Լրահոս
Հայաստան
11:19
15.08.22
313

«Եղբորս երեխեքը, հղի կինը փլատակների տակն են, առավոտից մի կռան է աշխատում». որոնվող քաղաքացիների հարազատ

Img default alt hy

«News.am»-ի փոխանցմամբ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակ մնացած քաղաքացիների հարազատներից Արայիկ Մկրտումյանը դժգոհում է ԱԻՆ փրկարարների աշխատանքից։

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր եղբոր երեխաները՝ այս պահին որոնվում են առևտրի կենտրոնի տարածքում, և իրենք ստիպված են լինում ձեռքով քարերը բարձրացնել։

«Եղբորս երեխեքը, հղի կինը փլատակների տակն են։ Առավոտվա 7։00-ից ձեռքով քար ենք կրում, խնդրում ենք տեխնիկա, գալիս է 11։00-ը արդեն։ Երեկվանից էս կողմի վրա մեկ կռան է եղել։ Իրենք ճիշտ չեն աշխատում։ Երկու քույր մի հատ փոքր երեխա են. եղբորս աղջիկներն են՝ Խաչատրյան Մարիաննա, Խաչատրյան Սիրարփի»,- նշեց Արայիկ Մկրտումյանը։

Նա ասաց, որ հարազատները եղել են ոչ թե առևտրի կենտրոնի աշխատակիցներ, այլ այցելուներ։