Լրահոս
Հասարակական
11:29
15.08.22
169

Ավտովթար՝ Երևանում․ «Մետաքս» թաղամասում բախվել են Ford Transit-ն ու 06-ը․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում Խորենացի և Քրիստափորի խաչմերուկում բախվել են Ford Transit և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժնիը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։