Լրահոս
Աշխարհ
10:50
15.08.22
134

Ամերիկացին հրապարակել է 1963-ի ապրիլին թերթում արված մի կանխատեսում, որը կես դար անց իրականություն է դարձել

Img default alt hy

«Tert.am»-ի փոխանցմամբ՝ 60 տարվա վաղեմության թերթերից մեկը սմարթֆոնների հայտնվելու մասին կանխատեսում է արել, որն իրականություն է դարձել նյութի հրապարակումից կես դար անց։ Մենսֆիլդ քաղաքի (Օհայո, ԱՄՆ) տարածաշրջանային թերթի խունացած էջի լուսանկարով  հրապարակումն արվել է Reddit-ի օգտատերերից մեկը։

«Մի օր Մենսֆիլդի բնակիչները գրպաններում հեռախոսներ կկրեն», - ասվում է 1963 թվականի ապրիլին հրապարակված հոդվածում:

«Այնուամենայնիվ, մի սպասեք, որ դա տեղի կունենա վաղը: Նման սարքերի կոմերցիոն օգտագործումը հեռավոր ապագայի խնդիր է, սակայն առաջին լաբորատոր փորձարկումներն արդեն սկսվել են։ Սա թույլ կտա տնային տնտեսուհիներին պատասխանել զանգերին՝ չշեղվելով ճաշ պատրաստելուց», - ասվում է հոդվածում:

Կանխատեսվում էր, որ ապագա կրելի սարքի մեկ այլ տեսակ կունենա փոքր էկրան, ինչպես հեռուստացույցը: Այդ պատճառով հոդվածի հեղինակները այն անվանել են «հեռուստաֆոն»։

r/OldSchoolCool - [1963] You’ll be able to carry your phone in your pocket in the future