Լրահոս
Երևան
15:10
10.08.22
168

Ինչո՞ւ են Երևանում ուշանում ավտոբուսները

Img default alt hy

Երևանում հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումները հիմնականում կապված են արձակուրդի շրջանի հետ։

Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին ասացին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից` անդրադառնալով վերջին օրերին տրանսպորտի ուշացումների վերաբերյալ քաղաքացիների բողոքներին։

Ամռանը ուղևորահոսքը քչանում է, և ավտոբուսի վարորդները փորձում են իրենց հանգիստը հենց այդ ժամանակ կազմակերպել։ Միևնույն ժամանակ, ինչպես քաղաքապետարանից մեզ վստահեցրին, վարորդները հիմնականում կարճատև արձակուրդ են գնում, որը կարող է ընդամենը մի քանի օր տևել։