեգակնային-սինխրոն ուղեծիր Է դուրս բերել 16 առևտրային արբանյակներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հաղորդել Է Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիան (CASC): «Օգոստոսի 10-ին Պեկինի ժամանակով 12:50-ին (Երևանի ժամանակով 08:50-ին) «Չանչժեն-6» կրող հրթիռը մեկնարկել Է Տայյուանի տիեզերակայանից:

Հաջողությամբ արեգակնային-սինխրոն ուղեծիր են դուրս բերվել 16 առևտրային արբանյակներ. առաքելությունը համարվել Է միանգամայն հաջող»,-ասվում Է CASC-ի հաղորդագրության մեջ: Կորպորացիայի տվյալներով՝ բոլոր 16 արբանյակները մշակվել և ստեղծվել են Changguang Satellite Technology ընկերության կողմից:

Դրանց թվում են «Ցզիլին-1 Գաոֆեն-03D» շարքի տասն օպտիկական արբանյակներ, որոնք պլանավորվում Է օգտագործել Երկրի հեռավար զոնդավորման և բարձր լուծաչափի պատկերներ ձևավորելու համար: Նաև ուղեծիր են ուղևորվել «Յունյաո-1» շարքի արբանյակային ապարատներ, որոնցից յուրաքանչյուրը հանդերձված Է երկարալիք ինֆրակարմիր ընդգրկույթի խցիկով, դրա օգնությամբ ապարատը կկարողանա ուսումնասիրել և հետևել Երկրի մթնոլորտի փոփոխություններին, ինչպես նաև անցկացնել օդերևութաբանական հետազոտություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: