Լրահոս
Հասարակական
15:18
10.08.22
119

46-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է երկաթե արգելապատնեշների վրա

Img default alt hy

Օգոստոսի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 46-ամյա Հայկ Գ-ն իր վարած Mercedes E320 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տուժածներ չկան։ 

Վթարի փաստով նյութեր են նախապտրաստվում։