Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:05
10.08.22
103

Դանիան 130 հրահանգիչների կուղարկի Բրիտանիա ուկրաինացի զինվորների վարժեցման համար

Img default alt hy

130 դանիացի զինվորական հրահանգիչներ մոտ ժամանակներս կմեկնեն Մեծ Բրիտանիա այնտեղ ուկրաինացի զինծառայողների վարժեցման համար: Jyllands-Posten թերթում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտնել Է Դանիայի պաշտպանւթյան նախարար Մորտեն Բյոդսկովը:

Վարժանքների բուն ծրագիրը կազմակերպում են բրիտանացի զինվորականները: Այն նախատեսված Է «առանց կամ սահմանափակ մարտական փորձով» զինվորների պատրաստման համար: Դանիայի կառավարությունը դրա համար տրամադրել Է 100 միլիոն դանիական կրոն (15,1 միլիոն դոլար): Բյոդսկովի խոսքով՝ քննարկվում Է ուկրաինացիների վարժեցման հարցը նաև հենց Դանիայում:

«Առաջին հերթին, մենք կառաջարկենք ուկրաինացի հրամանատարների պատրաստում. կոնսուլտացիաներ և հրահանգներ: Միաժամանակ մենք Ուկրաինայի հետ կսկսենք երկխոսություն նրա տարածքային պաշտպանության ընդլայնման և ամրապնդման շուրջ»,- պամել Է պաշտպանության նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: