Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:35
15.08.22
126

ԱՄՆ-ն օդադեսանտային դիվիզիայի 2,4 հազար զինվոր կուղարկի Արևելյան Եվրոպայի երկրներ

Img default alt hy

ՆԱՏՕ-ն կուժեղացնի ներկայությունը Եվրոպայում՝ ԱՄՆ-ի 101-րդ օդադեսանտային դիվիզիայի 2,4 հազար զինվոր ուղարկելով Բուլղարիա, Հունգարիա, Ռումինիա և Սլովակիա: Այս մասին Twitter-ում հաղորդել Է Հյուսիսատլանտյան դաշինքին կից ԱՄՆ-ի ներկայացուցչությունը:

«Շուրջ 2,4 հազար զինվոր կուղարկվի Ռումինիա, Բուլղարիա, Հունգարիա և Սլովակիա՝ ՆԱՏՕ-ի արևելյան սանմանը պաշտպանելու, դաշնակիցներին ամրապնդելու և հակառակորդներին կասեցնելու համար»,- ասված Է հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում (հունիսի 28-30) հայտարարել Է Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության հետագա մեծացման մասին:

Բացի հիշյալ չորս երկրներից, Պենտագոնը հայտնել Է Լեհաստանում մշտական հիման վրա հինգերորդ բանակային զորակազմի շտաբը, բանակային կայազորի շտաբը և դաշտային թիկունքային ապահովման գումարտակը տեղակայելու մտադրության մասին: Բալթիկայի երկրներում Միացյալ Նահանգները կմեծացնի շրջափոխային ներկայությունը: Այդ փոփոխությունները ենթադրում են զրահատանկային զորքերի, օդուժի, հակաօդային պաշտպանության ուժերի և հատուկ նշանակության զորքերի տեղակայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: