Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:57
15.08.22
118

Փորձը ցույց է տվել, որ դիմադրության ճանապարհը հաղթանակի հասնելու միակ և արդյունավետ միջոցն է. Իրանի նախագահ

Img default alt hy

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին կառավարության նիստում անդրադարձել է իրանական օրացույցով դիմադրության օրվան, «Tert.am»-ի փոխանցմամբ՝ գրում է IRNA գործակալությունը:

Այս համատեքստում Իրանի նախագահն ասել է.«Փորձը մեզ ցույց է տվել, որ որքան շատ մարդիկ ամբողջ աշխարհում ընտրեն դիմադրության և տոկունության ուղին, այնքան ավելի են հասնում  հաղթանակների և ձեռք են բերում իրենց արժանապատվությունն ու անկախությունը»։

Նա հավելել է, որ դիմադրության ճանապարհը իսլամական աշխարհի հարցերում հաղթանակի հասնելու միակ և արդյունավետ միջոցն է, հատկապես Պաղեստինի հարցում։