Լրահոս
2022-08-15
-
Հայաստան«Սուրմալու»-ում աշխատանքների արդյունավետության և ռեսուրսների ներգրավման համար պետք է շտաբ ձևավորվի․ Տիգրան ԱբրահամյանԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է «Սուրմալու»-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ առաջին խնդիրը, որը պետք է իշխանությունը լուծեր՝ համակարգող շտաբի ստեղծումն էր, որում պետք է ընդգրկվեին նույնիսկ նվազագույն չափով դեպքի հետ առնչություն ունեցող մարմինները։ «Այս ողբերգությունը և դրա հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները շատ դեպքերում հիշեցնում են 44-օրյա պատերազմը՝ կազմակերպչական, կառավարման և մարդկային ռեսուրսների ներգրավման առումով։ Չնայած առանձին ծառայությունների՝ հրշեջների, փրկարարների, առանձին ոստիկանների անձնազոհ ջանքերի, պետք է արձանագրենք, որ ամենամեծ խնդիրը իրավիճակը ճիշտ ախտորոշելն ու անհրաժեշտ ռեսուրսների ներգրավումն է։ Շատ քննարկվեց կամավորների ներգրավման հարցը։ Եթե դրա անհրաժեշտությունը կա/կար, ապա մարդկանց մոբիլիզացիան պետք է լիներ հստակ՝ կոնկրետ կառույցի կողմից, այլ ոչ թե դրա մասին դեպքի վայրում ասեր որևէ ոստիկան կամ ԱԻՆ օպերատորի հետ կապ հաստատած քաղաքացի։ Աշխատանքների առանձնահատկությունն ու ծավալը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ բնակչության կամ նրա առանձին խմբերի մոբիլիզացիայի խնդիր չկա։ ԱԻՆ-ի տարբեր ստորաբաժանումների, մարզային վարչությունների, դեռ չեմ խոսում ոստիկանության զորքերի ներգրավման միջոցով, կարելի է աշխատանքը օպերատիվ կազմակերպել։ Բայց կրկնում եմ՝ աշխատանքների արդյունավետ կազմակերպման և համապատասխան ռեսուրսների ներգրավման համար պետք է շտաբ ձևավորվի, որը կկարգավորի կամավորների հնարավոր ներգրավումից մինչև լուսաբանման հետ կապված հարցեր։ Թեմային ցանկացած անդրադարձ անելիս միշտ պետք է ուշադիր լինել որևէ ձևով չվիրավորել այն մարդկանց հույզերը, ովքեր այս ողբերգական միջադեպի հետևանքով ընտանիքի անդամ, հարազատ կամ ընկեր են կորցրել։ Մեր մի քանի տասնյակ հայրենակից վիրավորվել/վնասվածք է ստացել, իսկ որոշ մարդկանց որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ցավակցություններս այս միջադեպի հետևանքով մեր զոհված հայրենակիցների հարազատներին և շուտափույթ վերականգնում մեր վիրավոր քաղաքացիներին», - գրել է Աբրահամյանը։Ավելին09:4115.08.22 -
Հասարակական6 քաղաքացի հայտնաբերվել է. անհետ կորած է համարվում 19-ը քաղաքացի«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած համարվող վեց քաղաքացի հայտնաբերվել է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:Ավելին00:3415.08.22 -
ՀասարակականՊայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել․ ԱԻՆՕգոստոսի 14-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։Ավելին00:1415.08.22 -
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան փորձարկումներ կանցկացնի գազով աշխատող էլեկտրակայաններն անջատելու համարՄեծ Բրիտանիայում գազով աշխատող էլեկտրակայանները կարող են անջատվել ձմռանը՝ հոսանքազրկումները կանխելու ծրագրի շրջանակում։Ավելին00:0015.08.22
2022-08-14
-
ՀասարակականԱղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար․ ԿաթողիկոսՍրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին:Ավելին23:5514.08.22 -
ՀասարակականՀրապարակվել են առևտրի կենտրոնի պայթյունից զոհված քաղաքացիներից 2-ի անուններըՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված 3 քաղաքացիներից 2-ի անունները։Ավելին23:5014.08.22 -
ՀասարակականՕգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 14-ին, ժամը 12։56-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 20 մետր հեռավորության վրա նկատել են ռեզինե մոտորանավակով քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։Ավելին23:3014.08.22 -
ՔաղաքականՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել պայթյունից զոհվածների ընտանիքներինՀայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ։Ավելին23:1714.08.22 -
ՀասարակականԱԻՆ-ը հրապարակել է առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած քաղաքացիների անուններըՕգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։Ավելին23:0414.08.22 -
ՄիջազգայինԻրանն արագացնում է աֆղաններին վիզաների տրամադրումըՔաբուլում Իրանի դեսպան Բահադուր Ամինյանը պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ. Աֆղանստանի ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մոթաքին հայտարարել է, որ աֆղանների համար վիզաների տրամադրումը կարագացվի, հաղորդում է Աֆղանստանի գերատեսչությունը։Ավելին23:0014.08.22 -
ՀասարակականՀղի կինն ու նրա մանկահասակ երեխան անհետ կորած են. ԱԻ նախարարՔիչ առաջ հայտնաբերվեց ևս մեկ կնոջ դի։ Մենք ամբողջ գիշեր աշխատելու ենք, ինչպես տեսնում եք լուսավորությունն ամբողջությամբ տեղադրել ենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։Ավելին23:0014.08.22 -
ՀասարակականՀիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա աղջիկ․ Գևորգ Դերձյան«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 14-ամյա աղջիկ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։Ավելին22:4214.08.22 -
ԻրավականՀարուցվել է քրեական գործ, քննության առարկա են դառնալու հնարավոր բոլոր վարկածները. Դատախազությունը` «Սուրմալուի» պայթյունի մասինՀՀ դատախազությունը, ինչպես նաև նախաքննական մարմինը պարբերաբար տեղեկատվություն կհաղորդեն իրականացվող քննության ընթացիկ վիճակի, արդյունքների վերաբերյալ։Ավելին22:4014.08.22 -
ՀասարակականԱրամ Ա կաթողիկոսը ցավակցել է պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներինԽոր մտահոգութեամբ և ցաւով ականատես եղայ Երևանի «Սուրմալու» առևտուրի կեդրոնին մէջ տեղի ունեցած պայթումին: Այս մասին ասվում է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի տարածած հայտարարությունում:Ավելին22:3714.08.22 -
ՀասարակականՀարցաքննեք քանոնահար տիկնոջը կհասկանանք, թե ով է կազմակերպիչը. Ղազինյան«Հարցաքննեք քանոնահար տիկնոջը և կիմանաք, թե ով է նրան ուղարկել, ստուգեք նրան, կհասկանաք, թե ում հետ է շփվում, ինչ շրջանակներում է լինում:Ավելին22:3314.08.22 -
ՀասարակականՊայթյունի զոհերի թիվը հասավ 3-իՓլատակների տակից փրկարարները գտել են ևս մեկ քաղաքացու դի: Այս պահի դրությամբ պայթյունի հետևանքով զոհերի թիվը 3 է: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։Ավելին22:3014.08.22 -
ՀասարակականՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպանի գրառումը՝ «Սուրմալու»-ում պայթյունի վերաբերյալՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտն պաշտոնական ֆեյսբուքի իր էջում արձագանքել է օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր պայթյունին, որի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է երկու մարդ, հաղորդվում է 61 տուժածի մասին:Ավելին22:0014.08.22 -
ՀասարակականԱրմեն Փամբուխչյանի ինքնազգացողությունը լավացել է, քիչ անց կրկին կլինի դեպքի վայրումԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը Ֆեյսբուքում գրել է, որ ինքնազգացողությունը բավականին լավ է, քիչ անց կրկին կլինի դեպքի վայրում:Ավելին21:5114.08.22 -
ՀասարակականԵրևանի մետրոպոլիտենում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվելԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Այդ մասին հայտնում են Երևանի Մետրոպոլիտենից։Ավելին21:4814.08.22 -
ՀասարակականՊայթյունի հետևանքով ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել բժշկակական կենտրոն․ ԱՆՊայթյունի հետևանքով ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել բժշկակական կենտրոն:Ավելին21:4614.08.22