Լրահոս
Սպորտ
10:42
15.08.22
98

«Չելսին» 40 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկել «Էվերտոնի» կիսապաշտպանի համար

Img default alt hy

Լոնդոնի «Չելսին» բանակցում է «Էվերտոնի» հետ կիսապաշտպան Էնթոնի Գորդոնի տեղափոխության հարցով, «News.am»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Sky-ը։

«Չելսին» 21-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 40 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն մերժում է ստացել։ Լիվերպուլյան ակումբը տրանսֆերի համար պահանջում է 50 միլիոն ֆունտ ստերլինգ։

Էնթոնի Գորդոնը «Էվերտոնի» սան է։ 2021 թվականից նա Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի խաղացող է։